• Սիրո և ծառայության Պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանի ընտրության առաջին տարեդարձը

    2021թ. սեպտեմբերի 23-ին Հռոմում գումարված Հայ Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսների սինհոդոսը Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանին ընտրեց, որպես Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք։


    Մեկ տարի առաջ՝ 2021թ. սեպտեմբերի 23-ին հաղորդեցինք Տանն Կիլիկիո նոր ու քսանմեկերորդ Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի ընտրության մասին։

     

    «Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից սեպտեմբերի 22-ին և 23-ին Հռոմում գումարված Հայ Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսների սինհոդոսը Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանին ընտրեց որպես Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ տիտղոսավոր Կապադովկիան Կեսարիո Հայոց և Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց: Նորընտրյալ Պատրիարքը վերցրեց Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան անունը»։

     

    Այդ ընտրությունից մեկ տարի անց` Տիար Շարպըլ Պասթուրի` Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի տեղեկատվական հանձնախմբի անդամ, մեզ ուղարկեց հետևյալ գրությունը, որը սիրով հրատարակում ենք.

     

    Հայ Կաթողիկէ Պատրիարքական Աթոռին բարձրանալու առաջին տարեդարձի առթիվ, կարելի է միայն վստահեցնել, որ Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկէների Կաթողիկոս Պատրիարք` Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը, չնայած Լիբանանն ու տարածաշրջանը շրջապատող ճգնաժամերին, կարողացավ պատրիարքարանին, թեմերին և ծխերին շնորհել անզուգական ծառայություն, առատաձեռնություն և մեծ հայրական ջերմություն։

     

    Այո՛, կարելի է անդադար խոսել այն հատկանիշների մասին, որ փորագրել և դրոշմել է Վեհափառ Հայրապետը, որի մեջ ամփոփված է քրիստոնեական խղճով բնակեցված մարդու կենսագրությունը և նրանցից է ժայթքում հավատքի ու խոնարհության, հայրերի ու պապերի ժառանգությանը հավատարիմ մնալու բույրը:

     

    Պատրիարքական աթոռին իր բարձրանալուց մի տարի անց` հակառակ ցավի մռայլությանը, որի մեջ խարխափում են Լիբանանն ու տարածաշրջանը, հավատքի ուժով ամփոփվեց ինքնուսույց ու տքնաջան աշխատանքի կշիռը։

     

    Աստծուց խնդրում ենք, որ պահապան կանգնի Նրան, որպեսզի անվտանգ ու ապահով խարիսխով Եկեղեցին առաջնորդի դեպի փրկության նավահանգիստ:

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց