• Թո՛ղ տարեցները լինեն աշխարհի լույսը

    «Ծերության տարիներին, իմ սիրելի հասակակիցներ, ավելի ու ավելի սուր է զգացվում այն բազմաթիվ «փոքր բաների» կարևորությունը, որոնցից բաղկացած է կյանքը. սիրալիր հպում, ժպիտ, երախտագիտություն, անսպասելի ուրախություն, անկեղծ սրտաբացություն, իսկական ընկերներ»:


    «Աստվածամոր երկինք համբարձման պատկերով ցանկանում եմ ավարտել ծերության մասին քրիստոնեական ուսուցումների շարքը», – ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը օգոստոսի 24-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ, պարզաբանելով. «Սուրբ Կույս Մարիամի Վերափոխման խորհուրդը մեզ բացահայտում է շնորհի լիությունը, որը բնորոշեց Մարիամի ճակատագիրը և ցույց տվեց մեր նպատակակետը»։

     

    Հետևելով Նիկոդեմոսին ուղղված Հիսուսի խոսքերին, կարելի է ենթադրել, որ սա նման է երկրորդ ծննդի (տես՝ Հվհ. 3,3-8): Եթե ​​առաջինը ծնունդ էր երկրի վրա, ապա երկրորդը ծնունդ է երկնքում:  Ընդհանուր ունկնդրության սկզբում ընթերցված տեքստում Պողոս առաքյալը խոսում է երկունքի ցավերի մասին (տես՝ Հռոմ. 8:22), և դա պատահական չէ, պարզաբանեց Նորին Սրբությունը. ինչպես որ մենք դուրս ենք գալիս մեր մոր արգանդից և մնում նույն մարդկային էակները, այնպես էլ մահից հետո մենք ծնվում ենք երկնքի, Աստծո տարածության համար, և մենք նույն մարդիկ ենք, ովքեր քայլում էին երկրի վրա: Նույնն եղավ Հիսուսի հետ. Հարություն առածը նույն Հիսուսն է. Նա չի կորցնում Իր մարդկային բնույթը, քանզի առանց դրա Նա կդադարեր լինել Հենց ենցՀենԻնքը՝ Հիսուսը:

     

    Դա է վկայում այն ​​աշակերտների փորձառությունը, որոնց Քրիստոսն երևաց Իր հարությունից հետո՝ քառասուն օրվա ընթացքում, շարունակեց Սրբազան Քահանայապետը. Տերը ցույց է տալիս նրանց վերքերը, որոնք Իր զոհաբերության կնիքն են, սակայն այլևս ցավալի մահվան հետքեր չեն. այժմ դրանք մինչև վերջ Նրա հավատարիմ սիրո անջնջելի ապացույցն են: Հարություն առած Հիսուսն Իր մարմնով ապրում է Աստծո Երրորդության մտերմության մեջ: Նա չի կորցնում Իր հիշողությունը, չի հրաժարվում Իր պատմությունից, չի խզում հարաբերությունները, որոնք ուներ երկրի վրա, ավելին Նա խոստանում է Իր ընկերներին. «Եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի, ուր Ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք» (Հվհ. 14,3):

     

    Խոսելով Աստծո Թագավորության մասին՝ Հիսուսը նկարագրում է այն որպես հարսանեկան խնջույք, տոնական ընթրիք ընկերների հետ, աշխատանք, որը դարձնում է տունը կատարյալ, կամ «անակնկալներ», որոնք բերքն ավելի հարուստ են դարձնում, շարունակեց Նորին Սրբությունը: Աստծո Արքայության մասին ավետարանական խոսքերին լուրջ վերաբերվելը թույլ է տալիս մեզ վայելել Աստծո խանդավառ և ստեղծագործ սերը և ներդաշնակություն է բերում մեր սերմանած կյանքի աննախադեպ նպատակին: «Ծերության տարիներին, իմ սիրելի հասակակիցներ, ավելի ու ավելի սուր է զգացվում այն ​​բազմաթիվ «փոքր բաների» կարևորությունը, որոնցից բաղկացած է կյանքը. սիրալիր հպում, ժպիտ, երախտագիտություն, անսպասելի ուրախություն, անկեղծ սրտաբացություն, իսկական ընկերներ:  Ծերանալիս մեզ համար լիովին պարզ է դառնում, թե որն է կյանքի ամենաթանկ բանը: Դա ծերության իմաստությունն է, որը լուսավորում է երեխաների, երիտասարդների, մեծահասակների, ողջ հասարակության կյանքը»: Մեր ամբողջ կյանքը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, նման է մի սերմի, որը պետք է գցել հողի մեջ, որպեսզի բողբոջի ու պտուղ տա։ Այն, անշուշտ, կծլի, ինչպես աշխարհում ամեն ինչ, սակայն ոչ առանց երկունքի ցավերի (տես՝ Հվհ. 16,21-23): Հարություն առած մարմնի կյանքը հարյուր, հազար անգամ ավելի կենդանի կլինի, քան այն, որ ճաշակել ենք այս երկրի վրա » (տես՝ Մկ. 10,28-31):

     

    Խորհրդածության ավարտին՝ Նորին Սրբությունն ասաց.

     

    «Լճի մոտ առաքյալներին սպասելիս հարություն առած Տերը ձուկ է տապակում (տես՝ Հվհ. 21.9) և առաջարկում նրանց։ Հոգատար սիրո այս ժեստը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ է մեզ սպասվում, երբ անցնենք մյուս ափը: Այո՛, սիրելի՜ եղբայրներ և քույրեր, հատկապես դուք՝ տարեցներ, եկե՛ք հիշենք, որ կյանքում ամենալավը դեռ առջևում է։ Մենք արդեն ծեր ենք և թվում էր, թե էլ ինչի՞ պիտի սպասենք: Լավագույնին, քանի որ կյանքում ամենալավը դեռ առջևում է: Եկե՛ք հույս ունենանք կյանքի այս լիության վրա, որը սպասում է մեզ, երբ Տերը կանչի: Թո՛ղ Տիրոջ Մայրը և մեր Մայրը, օգնի մեզ վերագտնել սպասման ոգևորությունը: Սա Տիրոջ հատուկ սպասումն է՝ հուզմունքով և վախով, քանի որ մենք չգիտենք, թե ինչ է նշանակում այս անցումը: Սակայն արթուն լինե՛նք, սիրելի՜ ծերեր, քանի որ Տերը սպասում է մեզ։ Սա պարզապես անցում, իսկ հետո տոն է լինելու»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments