• Ամենապատիվ Հոգևոր Տերը Ավստրալիայի հովվապետական այցն ավարտեց հանդիպելով Անթոնի Քոլլին Ֆիշեր Արքեպիսկոպոսի հետ

    Հոգևոր Տիրոջ գլխավորած պատվիրակությունն առիթ ունեցավ այցելելու առաջնորդարանի եկեղեցին ու նկարվել եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի դիմաց, որը Ավստրալիայի հայության նվերն է, և որի բացումը կատարվել է Հայոց ցեղասպանության հիշատակության 105-րդ տարելիցի առթիվ։


    Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը, որ հուլիսի 22-ին Հովվապետական այցելությամբ գտնվում է Ավստրալիայում, ընկերակցությամբ Արհ. Գէորգ Եպիսկոպոս Ասատուրյանի և Հայր Նարեկ Վրդ Մնոյանի, օգոստոսի 2-ին ավարտեց իր պաշտոնական այցելությունները՝ հանդիպում ունենալով Սիդնեյի և Ավստրալիայի Առաջնորդ` Արհիապատիվ Անթոնի Արքեպիսկոպոս Քոլին Ֆիշերի հետ։ Հոգևոր Տիրոջ պատվիրակության մաս էր կազմում նաև տեղի Հայ Կաթողիկէ Եկեղեցու  Հովիվ` Գերյ. Բարսեղ Թ. Ծ. Վրդ. Սուսանյանը։

     

    Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի և Առաջնորդ Ֆիշերի միջև կայացած հանդիպումը ընթացավ բարեկամական մթնոլորտում, որի ժամանակ Ամենապատիվ Հոգևոր Տերն ու  Լատին Եկեղեցու Առաջնորդը միասնաբար քննարկեցին Ավստրալիայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու հայոց հարցերը և եկան համաձայնության, որ Ավստրալիայում Հայ Կաթողիկէ Առաջնորդության հաստատման ժամանակն է արդեն ու եթե արգելքներ չկան, ապա մոտ ապագայում այն իրականություն կդառնա:

     

    Այցելության առթիվ Ամենապատիվ Հոգևոր Տերը Սիդնեյի առաջնորդին նվիրեց Զմմառու ցավագին Տիրամոր սրբանկարը։

     

    Հոգևոր Տիրոջ գլխավորած պատվիրակությունն առիթ ունեցավ այցելելու առաջնորդարանի եկեղեցին ու նկարվել եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի դիմաց, որը Ավստրալիայի հայության նվերն է, և որի բացումը կատարվել է Հայոց ցեղասպանության հիշատակության 105-րդ տարելիցի առթիվ։

     

    Հայտնենք, որ վերոնշյալ հանդիպումից հետո Ամենապատիվ Հոգևոր Տերը այցելեց Սիդնեյի հիվանդանոցներ, որտեղ հանդիպեց մի քանի հայ հիվանդների հետ՝ նրանց մատակարարելով Սուրբ Հաղորդության Խորհուրդը։

     

    Ամենապատիվ և Գերերջանիկ Հոգևոր Տերն Ավստրալիայի իր  պաշտոնական այցելությունը կավարտի վաղը՝ օգոստոսի 3-ին, և իրեն ընկերակցող պատվիրակության անդամների հետ կվերադառնա Լիբանան։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց