• Ասորի Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարք Յունանը այցելություն տվեց Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքին

    Երկու հոգևոր առաջնորդները իրենց ուրախությունն ու գոհունակությունը հայտնեցին միասնաբար աշխատելու եւ ծառայելու համար


    Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի ընտրության առթիվ շնորհավորական այցեր են տեղի ունենում Հռոմի Լևոնյան հայկական վարժարանում։

     

    Այս կապակցությամբ 2021թ․ հոկտեմբերի 5-ի առավոտյան Ասորի Կաթողիկէ Իգնատիոս Էֆրէմ Գ Յունան Պատրիարքը շնորհավորական եղբայրական այցելություն տվեց Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքին։ Յունան Պատրիարքի գլխավորած պատվիրակության կազմում էին եպիսկոպոսներ և վարդապետներ։

     

    Հանդիպման ընթացքում Յունան Պատրիարքն իր եղբայրական շնորհավորանքները հղեց նորընտիր Պատրիարքին՝ սեպտեմբերին Հռոմում տեղի ունեցած արտահերթ ընտրական Սինհոդոսի ժամանակ պատրիարք ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություն և հայրապետական հեզասահ գործունեություն, որպես կաթողիկէ քույր եկեղեցու հոգևոր հովիվ և գլուխ, լիբանանյան այս դժվարին և ճնշող պայմաններում։

     

    Իր հերթին, Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքը շնորհավորեց Ասորի Կաթողիկէ Հայրապետին իր քահանայական ոսկյա և եպիսկոպոսական արծաթյա հոբելյանների առթիվ՝ աղոթք բարձրացնելով առ Աստված, նրան առողջություն և երկար կյանք շնորհելու համար:

    Երկու հոգևոր առաջնորդները իրենց ուրախությունն ու գոհունակությունը հայտնեցին միասնաբար աշխատելու եւ ծառայելու համար, ցուցաբերելով իրենց լիակատար պատրաստակամությունը հանուն եղբայրական համագործակցության՝ ի շահ երկու քույր եկեղեցիների բարօրության: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներկայի հրատապ մարտահրավերները, հատկապես Լիբանանի և Միջին Արևելքի երկրների ընդհանուր իրավիճակը և այդ շրջաններում քրիստոնեական ներկայությունը:

     

    Պատրիարքները քննարկեցին նաև եկեղեցական և հատկապես Տիեզերական Եկեղեցուն առնչվող հարցեր՝ մասնավորապես 2023թ․ Հռոմում տեղի ունենալիք Սինհոդոսը՝ նկատելով, որ Յունան Պատրիարքը Սինհոդոսի կազմակերպիչ մարմնում ներկայացնելու է Արևելյան Կաթողիկէ եկեղեցիները։

     

    Երկու Պատրիարքների միջև գոյություն ունի հին բարեկամություն և եղբայրական սերտ հարաբերություններ, որոնք սկսվել են 20-րդ դարի 60-ական թթ.-ին Հռոմում՝ աստվածաբանության ուսումնառության ժամանակ։

     

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930