• Ռաֆայել Պետրոս ԻԱ Հոգևոր Տիրոջ հայրապետական այցը Կալիֆոռնիա

    Ամենապատիվ Հոգևոր Տերը երկար տարիներ ծառայել է այդ ժողովրդապետությունում և եղել է նաև Հայոց մեծ Սրբին նվիրված Եկեղեցու շինարարության դերակատարներից մեկը։


    Ընթացիկ տարվա մայիսի 25-ից մինչև հունիսի 5-ը Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ ՏՏ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը հայրապետական առաջին այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ պիտի այցելի Կալիֆոռնիայի Հայ Կաթողիկէ ժողովրդապետություն, հանդիպում ունենա պատկան մարմինների և հավատացյալների հետ։

     

    Հոգևոր Տիրոջ գրեթե տաս օր տևող հովվապետական այս այցելության օրակարգը նախատեսում է բարի գալուստի պաշտոնական արարողություն՝ Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Աթոռանիստ Եկեղեցում, որին ներկա կլինի տեղի առաջնորդ Արհ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը, կղերական դասն ու հայ կաթողիկէ հավատավոր ժողովուրդը։

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերը երկար տարիներ ծառայել է այդ ժողովրդապետությունում և եղել է նաև Հայոց մեծ Սրբին նվիրված Եկեղեցու շինարարության դերակատարներից մեկը։

     

    Երկրորդ օրը Հոգևոր Տերը հայրապետական պատարագ պիտի մատուցի նույն եկեղեցում, որով սկիզբ կտա Հովվապետական այցին, որն իրեն պիտի առաջնորդի նաև դեպի Ֆրեզնո, Սան Խոսե, Սան Ֆրանցիսկո և Սան Դիեգո։

     

    Հովվական այցելության շրջանակներում նախատեսված է նաև  պաշտոնական ընթրիք ի պատիվ Ամենապատիվ և Գերերջանիկ Հոգևոր Տիրոջը, ապա՝ պատարագ Լոս Անջելեսի Մարտիրոսների Թագուհի Տիրամորը նվիրված եկեղեցում։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց