• Աստծուն հարկավոր է միշտ փնտրել և գտնել առօրյա կյանքում

    Աստծո ներկայությունը փնտրել Հիսուսի մարդեղության խորհրդի մեջ


    Աստծո հետ հանդիպման ճանապարհը Քրիստոսի և մեր եղբայրների ու քույրերի փոխհարաբերություններն են, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը օգոստոսի 22-ին Սբ. Պետրոսի հրապարակում՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Հովհաննեսի Ավետարանի հետևյալ հատվածը (Հվհ. 6, 60-69) ցույց է տալիս ամբոխի և աշակերտների արձագանքը Հիսուսի ասած խոսքերին՝ հացի բազմացման հրաշքից հետո: Հիսուսն ասաց, որ Նա է կյանքի իսկական հացը և հացը, որը Նա կտա նրանց՝ դա Իր մարմինն ու արյունն է: Այս խոսքերն ամբոխին այնքան տարօրինակ ու անհասկանալի թվացին, որ դրանք լսելուց հետո շատերը հեռացան և այլևս չէին հետևում Հիսուսին: «Որտեղի՞ց առաջացավ այդ անվստահությունը: Ո՞րն է այս մերժման պատճառը» – հարցրեց Նորին Սրբությունը՝ խորհելու կոչ անելով:

     

    Հիսուսի խոսքերը խիստ վրդովմունք են առաջացնում, քանզի Նա ասում է, որ Աստված նախընտրեց բացահայտել Իրեն և փրկություն կատարել մարդկային մարմնի տկարության մեջ, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Սա Աստծո մարդեղացման խորհուրդն է: Հենց սա է առաջացնում վրդովմունք և այդ մարդկանց, հաճախ նաև մեզ համար, խոչընդոտ հանդիսանում: Իրականում, Հիսուսը պնդում է, որ հավիտենական կյանք տվող փրկության իսկական հացը Իր մարմինն է, որ Աստծո հետ շփվելու համար՝ օրենքներին ենթարկվելուց կամ կրոնական պատվիրանները կատարելուց առաջ, անհրաժեշտ է Նրա հետ ապրել իրական և կոնկրետ հարաբերություններ, քանզի փրկությունը Նրանից է, Նրա մարդեղացման մեջ է: Սա նշանակում է, որ պետք չէ Աստծուն փնտրել երազանքներում, մեծության և զորության պատկերների մեջ, այլ անհրաժեշտ է Նրան բացահայտել Հիսուսի մարդեղացման, ինչպես նաև մեր եղբայրների ու քույրերի մարդկության մեջ, որոնց մենք հանդիպում ենք կյանքի ճանապարհին:

     

    «Աստված ընդունեց մարմինը՝ խոստովանելով դա Հավատո հանգանակում, Սուրբ Ծննդյան և Ավետման տոներին, մենք ծնկի ենք գալիս երկրպագելու Մարդեղության Խորհրդին: Աստված ընդունեց մարմինն ու արյունը. Նա խոնարհեցրեց Ինքն Իրեն՝ դառնալով մեզ նման մարդ, Նա այն աստիճան խոնարհվեց, որ Իր վրա վերցրեց մեր տառապանքներն ու մեղքերը, և Նա խնդրում է մեզ փնտրել Իրեն Քրիստոսի և մեր եղբայրների ու քույրերի փոխհարաբերությունների մեջ: Փնտրել Նրան մեր առօրյա կյանքում: Սա՛ է Աստծո հետ հանդիպման ճանապարհը՝ փոխհարաբերությունները Քրիստոսի և մեր եղբայրների ու քույրերի հետ», – ընդգծեց Նորին Սրբությունը: – Այսօր ևս, Հիսուսի մարդեղացման մեջ Աստծո հայտնությունը կարող է առաջացնել նույն բացասական արձագանքը, և այդ հայտնությունը հեշտ չէ ընդունել.

     

    «Հենց դրա մասին է գրում Սբ. Պողոսը. ըստ նրանց, ովքեր փնտրում են հրաշքներ կամ աշխարհիկ իմաստություն, Ավետարանի քարոզը պարզապես «հիմարություն» է (տես՝ 1 Կորնթ. 1.18-25): Այդ «հիմարությունը» առավել հստակ արտահայտվում է Սուրբ Հաղորդության Խորհրդում. ի՞նչ իմաստ ունի ծնկի գալ մի կտոր հացի առաջ: Ինչու՞ ջերմեռանդորեն ուտել այդ հացը, – տարակուսում է աշխարհը»:

     

    Հիսուսի կատարած զարմանալի հրաշքից հետո, երբ հազարավոր մարդկանց կերակրեց հինգ նկանակով և երկու ձկներով, բոլորը գովաբանում են Նրան և ցանկանում թագավոր դարձնել: Սակայն, երբ հենց Ինքը բացատրում է, որ այս հրաշքը Իր զոհաբերության նշանն է, այսինքն Իր կյանքի պարգևը, Իր մարմինն ու արյունը, և որ նրանք, ովքեր ցանկանում են հետևել Իրեն, պետք է նմանվեն Նրան, Նրա մարդկությանը՝ տրված հանուն Աստծո և մյուսների, – դա մեզ դուր չի գալիս, քանի որ նման Հիսուսը մեզ դժվար կացության մեջ է դնում: Սակայն իրականում մենք պետք է մտահոգվենք, երբ մեզ մոտ ամեն ինչ հարթ է և Ավետարանի մեր քարոզը դժվարությունների չի հանդիպում: Հավանաբար, դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք աղքատացնում ենք Հիսուսի ուղերձը, խեղաթյուրում դրա էությունը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը՝ կոչ անելով Աստծուց շնորհ խնդրել Նրա «հավիտենական կյանքի խոսքերով» դարձի գալու համար: «Թո՛ղ օգնի մեզ Սուրբ Կույս Մարիամը, Ով ծնեց Իր Որդի Հիսուսին և միացավ Նրա զոհաբերությանը, միշտ վկայել մեր հավատքի մասին իրական կյանքով», – ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930