• Արհ. Տ. Ռաֆայել Արքեպ. Մինասյանը մասնակցում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին

    «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն»


    Լուրի աղբյուրը՝ ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայք

     

    Սեպտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը:

     

    Համաժողովի ընթացքում տեղի կունենան 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին: Թեմատիկ ուղղությունների կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություններն են Պաշտպանության, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Սփյուռքի  նախարարությունները:

     

    Համաժողովի ընթացքում տեղի կունենան 2 կլոր-սեղան-քննարկումներ: Առաջին կլոր-սեղան քննարկումը վերաբերում է Համահայկական խորհրդի ձևավորմանը: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերի քննարկմանը:

     

    Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի մասնակիցներին իր օրհնության խոսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկաներին ողջունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:  Օրհնության խոսքով հանդես եկավ նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

     

    ՀՀ Մշակույթի նախարարի հրավերով համաժողովին իր մասնակցությունը բերեցին նաև Արհ. Տ. Ռաֆայել Արքեպ. Մինասյանը եւ Մխիթարյան միաբան հայր Գերհ. Վահան Ծ.Վ. Օհանյանը:

     

    «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովին մասնակցում է ավելի քան 1800 ներկայացուցիչ: Ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը, համաժողովին մասնակցում են աշխարհի 71 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ,  տարբեր երկրների պառլամենտների հայազգի պատգամավորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրվածներ՝ 1500-ից ավելի մասնակից, Արցախը ներկայացնում է 40 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում են շուրջ 400-ից ավելի  պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ-ից (259), ԱՄՆ-ից (213), Ֆրանսիայից (92),    Լիբանանից (107),  Սիրիայից (44), Իրանից (56),  Արգենտինայից (35), Կանադայից, Թուրքիայից, Վրաստանից: Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Մյամարի համայնքների ներկայացուցիչներ:

     

    Սեպտեմբերի 18-ին «Մշակույթի դերը հայապահպանության գործում» թեմատիկ նիստի ժամանակ Մխիթարյան միաբան Հոգեշնորհ Տեր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը (Իտալիա) անդրադարձավ Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին: Առաջարկ հնչեց Միաբանության հարուստ ցուցադրությունը ներկայացնել նաև Հայաստանում, որին ի պատասխան մշակույթի նախարարը հավաստիացրեց, որ ծրագիրն արդեն մեկնարկել է հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 ամյակին նվիրված ցուցադրությամբ:

     

Օրացույց

Օրացույց