• Կովկասի կաթողիկէ համայնքը հրաժեշտ տվեց Պապական նվիրակի խորհրդական Հ. Միհայտա Բլաժին

    Ի երախտագիտություն միասնականության և հավատարմության Կաթողիկէ Եկեղեցու


    2019թ. փետրվարի 13-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը հրավիրվել էր Թբիլիսի՝ ներկա գտնվելու հրաժեշտի հանդիսության՝ ի պատիվ Պապական նվիրակի դիվանագիտական խորհրդական Մոնսինյոր Հ. Միհայտա  Բլաժի: Կովկասում իր դիվանագիտական առաքելության ընթացքում (2016-2019թթ.) Հ. Միհայտա Բլաժն աշխատել է ի սպաս Վրաստանի և Հայաստանի կաթողիկէ համայնքների առաքելության և միասնության, պապական նվիրակի աշխատանքի կազմակերպման, նպաստել 2016թ. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցելության, ինչպես նաև այլ բարձրաստիճան հոգևորականների պաշտոնական այցերի կազմակերպական աշխատանքներին: 2017-2018թթ. Հ. Բլաժը ժամանակավորապես վարել է առաքելական նվիրակի գործերը՝ մինչև ներկայիս նվիրակի՝ Արքեպիսկոպոս Խոսե Բեթենկուրի նշանակումը և ժամանումը:

    Հ. Բլաժին իր կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեցին դիվանագետները, կաթողիկէ և ուղղափառ հոգևորականները, միաբան քույրերը, ընկերները: Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը Հ. Բլաժին նվիրեց մի խաչ և իր երախտագիտությունը հայտնեց միասնական աշխատանքի համար:

     

    Հ. Միհայտա Բլաժը Վրաստանից կմեկնի այս շաբաթ՝ փետրվարի 16-ին, և դիվանագիտական ծառայության կանցնի Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում՝ Պապական նվիրակի գրասենյակում, որը տեղակայված է Չադում:

     

Օրացույց

Օրացույց