• Սրբազան Քահանայապետը կոչ է անում երիտասարդներին աղոթել հավատքի և ծառայության ոգու համար

    Հիշե՛ք, Մարիամին ընդօրինակելու համար դուք պետք է կարողանաք զանազանել և իմանալ, թե ինչ է ուզում Հիսուսը, որ դուք անեք:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է այս տարվա մայիս ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը. աղոթել երիտասարդների հավատքի համար:

     

    «Խոսելով ընտանիքի մասին, – ընդգծում է Նորին Սրբությունը, – ես ամենից առաջ ցանկանում եմ դիմել երիտասարդներին: Երբ ես մտածում եմ այն օրինակի մասին, որը դուք կարող եք որդեգրել, միշտ մտքիս է գալիս մեր Մայր Մարիամը՝ Նրա քաջությունը, լսելու կարողությունը և ծառայությանը նվիրվածությունը: Նա խիզախորեն ու վճռականությամբ համաձայնվեց Տիրոջ հետ: Դուք՝ երիտասարդներդ, որ ցանկանում եք նոր բան կառուցել, ավելի լավ աշխարհում ապրել, հետևե՛ք Նրա օրինակին: Հիշե՛ք, Մարիամին ընդօրինակելու համար դուք պետք է կարողանաք զանազանել և իմանալ, թե ինչ է ուզում Հիսուսը, որ դուք անեք, այլ ոչ թե այն, ինչ դուք կարծում եք, որ կարող եք անել: Այս հարցում շատ օգտակար է լսել ձեր տատիկների ու պապիկների խոսքերը: Նրանց խոսքերում դուք կգտնեք իմաստություն, որը ձեզ կառաջնորդի և ձեր մտահոգություններն ավելի լայն տեսանկյունից կդիտարկի: Եկե՛ք աղոթենք, քույրեր և եղբայրներ, որպեսզի լիարժեք կյանքի կանչված երիտասարդները Մարիամի մեջ բացայայտեն լսելու կարողությունը, զանազանելու խորաթափանցությունը, հավատքի քաջությունն ու ծառայության նվիրվածությունը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց