• Տարեցների հանդեպ հարգանքը «սիրո քաղաքակրթության» բնորոշ հատկանիշն է

    Չկա հարգանք այնտեղ, որտեղ տարեցների հանդեպ վերաբերմունքը զուրկ է նրբանկատությունից, քնքշությունից ու պատկառանքից:


    2022թ. ապրիլի 20-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց տարեցների մասին խորհրդածությունը՝ հատուկ շեշտադրելով տարեցների մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանք դրսևորելու կարևորությունը:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ տարեց մարդիկ «զրկանքի և շփոթվածության, լքվածության և կորստի, հիասթափության և կասկածանքի» ավելի մեծ փորձ ունեն: Սակայն տարեցների մոտ նույնիսկ լուրջ վերքերը «անխուսափելիորեն ուղեկցվում են այն զգացողությամբ, որ ամեն դեպքում կյանքն ինքն իրեն չի հակասում, քանի որ այն արդեն ապրած է»: Ըստ Սրբազան Քահանայապետի, Աստծո անկեղծությունը մարդկանց սովորեցնում է սիրո մի նոր չափորոշիչի՝ դրդելով նրանց հարգել ավագ սերնդին, վերաբերվել նրանց քնքշանքով և հարգանքով: Տասը պատվիրաններից մեկը՝ «Պատվի՛ր քո հորն ու մորը», վերաբերում է ոչ միայն ծնողներին, ընդգծեց Նորին Սրբությունը. «Խոսքը մի ամբողջ սերնդի, նախորդ սերունդների մասին է, որոնց հեռանալը նույնպես կարող է դանդաղ ու երկար լինել՝ ժամանակ և տարածություն ստեղծելով այլ սերնդի ներկայացուցիչների հետ երկարատև գոյակցության համար»։ Տարեցների հանդեպ հարգանքը պատշաճ վերաբերմունք է նրանց արժանապատվության և սիրո նկատմամբ, ինչպես նաև հոգածության դրսևորում է մարդկային կյանքի հանդեպ։

     

    Սակայն, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, որ նույնիսկ հիվանդների և սահմանափակ շարժունակությամբ մարդկանց նկատմամբ հոգատարությունն ու նրանց անհրաժեշտ բոլոր պարագաներով ապահովելը կարող է ոչ մի կապ չունենալ «հարգանքի» հետ։ Չկա հարգանք այնտեղ, որտեղ տարեցների հանդեպ վերաբերմունքը զուրկ է նրբանկատությունից, քնքշությունից ու պատկառանքից, եթե այն վերածվում է կոպտության ու չարաշահման։ Չկա հարգանք այնտեղ, որտեղ «թուլությունը նախատվում և նույնիսկ պատժվում է որպես մեղք, իսկ մոռացկոտությունն ու շփոթվածությունը դառնում են ծաղրի ու ագրեսիայի պատճառ»: Սա կարող է պատահել ընտանիքներում և ծերանոցներում, աշխատավայրում կամ փողոցում:

     

    Երիտասարդների մեջ, թեկուզ անուղղակիորեն, մեծամտության և նույնիսկ արհամարհանքի խրախուսումը ծերերի, նրանց թուլությունների ու խոցելիության նկատմամբ, ծնում է սարսափելի բաներ՝ ճանապարհ բացելով դեպի աներևակայելի կամայականություն: Եթե երիտասարդները հրկիզում են անօթևանի վերմակը և նրան համարում մարդկային աղբ, ապա դա միայն այսբերգի գագաթն է, այսինքն՝ արհամարհանք երիտասարդական նախասիրություններից ու մղումներից հեռու կյանքի նկատմամբ, որն արդեն իսկ ընկալվում է որպես աղբ, թափոն։

     

    Տարեցներին նվաստացնող արհամարհանքն իրականում խայտառակում է բոլորիս,- ընդգծեց Նորին Սրբությունը. «Սիրաքի Գրքից վերցված հատվածի (3,3-6.12-13.16) ունկնդրումը սկզբում, արդարացիորեն դաժան է նման անարգանքի հանդեպ, որը վրեժխնդրության կոչ է անում Աստծո աչքերում»: Մյուս կողմից, Ծննդոց Գիրքը շատ պատկերավոր նկարագրում է այն խորը հարգանքը և նրբանկատությունը, որը Նոյի որդիները ցուցաբերում էին իրենց արբած, հիվանդ ծեր հորը։

     

    «Չնայած ողջ նյութական պայմաններին, որոնք առավել հարուստ և կազմակերպված հասարակություններն ապահովում են ավագ սերունդների համար, որով մենք, անշուշտ, կարող ենք հպարտանալ, դեռևս փխրուն և անհաս է թվում սիրո այդ հատուկ ձևի վերականգնման համար մղվող պայքարը, որը հարգանքն է. անհրաժեշտ է ամեն կերպ սատարել և խրախուսել այն՝ զարգացնելով սոցիալական և մշակութային աջակցություն նրանց համար, ովքեր զգայուն են «սիրո քաղաքակրթության» այս հատկանիշի նկատմամբ»։

     

    Խոսքը ոչ թե «կոսմետիկայի և պլաստիկ վիրաբուժության» մասին է, այլ ավելի շուտ պատվին ու հարգանքին է վերաբերում,- ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Անհրաժեշտ է վերափոխել նոր սերնդի դաստիարակությունը կյանքի և դրա փուլերի նկատմամբ: Մեր ընդհանուր սերը մարդու հանդեպ, ներառյալ հպարտությունը մեր ապրած կյանքի համար, ծերերին չի վերաբերում։ Ավելի շուտ դա հավակնություն է, որը կառաքինացնի երիտասարդներին, ովքեր ժառանգել են իրենց լավագույն որակները»։

     

    Ընդհանուր ունկնդրության ավարտին Նորին Սրբությունը ցանկացավ բոլորին, որպեսզի «Աստծո Հոգու իմաստությունը մեզ օգնի իսկապես բացահայտել այս մշակութային հեղափոխության իրական հորիզոնը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930