• Մեսսիայի մեծագույն մարգարեն՝ Սուրբ Եսային

    «Եւ լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, կամ ո՞վ կգնայ այդ ժողովրդի մօտ»: Եւ ես ասացի. «Ահաւասի՛կ ես, ի՛նձ ուղարկիր»: (Ես. 6:8)


     

    Պայծառակերպության տոնին հաջորդող հինգշաբթի օրը Հայ Կաթողիկէ Եկեղեցին տոնում է Եսայի մարգարեի հիշատակության տոնը:

    Եսայի՝ եբրայերենից՝ Եշայահու, թարգմանաբար նշանակում է «փրկություն Աստծուց»։ Ամո­սի որ­դի Եսա­յին, ով Աստվածաշնչյան չորս մեծ մարգարեներից առաջինն է, ապրել է Քրիստոսից առաջ ութերորդ դարում, ծնվել և գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում: Նա ծառայել է Հրէ­աս­տա­նի թա­գավո­րներ Օզի­այի, Հովաթա­մի, Աքա­զի և Եզե­կի­այի օրոք (Ես. 1:1): Նրա մարգարեական ծառայությունը սկսվել է մ.թ.ա. մոտ 778թ.-ին, երբ մահացավ Օզիա թագավորը (հնարավոր է՝ ավելի շուտ), և շարունակվել է Եզեկիայի թագավորության 14-րդ տարուց (մ.թ.ա. 732թ.) հետո ևս մի որոշ ժամանակ և կազմել է 97 տարի:

     

    Հրեա ժողովրդի համար դա ծանր ժամանակաշրջան էր: Ժողովուրդը բաժանված էր երկու պետությունների՝ Իսրայելի և Հուդայի թագավորությունների, որոնք երկուսն էլ բարոյապես անկում էին ապրում Աստծուց հեռանալու և կռապաշտությանը հարելու պատճառով: Թե՛ իշխանները և թե՛ ժողովուրդը ըմբոստ ոգի էին դրսևորում։

     

    Եսայի մարգարեն ներկայանում է իբրև Տիրոջ Հոգով ուղարկված ծառա՝ «Տի­րոջ Հո­գին ինձ վրայ է. դրա հա­մար իսկ ինձ օծեց, ինձ ու­ղար­կեց աղ­քատ­նե­րին աւե­տա­րա­նե­լու, սր­տով բե­կեալ­նե­րին բժշ­կե­լու, գե­րի­նե­րին ազա­տութիւն քա­րո­զե­լու եւ կոյ­րե­րին՝ տե­սո­ղու­թիւն, կե­ղե­քուած­նե­րին ազատ ար­ձա­կե­լու, Տի­րո­ջն ըն­դու­նե­լի տա­րին հռ­չա­կե­լու» (Ղուկ. 4:18-19):

     

    Նրա մարգարեական կոչման պատմությունը նկարագրված է իր գրքում: Մարգարեն տեսիլքի մեջ տեսնում է Տիրոջը՝ բարձր աթոռին նստած՝ սերովբեներով շրջապատված. «Այն տա­րին, երբ մե­ռաւ Օզիա ար­քան, տե­սայ Տի­րո­ջը, որ նս­տած էր բար­ձր ու վե­րա­ցած աթո­ռին, իսկ տա­ճա­րը լի էր նրա փառ­քով: Նրա շուր­ջը սե­րով­բէ­ներ կա­յին, որոն­ցից իւ­րա­քան­չիւ­րը վեց թեւ ու­նէր. եր­կու­սով իրենց երե­ս­ներն էին ծած­կում, եր­կու­սով՝ իրենց ոտ­քե­րը եւ եր­կու­սով էլ թռ­չում էին: Ձայ­նա­կ­ցում էին իրար եւ ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զօ­րու­թիւն­նե­րի Տէ­րը, եւ ամ­բողջ եր­կի­րը լի է նրա փառ­քով»: Կան­չող­նե­րի ձայ­նից դռան բա­րա­ւո­րը վեր բար­ձ­րա­ցաւ, եւ տու­նը լցուեց ծխով: Եւ ես ասում եմ. «Վա՜յ ինձ. ես մի տա­ռա­պած մարդ եմ[1]. ին­չո՞ւ եմ ապ­շած կան­գ­նել մնա­ցել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուր­թեր ու­նեմ եւ պղ­ծա­շուրթ ժո­ղո­վր­դի մէջ եմ ապ­րում, բայց ահա իմ աչ­քե­րով տե­սայ Զօ­րու­թիւն­նե­րի Տի­րո­ջը»: Եւ ահա ինձ ներ­կա­յա­ցաւ սե­րով­բէ­նե­րից մէ­կը՝ ձեռ­քին կայծ բռ­նած, որ ու­նե­լի­ով վեր­ց­րել էր զո­հա­սե­ղա­նից: Բե­րեց մօ­տե­ց­րեց իմ բե­րա­նին ու ասաց. «Ահա՛ մօ­տե­ց­րի քո շուր­թե­րին. դա կհա­նի քո անօրինու­թիւն­նե­րը եւ քո մեղ­քե­րը կսր­բի քեզ­նից» (Ես. 6:1-7): Այդ ժամանակ, երբ սերովբեներից մեկը Տիրոջ սեղանից ունելիով վերցնում է կրակե կայծ և դիպցնում մարգարեի շուրթերին՝  դրանք մաքրագործելու համար, ահա սա է պատճառը, որ Եսային կոչվում է նաև կայծակնամաքուր մարգարե:

     

    Եսային լսում է Տիրոջ ձայնը և հրաման ստանում գնալու և ժողովրդին Աստծո պատգամները հաղորդելու. «Եւ լսե­ցի Տի­րոջ ձայ­նը, որ ասում էր. «Ո՞ւմ ու­ղար­կեմ, կամ ո՞վ կգնայ այդ ժո­ղո­վր­դի մօտ»: Եւ ես ասա­ցի. «Ահա­ւա­սի՛կ ես, ի՛նձ ու­ղար­կիր»: (Ես. 6:8) Եվ Եսային գնաց իր ժողովրդի մոտ և նրանց պատգամեց, թե ինչ է տեղի ունենալու, երբ Աստված Փրկչին ուղարկի:

     

    Աքազ թագավորը շատ մտահոգված էր, քանի որ թշնամիները շրջապատել էին Երուսաղեմը. «Այն­պէս պա­տա­հեց, որ Հր­է­աս­տա­նի թա­գա­ւոր Օզի­ա­յի որ­դի Յո­վա­թա­մի որ­դու՝ Աքա­զի օրօք Ասո­րի­քի ար­քայ Ռա­սի­մը եւ Իս­րա­յէ­լի ար­քայ Ռո­մե­լա­յի որ­դի Փա­կէ­էն յար­ձա­կուե­ցին Երու­սա­ղէ­մի վրայ, որ­պէս­զի պա­տ­ե­րազ­մեն նրա դէմ, սակայն չկա­րո­ղա­ցան պա­շա­րել այն» (Ես. 7:1): Եսայի մարգարեն մի օր ներկայանում է Աքազ թագավորին և քաջալերելով ասում. «…Տէրն ին­քը ձեզ նշան է տա­լու: Ահա Կոյ­սը պի­տի յղի­ա­նայ ու որ­դի ծնի, եւ նրա անու­նը պի­տի լի­նի Էմ­մա­նուէլ[2]» (Ես. 7:14):

     

    Եսային նկարագրում է Փրկչի գալու ժամանակը. «Այն ժո­ղո­վուր­դը, որն ըն­թա­նում էր խա­ւա­րի մի­ջով, մեծ լոյս տե­սաւ. (Ես. 9:2) […] քան­զի մեզ հա­մար մա­նուկ ծնուեց, մի որ­դի տրուեց մեզ, որի իշ­խա­նու­թիւ­նն իր ու­սե­րի վրայ պի­տի լի­նի. նա պի­տի կո­չուի Մեծ խոր­հր­դի հրեշ­տակ[3], Սքան­չե­լի խոր­հր­դա­կից, Աս­տուած հզ­օր, Իշ­խան, Հայր հան­դեր­ձեալ աշ­խար­հի[4]: Ես խա­ղա­ղու­թիւն կբե­րեմ նրա իշ­խան­նե­րին, իսկ իրեն՝ առող­ջու­թիւն: Մեծ է նրա իշ­խա­նու­թիւ­նը, եւ նրա խա­ղա­ղու­թիւ­նը չու­նի սահ­ման: Նա պի­տի նս­տի Դաւ­թի աթո­ռին, առաջ տա­նի նրա թա­գա­ւո­րու­թիւ­նը, իրա­ւուն­քով ու ար­դա­րու­թեամբ զօ­րաց­նի այն այ­սու­հե­տեւ եւ յա­ւի­տեա­նս յա­ւի­տե­նից: Զօ­րու­թիւն­նե­րի Տի­րոջ նա­խան­ձախն­դ­րու­թեամբ պի­տի կա­տա­րուի այդ» (Ես. 9:6-7):

    Եսայի մարգարեն ամուսնացած էր։ Նրա կինը հիշատակվում է որպես «մարգարեուհի» (Ես. 8:3)։ Նրա երկու որդիները նրան տրվել էին «Իսրայելում որպես նշան և հրաշք». «Ահա­ւա­սի՛կ ես եւ իմ զա­ւակ­նե­րը, որ Աս­տուած ինձ պար­գե­ւեց. եւ Իս­րա­յէ­լի տան վրայ թող նշան­ներ ու հրաշք­ներ լի­նեն Զօ­րու­թիւն­նե­րի Տի­րո­ջից, որ բնակ­ւում է Սի­ոն լեռան վրայ» (Ես. 8:18):

    Եսայի մարգարեն նկարագրել է նաև Փրկչի չարչարանքները. «Ո՞վ հա­ւա­տաց Տի­րոջ մա­սին մեր տուած լու­րին, եւ ո՞ւմ յայ­տ­նի դար­ձաւ Տի­րոջ բա­զու­կը: Նրա առաջ մենք յայ­տ­նուե­ցինք որ­պէս մա­նուկ, որ­պէս ար­մատ՝ ելած ան­ջր­դի հո­ղից.[5] ո՛չ տեսք ու­նէր նա եւ ո՛չ էլ վե­հու­թիւն: Նա­յե­ցինք նրան, բայց նա ո՛չ տեսք ու­նէր, ո՛չ էլ գե­ղեց­կու­թիւն: Նրա տես­քն աւե­լի անարգ էր ու նսեմ, քան բո­լոր մարդ­կանց որ­դի­նե­րի­նը: Նա հա­րուած­նե­րի են­թա­կայ մի մարդ եղաւ, որ ցա­ւե­րին համ­բե­րել գի­տէ. իր երե­սը դար­ձ­նե­լով՝ ար­հա­մար­հուեց ու բա­նի տեղ չդ­րուեց:[6] Նա մեր մեղ­քերն էր վեր­ց­նում եւ մեզ հա­մար չար­չար­ւում, սա­կայն մենք նրա ցա­ւե­րը, հա­րուած­ներն ու չար­չա­րանք­նե­րը հա­մա­րե­ցինք իբ­րեւ Աստ­ծուց եկած բան: Բայց նա խո­ցուեց մեր մեղ­քե­րի հա­մար եւ մեր անօրինու­թիւն­նե­րի հա­մար դա­տա­պար­տուեց. մեր խա­ղա­ղու­թեան հա­մար նա պա­տիժ կրեց, եւ նրա վէր­քե­րով մենք բժշ­կուե­ցինք: Ամէն­քն էլ մո­լո­րուած ոչ­խար­ներ են. մար­դն իր ճա­նա­պար­հին մո­լո­րուեց, բայց Տէ­րը նրա՛ն մատ­նեց մեր մեղ­քե­րի հա­մար: Եւ նա վշ­տից իր բե­րա­նն ան­գամ չի բա­ցում: Ինչ­պէս ոչ­խար՝ նա մոր­թուե­լու տա­րուեց եւ ինչ­պէս գառ՝ անմ­ռունչ կան­գ­նած է խու­զո­ղի առաջ եւ նրա նման իր բե­րա­նը չի բա­ցում: Խո­նար­հու­թեան շնոր­հիւ նրա դա­տաս­տա­նը վե­րա­ցաւ, եւ ո՞վ կպատ­մի նրա ազ­գա­տոհ­մի մա­սին: «Եր­կ­րի վրայ վերջ տուեցին նրա կեան­քին. իմ ժո­ղո­վր­դի անօրինու­թիւն­նե­րի պատ­ճա­ռով նա մատ­նուեց մա­հուան: Չարիք եմ տալու նրա գե­րեզ­մա­նի փոխարէն եւ մե­ծա­մեծ հա­րուած­նե­ր՝ նրա մա­հուան հա­մար,[7] քանզի նա անօրինու­թիւն չգոր­ծեց, եւ նեն­գու­թիւ­նը տեղ չգ­տաւ նրա բե­րա­նում»: Տէ­րը կա­մե­նում է մաք­րել նրան վէր­քե­րից: Եթէ մեղ­քե­րի հա­մար հա­տու­ցում տաք, կար­ժա­նա­նաք եր­կա­րա­կեաց սերն­դի, որի մի­ջո­ցով Տէ­րը կկամենայ ազա­տել նրան իր ցա­ւե­րից,[8] լոյս ցոյց տալ նրան եւ օժ­տել իմ­աս­տու­թեամբ, ար­դա­րաց­նել ար­դա­րին, որը յօ­ժա­րա­կամ ծա­ռա­յեց շա­տե­րին եւ իր վրայ է վեր­ց­նե­լու նրանց մեղ­քե­րը:[9] Ահա թէ ին­չու նա շատ բան պի­տի ժա­ռան­գի եւ հզ­օր­նե­րի աւա­րը պի­տի բա­ժա­նի, քանզի նրա ան­ձը մա­հուան մատ­նուեց, եւ նա յան­ցա­ւոր­նե­րին հա­ւա­սար հա­մա­րուեց: Շա­տե­րի մեղ­քե­րը նա կրեց եւ նրանց անօրինու­թիւն­նե­րի հա­մար դա­տա­պար­տուեց[10] (Ես. 53:1-12):

     

    Ըստ եկեղեցական ավանդության՝ Սուրբ Եսայի մարգարեի կյանքն ավարտվել է նահատակությամբ: Մանասե թագավորին կռապաշտության համար հանդիմանելու պատճառով՝ վերջինիս հրամանով Եսայի մարգարեին սղոցեցին:

     

    Կազմեց՝ Հրանուշ Սարգսյանը

     

    [1] Եբ­րա­յե­րե­ն՝ որով­հե­տև կոր­չում եմ:

    [2] Եբ­րա­յե­րե­ն՝ Աս­տված մեզ հետ է

    [3] Եբ­րա­յե­րե­նը չունի՝ Մեծ խորհրդի հրեշտակ:

    [4] Եբ­րա­յե­րե­ն՝ Իշ­խան հավի­տե­­նու­թյան, Հայր խա­ղա­ղու­թյան:

    [5] Եբ­րա­յե­րե­ն՝ որով­հե­տեւ նա դա­լար ոս­տի պէս եւ տո­չո­րուած հո­ղում ար­մա­տի պէս բու­սաւ նրա առաջ:

    [6] Եբ­րա­յե­րե­ն՝ Նա մարդ­կան­ցից անար­գուեց ու աչ­քից ըն­կաւ, վշ­տի տէր դար­ձաւ եւ ցա­ւե­րին՝ հա­ղոր­դա­կից. նրա­նից երես դար­ձ­րինք. նա անար­գուեց, եւ նրան չյար­գե­ցինք:

    [7] Եբ­րա­յե­րե­ն՝ նրա գե­րեզ­մա­նը ամ­բա­րիշտ­նե­րի հետ դրուեց, բայց երբ մե­ռաւ, հա­րուս­տի հետ եղաւ:

    [8] Եբ­րա­յե­րեն՝ Տէ­րը կա­մե­ցաւ, որ նա ճզ­մուի եւ չար­չա­րուի. երբ ան­ձը մեղ­քի հա­մար ող­ջա­կի­զի, նա սե­րունդ պի­տի ու­նե­նայ եւ իր օրե­րը եր­կա­րաց­նի, եւ Տի­րոջ կամ­քը նրա մի­ջո­ցով պի­տի կա­տա­րուի:

    [9] Եբ­րա­յե­րե­ն՝ իր հո­գու տա­ռա­պան­քի ար­դիւն­քը պի­տի տես­նի. իր գի­տու­թեամբ իմ ար­դար ծա­ռան շա­տե­րին պի­տի ար­դա­րաց­նի եւ նրանց անօրինու­թիւն­ներն ին­քը պի­տի կրի:

    [10] Եբ­րա­յե­րե­ն՝ յան­ցա­ւոր­նե­րի հա­մար միջ­նորդ եղաւ:

Օրացույց

Օրացույց


Recent Comments