• Հայաստանում Առաքելական Նվիրակության ողջույնը ընտանիքներին՝ Սբ․ Հովսեփի տոնի առիթով

    «․․․թող որ դուք Նազարեթի սուրբ ընտանիքի զորության և առաքինությունների մեջ գտնեք փարոս և ուղեցույց ձեր ընտանեկան կյանքում ծխական ձեր համայնքների մեջ»։


    Առաքելական Նվիրակությունը Հայաստանում, ուրախությամբ փոխանցում է Ֆրանցիսկոս Պապի Առաքելական ողջույնները բոյոր ընտանիքներին, որոնք հավաքվել են շաբաթ, 18 դեկտեմբերի 2021 թ-ին, Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկե Մայր Տաճարում:

     

    Մենք եզրափակեցինք Սբ. Հովսեփին նվիրված մեկամյա տոնը և նախապատրաստվում ենք տոնել Սբ. Ծնունդը, որպես ուղենիշ վերցնելով Նազարեթի սուրբ ընտանիքը: Սբ. Հովսեփը Հիսուսի խնամակալ հայրն էր, լինելով ներկա իր ընտանիքում, լինելով հոգատար, զգայուն, իմաստուն և խիզախ: Մարիամը Հիսուսի բարեպաշտ մայրն էր, որ լիովին նվիրաբերել էր իրեն հանուն Փրկչի: Հիսուսը եկավ այս աշխարհ մարդկային ընտանիքում, որտեղ նա ապրեց, մեծացավ, աշխատեց և սովորեց իր ծնողներից և ստացավ իր ղաստիրակությունը:

     

    Քանի որ դուք հավաքվել եք խորհելու և. աղոթելու, թող որ դուք Նազարեթի սուրբ ընտանիքի զորության և առաքինությունների մեջ գտնեք փարոս և ուղեցույց ձեր ընտանեկան կյանքում ծխական ձեր համայնքների մեջ:

     

    Նազարեթի սուրբ ընտանիքի բարեխոսությամբ, Սրբազան Քահանայապետը շնորհում է իր Առաքելական Օրհնությունը ձեզ, ձեր ընտանիքներին և ծխական համայնքներին:

     

     

    ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբեր 2021

Օրացույց

Օրացույց