Եկեղեցին ապաստարան է ժողովրդի համար․
Ամեն․ և Գերջ․ Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքը Ռուսաստանի Հայ Կաթողիկե համայնքներ հովվական այցի ընթացքում գտնվում էր Կրասնոդարի երկրամասում։
Հունվարի 8-ին Ամեն․ և Գերջ․ Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքը Սուրբ Պատարագներ մատուցեց՝ ք․ Կրասնոդարի Սբ․ Լիբերիուս և ք․ Բելորեչենսկի Աստվածածնի ծննդյանը նվիրված եկեղեցիներում։
Հունվարի 9-ին Ամեն․ և Գերջ․ Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքը Սուրբ Պատարագ մատուցեց ք․Սոչիի Սբ․ Թադեոս և Սբ․ Սիմոն առաքյալների եկեղեցում։
Սոչիում տեղի ունեցած պատարագի վերջում Հոգևոր Տերը Օրհնության գրով պատվեց՝ Վլադիմիր Աղաբաբյանին, ով իր նպաստն է բերել Սոչիի Հայ Կաթողիկե ժողովրդապետության կայացման գործում։
Սուրբ Պատարագների քարոզների առանցքը նույնն էր ինչ նախորդ հանդիպման ընթացքում․ մշտապես բաց պահել սրտերը, և ամեն անգամ Սուրբ Հաղորդությանը մոտենալիս՝ ցնծալ, քանի որ ներս ենք թողնում Քրիստոսին։
Ժողովրդի հետ հանդիպման ընթացքում Հոգևոր Տերը կարևորեց, հատկապես, երեխաների և երիտասարդների մասնակցությունը, քանի որ մասնակիցներից յուրաքանչյուրը իր ներկայությամբ կառուցում է եկեղեցին և եկեղեցին դառնում է ապաստարան ժողովրդի համար։
Հոդվածը պատրաստեց՝
Անուշ Հարությունյանը