Ո՞վ եմ ես
Երկուշաբթի 23 Յուլիս 2018
Համաշխարային Երիտասարդական օրեր – Բ.
Աղաճանեան Կենտրոն, Հայաստան
Հ. Եղիա Վ. Դերձակեան
Բառային բացատրութիւն «ինքնութեան» բառին
Հանգուցեալ Հայր Անդրանիկ Ծ.Վ. Կռանեան հայերէն լեզուի իր բառգրքում, էջ 153, զանազան հոմանիշներ տալիս է «ինքնութիւն» բառին՝ Էութիւն, բնոյթ, անձնականութիւն, դիմագիծ եւայլն:
Բուն Հարցը
Ես, որպէս մարդ, ո՞վ եմ:
ո՞ր բնոյթով եմ:
Ին՞չ է իմ պատկանէլութիւնը:
Ին՞չ բանի համար եմ ապրում:
Ինզանից մարդիկն ու Աստուածն ի՞նչ են սպասում:
Սիրելի Երիտասարդներ ու երիտասարդուհիներ
Սիրելի եղբայրներ ու քոյրեր, ի Քրիստոս
Մի քանի րոպէով, կ’աշխատեմ պատասխան տալ հետեւեալ հարցերին:
Ո՞վ եմ Ես:
Ես, որպէս մարդ, Աստուծու պատկերի համաձայն ստեղծուած մի էակ եմ:
Աստուծու Ժողովրդին՝ մի անդամ եմ:
Այս ժողովրդին՝ մաս են կազմում բոլոր այդ Ժողովրդները, ովքեր Աստուծոյ խօսքը լսեցին կամ կը լսեն, Քրիստոսով մկրտուեցին կամ կը մկրտուեն, Ս. Հոգով դրուշմուեցին կամ կը դրոշմուեն ու կենդանացան կամ կենդանցնելու են՝ միւները կենդանացնելու համար:
Ես, որպէս անդամ հայ Ժողովրդին, արդէն, Աստուծու Ժողովրդի մի մաս եմ, Արմէնի մի զաւակ եմ եւ Հայկի՝ մի Թոռ: Ես Նոյի թոռներին մի թոռ եմ. իմ նախահայրերը՝ Արարատի Գագաթի վրայ Իջեւան արեցին, աճեցան, բազմացան ու տիրեցին ոչ միայն Հայաստան աշխարհի վրայ, այլ նաեւ որոշ ատեն, արեւելքի բազմազմաթիւ՝ երկրների:
Ես էլ, Ադամն ունեցել եմ որպէս նախահայր, հակառակ սրան, ես հեթաանոս միջավայրում ու հեթոնասաբար ծնւեցի, մեծայ ու աճեցայ, մինչեւ որ աւետարանի կեանքի պատգամը հասաւ ինձ, ի ձեռս Թադեոս ու Բարդուղիմեոս առաքեալներին ու նրանց յաջորդներին: եւ այդ ժամանակից իսկ, ես պատկանում եմ Քրիստոսի Եկեղեցուն:
Այդ եկեղեցի, որի ես մկրտութեամբ անդամակուեցի կամ կ‘անդամակցուեմ, եւ որ կատարալապէս կազմակերպուեց ի ձեռս Գրիգոր լուսաւորչի, ազգային եկեղեցի չէ, այլ ընդհանրական է:
Այս ընդհանրական եկեղեցին, որին ես եւ իմ նմանները՝ մաս ենք կազմում, Աստուծոյ նոր ժողովուրդն է:
Սրան միանալու է ամբողջ մարդկութիւնը:
Աստուծոյ նոր ժողովուրդն այս, մարգարէական, թաագաւորական եւ քահանայական մի ժողովուրդ է.
Քրիստոսը՝ կատարեալ Քահանան, այդ ժողովրդից, որի ես պատկանում եմ, Քահանաների թագաւորութիւն հաստատեց. Սրանց վրայ Աստուած Քրիստոսը կարգեց որպէս յաւիտենական Քահանայապետ:
Այս թագաւորութեան զաւակներն են բոլոր ովքեր, Ս. Խորհուրդները, թէ ընդունելով թէ տալով, ընծայում են ու ընծայւում են Աստուծուն, Օծւում են Ս. Հոգով,
Աստուծու վկայում են մտածումով, խօսքով ու գործով.
Սրանք մարգարէների պէս, ճանապարհները հարդարում են, Աստուծոյ Որդու գալուստի համար՝ պատրաստուելու են ու ուրիշներ պատրաստելու են:
Արդարեւ, մեզանից իւրաքանչիւրը, որ արդէն թագաւորական սերնդից է, իր ամբողջ իքնութեամբ ընծայւում է Աստուծու եւ ճանապարհները հարթարում է Քրիստոսը՝ չճանաչողներին, հայ լինեն թէ օտար, որպէսզի նրանք էլ, մի օր մտնեն Աստուծոյ Արքայութեան:
Ես, ուստի, որ մի հաւիտենական թագաւորութեան պատկանում եմ, սահմանափակւում եմ, սակայն, մի վայրով ու մի ժամանակով. սրանց սահմանների մէջ եմ ապրում, ճանապարհում եմ, շփւում եմ իմ նմաններին ու աննմաներին հետ, շնչում եմ ու գործում եմ նոյն սահմաններու մէջ, սակայն, իմ տենչը, իմ երազն ու երազանքն ու նրանց կատարումը, այդ սահմաններից անդին շատ են գնում, վասն զի Տէրը, որ ես պաշտում եմ, եւ որի մէջ իմ անձն եմ գտնում, գերազանցում է տեղի ու ժամանակի սահմաններին:
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Բայց մեզ էլ գիտենք –
Մեզ հայ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ – շատանանք:
Պայոյր Սեւակի, 1924-1971, «ՔԻՉ ԵՆՔ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ» բանաստեղծութիւնից:
Սիրելիներս,
Ես, դու, նա, նրանք, մենք ամէնքս, չպիտի լինէինք, եթէ մի Մեսրոպ Մաշտոց չգտնուէր:
Արդարեւ, եթէ Քրիստոսի Հաւատով լուսաւորուած մի հոգի եմ, շնորհիւ առաքեալներին ու նրանց յաջորդներին:
Ես առաելապէս, լուսաւորուած եմ եւ հաւատի եւ գիտութեան լոյսերով, շնորհիւ Մեսրոպ Մաշտոցին:
Իրավ, ասում է Յովհաննէս Շիրազ, Հայոց լեզուն բանաստեղծութեան մէջ.
Հայի բերանից հայոց լեզուն,
Օտարն հայոց մահն է ուզում…
Բայց նա է հայ, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով,-
Ժխորում էլ Բաբելոնի
Խոսի լեզվով իր մայրենի
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել:
Իրաւ, այդ փոլիկլոթն որ ես եմ, Հայ չպիտի մնայի եթէ Մեսրոպ Մաշտոց չծնուէր:
Միթ՞է, Ես հայերէն չգիտենալով, Հայէրէն չսիրելով, հայերէն չշնչելով, չեմ կատարել ծրագիրն՝ այն մարդկանց, ովքեր բնաջինչ աշխատեցին մեզ անել:
Հաւատամք եւ մի միայն յընդհանրական եւ յառաքելական մի Եկեղեցի.
Ես Հայ, Քրիստոնեայ՝ մի անձ եմ որ Հաւատը կը դաւանէ Հայերէն թէ օտար լեզւով, մաս եմ կազմում այդ կաթողիկէ
Եկեղեցուն, որի անկունաքարը, եղել է նոյն ինքն Քրիստոսը,
որ բարձրացած է կոչուած Պետրոս՝ ամուր ժայռի վրայ,
եւ կանգնած է 12 սիւների վրայ, որոնք 12 առաքեալներ են եւ նրանց յաջորդները:
Բայց ոչ մի հայերէն լեզուն,
ոչ մի հայկական մշակույթ,
ոչ հաւատն եւ ոչ գիտութիւն իսկ,
իմ մօտ, մեր մօտ՝ չպիտի մնային,
եթէ իմ մեծ հայրերն ու մեծ մայրերը,
Եթէ մեր Հայրերն ու մայրերը՝
Եւ գլխաւորութեամբ նրանց առաջնորդներին՝ հոգեւոր, մտաւոր, քաղական ու գիտական,
վկաներ չդառնային լոյսին, ճանապարհին, կեանքին ու ճշմարտութեան, որ է նոյնինքն Քրիստոսը:
Սրանց եմ պարտում իմ գոյութիւնը, էութիւնն ու ինքնութիւնը:
Սրանց դէմքով իմ դիմագիծը դրոշմուեց:
Ես, հայրենիքում թէ սփյուռքում, շրջապատուում եմ անձերով, ովքեր որպէս հաւասար իրենց ինձ չեն նայում.
Խտրութիւն են դնում իմ ու իրենց միջեւ,
Արհամարում են ինձ,
Որպէս ստորադաս անձ ու թեթեւ առնում են ինձ:
Եւ եթէ այսպէս է, զի սրանք ինձ չեն ճանաչում ու չեն սիրում: Ուստի, Ես ին՞չ լինելու եմ սրանց համար:
Ես սրանց համար Եմ եւ լինելու եմ՝ աղաչանող ու պաղատանող,
որպէս զի սրանք էլ լուսաւորուեն սոյն լուսով, որով ես լուսաւորուեցի:
Ես հայրենիքում թէ սփյուռքում,
24/24 շփւում եմ եւ ոչ միայն շրջապատւում,
գոյնզգոյն մարդերով,
որոնք հազար ու մէկ ազգութեան են պատկանում,
որոնք այլ եւ այլ կրօններ են հետեւում,
ովքեր զանազան գաղափարական հոսանքերին միջից են շարւում:
Սրանց շարքերում, աւելի խորոտ, գիտուն, սիրուն, զարգացած անձեր կան:
Սրանք, իրենց խելքով ու խելակցութեամբ գերազանցում են ինձ:
Արդ, սրանց համար, ես ին՞չ եմ կամ ին՞չ եմ լինելու.. նախանձող, ատող, զրպարտող կամ մրցակիչ:
Քա՛ւ լիցի:
Արդարեւ, սրանք կարող են հանդուրժել եւ չհանդուրժել ինձ,
Կարող են համարել ինձ որպէս իրենց գերադաս, հաւասար կամ ստորադաս:
Ասիկա չի ջնջում այդ բանն որ ես եմ, կամ որ լինելու եմ սրանց համար.
Ցաւակից՝ սրանց ցաւերին ու ուրախակից՝ սրանց ուրախութիւններին,
Աղաչանող ու պաղատանող՝ հաղագս սրանց բարութեան, բարիքին, բարգաւաճումին ու փրկութեան:
Ես եմ կամ լինելու եմ սրանց համար՝ ինչ որ է լաւ աղը՝ կերակուրին կամ հողին:
Ես, որ բոլորին համար եմ կամ պատրաստուելու եմ լինելու. ապագա քահանայ կամ միաձնուհի, բժիշկ թէ ինճենիըր, մարզիչ թէ նկարիչ, գործիչ թէ ղեկավար, փաստաբան թէ ինֆորմատիքի մարդ, եւ այլն, հաղագս ամբողջ մարդկութեան այսպէս եմ կամ այսպէս լինելու եմ ըստ ինձ տրուած Սբ. Հոգու պարգեւներին:
ես այդ եմ կամ այսպէս եմ լինելու, հաղագս այդ մարդկութեան, որ մի մարմին կազմում կամ կազմելու է, որի մեզնից իւրաքանչիւրն անդամ է կամ լինելու է,
եւ որի գլուխը՝ նոյնինքն Քրիստոսը, որ ի փառս Աստուծոյ, կանչել կամ կանչելու է ինձ եւ զմեզ, լինելու համար ինչ որ ենք՝ կամ ինչ որ լինելու ենք:
Բայց ես կարո՞ղ եմ լինել ինչ որ լինելու եմ կամ անել ինչ անելու եմ:
Քրիստոսը խօսակցել է Ս. Պօղոսին՝ ասելով. Բաւ են քեզ իմ շնորհները: Այստեղ Ես աւելացնում եմ . բաւ է քեզ որ ես քո հետ լինեմ:
Բաւ է որ ես քեզ հետ եմ: Սա խօսքերին վրայ աւելացնում եմ եւ ասում. Աստուած Իր ամբողջ էութեամբ իմ հետ է, մեզ հետ է, ինձ եւ մեզ հաւատում է:
եւ շնորհակալութիւն:
Հ. Եղիա Վ. Դերձակեան,
ժողովրդապետ Արփենի և Հովտուն համայնքների