• Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս Կաթողիկոս Պատրիարքն այցելեց Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների միության կենտրոն

    Եղբայրական հարաբերությունների զարգացում


    2021թ. դեկտեմբեր 16-ին՝ առավոտյան ժամը 9-ին, Ամեն. և Գերեջ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը՝ Արհ. Գէորգ Եպիս. Աստուրյանի և  Տ. Կարապետ Քհն. Թադէոսյանի ընկերակցութեամբ, այցելեց Լիբանանի Աշրաֆիե շրջանում գտնվող Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների միության Կենտրոն, որտեղ Նրան դիմավորեցին Վերապատվելի Մկրտիչ Գարակեոզյանն ու Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ներկայացուցիչները։

     

    Քրիստոնեական ջերմ հաղորդակցության մթնոլորտում գրեթե մեկ ժամ տևած հանդիպումն առիթ հանդիսացավ, որ երկու պատվիրակությունների անդամները քննարկեն եկեղեցուն և ընդհանրապես հայ աշխարհին հուզող թեմաներ:

Օրացույց

Օրացույց