• Պապական նվիրակն այցելեց հայ կաթողիկէ հոգևոր ճեմարան

    Հովվական այցելություններ


    Դեկտեմբերի 3-ին Հայաստանում և Վրաստանում Պապական նվիրակ Արհի. Տ. Խոսե արքեպս. Բեթանկուրը իր այցելությունը բերեց Երևանի Սրբոց Հրեշտակապետաց միացյալ հայ կաթողիկէ հոգևոր ճեմարան: Սրբազան Հորը ճեմարանում ընդունել են Արհի. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը և ճեմարանի հոգևոր տեսուչ Հոգշն. Հ. Մաշտոց վրդ. Զահթերյանը, ճեմարանի սաների հետ միասին: Պապական նվիրակը իր ուրախությունն է հայտնել ճեմարանի վերաբացման համար, բաշխել իր հայրական օրհնությունը, հետաքրքրվել ճեմարանի ծրագրերի, առօրյայի, դասընթացների կազմակերպման մասին: Հ. Մաշտոցը ներկայացրել է հոգևոր ճեմարանի զարգացման տեսլականը և մերօրյա մարտահրավերները: Խոսվել է քահանայական կոչումների համընդհանուր ճգնաժամի և դրա հաղթահարման հնարավոր ճանապարհների մասին:

     

    Պապական նվիրակ Արհի. Տ. Խոսե արքեպս. Բեթանկուրն այցելել է նաև Մխիթարյան Միաբանության հոգևոր ընծայարան, որտեղ զրուցել է ընծայարանի հոգևոր տեսուչ Հոգշն. Հ. Գևորգ վրդ. Սարգսյանի և սաների հետ, ովքեր ներկայացրել են նաև իրենց երաժշտական, պարային տաղանդները և ձեռքբերումները, որոնք հոգևոր ընծարայանում սովորելու տարիների պտուղն են:

     

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930