Բաժիններ՝ Նորություններ
  • «Կռվե՛ք մահվան մշակույթի դեմ»

    «Կռվե՛ք մահվան մշակույթի դեմ»


    «Կռվե՛ք մահվան մշակույթի դեմ».կոչ է արել Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի կաթողիկե համայնքներին հասցեագրված իր ուղերձում՝ հուլիսի 27-ին Կյանքին նվիրված օրվա տոնակատարության առթիվ: Դա մի տոն է, որով այդ երկրների կաթողիկեները իրենց նվիրումն են արտահայտում մարդու հիմնարար իրավունքի՝ կյանքի իրավունքի, պաշտպանությանը: Նվիրում՝ պաշտպանելու ամենախոցելիների՝ դեռ չծնված երեխաների, հաշմանդամների, ծերերի կյանքի իրավունքը: Քահայապետը կոչ է արել ջանալ ամենուրեք, ուր ավելանում են աղքատության և խոցելիության այդ նոր ձևերը, մարդկանց բերել Քրիստոսի բարեգութ սերը՝ որպես կենսատու բալասան:

Օրացույց

Օրացույց