• Աստուած չի մոռանում նրանցից եւ ո՛չ մէկին.Քահանայապետի ընդհանուր ունկնդրութիւնը, 08 ապրիլի 2015թ.

    Աստուած չի մոռանում նրանցից եւ ո՛չ մէկին.Քահանայապետի ընդհանուր ունկնդրութիւնը, 08 ապրիլի 2015թ.


     

     Սրբազան Քահանայապետի ապրիլի 8-ի ընդհանուր ունկնդրութեան առանցքը երեխաներն էին: Նախորդ ունկնդրութեան ժամանակ նա խօսել էր այն մասին, թէ ինչպիսի՛ մեծ պարգեւ են երեխաները, իսկ այս անգամ խօսեց նրանց տառապանքների եւ իրաւունքների խախտման մասին: Մեծ թուով երեխաներ այսօր մերժուած են, լքուած, ծննդեան օրուանից զրկուած իրենց մանկութիւնից եւ ապագայից: Ոմանք ինքնարդարացման համար ասում են, թէ այդպիսի երեխաների լոյս աշխարհ գալը սխալմունք է եղել: «Եկէ՛ք մեր սխալները չբարդենք երեխաների վրայ: Երեխաները երբէք սխալմունք չեն».շեշտեց Նորին Սրբութիւնը: Աղքատութիւնը, փողոցում հայտուելը, լքուած լինելը երեխաների տգիտութեան կամ անկարողութեան հետեւանք չեն: Ինչի՞ համար են մեր հանդիսաւոր հայտարարութիւնները մարդու եւ երեխայի իրաւունքների մասին, եթէ մեծահասակների սխալների համար պատժում ենք երեխաներին: Իւրաքանչիւր երեխայ, ով արհամարուած է, լքուած է, փողոցում մուրում է, զրկուած է դպրոցից, բժշկական խնամքից, մի աղաղա՛կ է, որ հասնում է առ Աստուած եւ դատապարտում է այն համակարգը, որը մենք՝ մեծահասակներս ենք կառուցել: Նման երեխաները զոհ են դառնում հանցագործներին, ովքեր վաճառում են նրանց կամ դարձնում պատերազմի գործիքներ: Հարուստ հասարակութիւններում եւս երեխաները դրամաներ են ապրում ընտանիքի ճգնաժամի, կրթութեան բացթողումների հետեւանքով: Այդ երեխաների հոգին ու մարմինը բռնութեան է ենթարկւում, բայց Աստուած չի մոռանում նրանցից եւ ո՛չ մէկին: Նրանց արտասուքի ոչ մի կաթիլ կորած չէ: Նոյնպէս կորած չէ եւ մեր՝ իւրաքանչիւր անհատի, սոցիալական պատասխանատւութիւնը:

     Յիսուս նախատեց իր աշակերտներին այն բանի համար, որ թոյլ չէին տալիս, որ երեխաներին իր մօտ բերեն: Եվ ասաց նրանց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է», Մտթ., 19:14: «Որքա՛ն կուզենայի, որ այս էջը լիներ իւրաքանչիւր երեխայի սովորական պատմութիւնը».ասաց Քահանայապետը:

     Նա ընդունում է, որ կան շատ օրինակելի, նուիրեալ ծնողներ, որոնց, սակայն, հարկ է, որ օգնենք, կիսենք թէ՛ դժուարութիւնները եւ թէ՛ ուրախութիւնները: Երբ հարցը վերաբերւում է երեխաներին, Նորին Սրբութիւնը չի ընդունում կազմակերպութիւնների պաշտոնական առարկութիւնները, թէ «դա մեր դուրը չի գալիս, չենք կարող անել դա» եւ այլն:

     Աշխատանքի անբաւարար վարձատրութեան, տհաս ամուսնական միութիւնների, ապահարզանների, սուբյեկտիւ իրաւունքների չափազանցւուած կամ կողմնակալ պաշտպանութեան այս մշակոյթի գինը վճարում են երեխաները: Նրա՛նք են կլանում բռնութիւնը եւ չեն կարողանում «մարսել», ապա անկում են ապրում, այլասերւում: Ամէն ջանք պէտք է գործադրել, որպէսզի ոչ մի երեխայ չմտածի, թէ ինքը սխալմունք է, կամ արժէք չունի եւ կամ թողնվուած է հպարտ մարդկանց քմահաճոյքին:

     

     

    Լուսանկարները՝ Գիւմրի, ապրիլ 2015թ.

    100_5042 100_5048 100_5050 100_5057 100_5079 100_5089

Օրացույց

Օրացույց