• Քահանայական ժողով Գիւմրու Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում

    Մենք ընտրուել ենք, որպէսզի ծառայենք Յիսուս Քրիստոսի նման՝ անմնացորդ նուիրումով…


    2022թ. մայիսի 11-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութիւնը կազմակերպեց երկրորդ պաշտօնական ժողով-քննարկումը՝ մասնակցութեամբ Հայաստանի Հայ Կաթողիկէ թեմի հոգևորականների:

     

    Մինչ ժողովը, մատուցուեց Սուրբ եւ Անմահ պատարագ՝ ձեռամբ Առաջնորդական տեղապահ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, առընթերակայութեամբ՝ Արևիկի եւ Լանջիկի հայ կաթողիկների ժողովրդապետ՝ Տեր Նարեկ քհն. Թադևոսյանի եւ Աշոցքի հայ կաթողիկիների ժողովրդապետ՝ Արժ. Տէր Յովսէփ քհն. Գալստեանի:

     

    Սուրբ գրային ընթերցումից յետոյ՝ Գերյ. Հայր Գառնիկը դիմելով հոգեւորականներին ասաց, որ ուրախ է կրկին իրենց հետ միասին հաղորդակից լինելու Սուրբ Զոհին:

     

    Հակիրճ ներկացնում ենք Առաջնորդական տեղապահի քարոզից հատուած.

    «Սիրելի եղբայներ ի Քրիստոս,

    Երրորդ հազարամեակի շեմին մենք քահանաներս անընդհատ հանդիպում ենք բազմաթիւ դժուարութիւնների ու խոչընդոտների, սակայն եթէ մենք առաջնորդուենք Յիսուս Քրիստոսով, ապա այդ հոգսերը ու խնդիրները կը թուան չնչին ու աննշան:

    Միշտ ասել եմ ու հիմա էլ հիշեցնում եմ, որ քահանայութիւնը՝ ծառայութիւն է: Մենք ընտրուել ենք ժողովրդի համար, մենք ընտրուել ենք, որպէսզի ծառայենք Յիսուս Քրիստոսի նման՝ անմնացորդ նուիրումով, եւ թո՛ղ որ Նա մեզ առաջնորդի դէպի յաւիտենական կեանք»:

     

    Սուրբ Պատարագին յաջորդեց քահանայական ժողովը, որի ընթացքում քննարկուեց մօտակայ ամիսներին թեմի մէջ իրականացուելիք ձեռնարկները, ինչպիսիք են՝ ամառային ճամբարները, համայնքային երիտասարդական օրերը, տարեցների եւ ընտանիքների համար կազմակերպուող միջոցառումները, ինչպէս նաեւ խորանի սպասաւորների համար երկօրեայ հոգեւոր կրթութիւնը:

     

    Գերյ. վարդապետը արժեւորեց մշտական հանդիպումները հոգեւորականների հետ, քանզի դրանք ուղղուած են թեմի հոգեւոր կեանքը էլ աւելի յագեցած ու ծաղկուն պահելուն:

     

    Դիւան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան

     

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930