• Մեկնարկեցին հայ կաթողիկէ եպիսկոպոսների ամենամյա սինոդոսի աշխատանքները

    Աղբյուր՝ Ռադիո Վատիկանի հայկական բաժին


    2019թ. սեպտեմբերի 3-ին, Զմմառի Ցավագին Տիրամոր մայրավանում սկիզբ առան հայ կաթողիկէ եպիսկոպոսների սինոդոսի աշխատանքները, որոնք կավարտվեն սեպտեմբերի 13-ին: Սինոդոսը նախագահում է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Գրիգոր Պետրոս 20-րդը: Սինոդոսին մասնակցում են Հայ Կաթողիկէ Եկեղեցու բոլոր թեմերի և առաջնորդությունների արքեպիսկոպոսները և եպիսկոպոսները: Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը ևս մեկնել է Բեյրութ՝ մասնակցելու սինոդոսին: Ներկա է նաև Լիբանանում պապական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզեֆ Սփիթերին: Սինոդոսի ընթացքում կքննարկվեն եկեղեցական, հովվական զանազան հարցեր:

Օրացույց

Օրացույց