• Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խնդրում է աղոթել, որպեսզի այլևս մահապատիժ չլինի

    «Եկե՛ք չմոռանանք, որ մինչև վերջին պահը մարդը կարող է դարձի գալ և փոխվել»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է 2022թ. սեպտեմբեր  ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը: Նորին Սրբությունը խնդրում է աղոթել, որպեսզի այլևս մահապատիժ չլինի:

     

    Սրբազան Քահանայապետը դիմում է քրիստոնյաներին ու բարի կամքի բոլոր մարդկանց, ընդգծելով, որ «մահապատժի հակառակորդների թիվն աճում է ամբողջ աշխարհում, իսկ եկեղեցու համար դա հույսի նշան է»։ Իրավական տեսակետից պատժի նման ձևի անհրաժեշտություն չկա. «Հասարակությունը կարող է արդյունավետ կերպով ճնշել հանցագործությունը՝ հանցագործին ընդմիշտ չզրկելով փրկվելու հնարավորությունից։ Ցանկացած դատավճռի մեջ պետք է հույսի պատուհան լինի»։ Մահապատիժը չի ապահովում զոհերի արդարադատությունը, փոխարենը խրախուսում է վրեժխնդրությունը, ինչը վերացնում է արդարադատության հնարավոր սխալը շտկելու ցանկացած հնարավորություն:

     

    Բարոյական տեսանկյունից, ընդգծում է Նորին Սրբությունը, մահն արդարացված չէ, քանզի այն ոչնչացնում է մեր ստացած ամենակարևոր պարգևը՝ կյանքը։ «Եկե՛ք չմոռանանք, որ մինչև վերջին պահը մարդը կարող է դարձի գալ և փոխվել։ Ավետարանի լույսի ներքո մահապատիժն անընդունելի է, քանի որ «մի՛ սպանիր» պատվիրանը վերաբերում է և՛ անմեղներին, և՛ մեղավորներին, ընդգծում է Սրբազան Քահանայապետը։ Դրա համար էլ ես խնդրում եմ բոլոր բարի կամքի տեր մարդկանց մոբիլիզացնել ջանքերը՝ ողջ աշխարհում մահապատիժը վերացնելու համար: Եկե՛ք աղոթենք, որ մահապատիժը, որը ոտնահարում է անհատի անձեռնմխելիությունն ու արժանապատվությունը, վերանա աշխարհի բոլոր երկրների օրենսդրությամբ», – կոչ արեց Նորին Սրբությունը:

     

    ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ մոտ 170 պետություններ վերացրել են մահապատիժը, մորատորիում են մտցրել դրա կիրառման օրենքում կամ պրակտիկայում, կամ ավելի քան 10 տարով կասեցրել են մահապատժի կիրառումը։ Սակայն այսօր հանցագործները դեռ մահապատժի են ենթարկվում տարբեր մայրցամաքների 55 երկրներում։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments