• Շնորհաւորական ուղերձ՝ Հայաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան նորանշանակ Առաքելական Կառավարչին

    Շնորհավորական ուղերձ Գերաշնորհ Հայր Միքայել Վրդ. Բասսալեին՝ Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ նշանակվելու առթիվ:


    Մեծ ուրախութեամբ տեղեկացանք, որ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրամանով՝ Զմմառի միաբանութեան անդամ` Գերապատիւ Հայր Միքայէլ Վրդ. Պասսալէն նշանակուել է Հայաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան Առաքելական Կառավարիչ:

    Մաղթում ենք մեր սիրելի եղբօրը՝ ծառայել անսահման նուիրումով եւ իմաստութեամբ՝ ի փառս Հայ Կաթողիկէ Եկեղեցու: Վստահ ենք, որ նորանշանակ Առաքելական Կառավարիչը կ’ուղղորդի մեզ այն հանգրուանը, որ կոչւում է քրիստոնէական սէր:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

     

Օրացույց

Օրացույց