• Թափորներ՝ նվիրված Աստվածամոր ծննդյան տոնին

    Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի միաբանեսցէ զԵկեղեցի իւր սուրբ, շինեալ ի վերայ հիման առաքելոց եւ մարգարեից, պահել անարատ մինչեւ յօր երեւելոյ գալստեան իւրոյ.աղաչե՛մք:


    2017թ. սեպտեմբերի 8-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցին տոնեց Աստվածամոր ծնունդը: Սրբերից միայն Սուրբ Կույս Մարիամը եւ Հովհաննես Մկրտիչն են, որ տոնացույցում ունեն ծննդյան տոներ, մյուս բոլորի պարագայում հիաշատակվում են միայն մահվան օրերը: Սուրբ Կույսն այս պատվին արժանի է իր մեծ վաստակի համար, որ ունի Տիրոջ փրկագործական տնօրինության մեջ:

     

    Հնագույն հիշատակությունն այս տոնի մասին պահպանվել է 6-րդ դարով թվագրվող մի օրհներգում, որից եզրակացնում են, որ տոնը կարող է ծագած լինել նույն դարի սկզբներին՝ Սիրիայում կամ Պաղեստինում՝ Եփեսոսի 431թ. տիեզերաժողովից հետո, երբ Աստվածամոր հանդեպ ջերմեռանդությունը սկսեց մեծապես տարածվել: 7-րդ դարում այս տոնն արդեն տարածված էր Բյուզանդիայի տարածքում, նաև՝ Հռոմում, որտեղ դժվարությամբ արտոնվեց Սուրբ Աթոռի կողմից, քանի որ Մարիամի ծննդյան մասին տեղեկությունները միայն պարականոն (Աստվածաշնչի գրքերի կանոնից դուրս գտնվող) գրականությունից են. հիմնական աղբյուրը՝ «Հակոբոսի ավետարանն է», կամ «նախաավետարանը», որը թվագրվում է 2-րդ դարով: Իսկ հայոց մեջ այս տոնը սկսել է տարածվել 12-13-րդ դարերում:

     

    Այսօր էլ հայ կաթողիկէ շատ համայնքներում հանդիսավոր կերպով տոնվում է այս գեղեցիկ տոնը:

    21616811_10203926984973039_1743023_o 21682334_10203926988333123_653142642_o

    21682759_10203926984853036_1042072928_o21585698_10203926984053016_1067337254_o

    Շիրակի մարզի Ղազանչի համայնքի դպրոցականները դասերը վերջանալուն պես Տ. Հովսեփ քհն. Գալստյանի առաջնորդությամբ Աստվածամորը նվիրված օրհնաբեր թափոր կատարեցին.շրջում էին գյուղի փողոցներում՝ աղոթելով Սբ. Վարդարանը, խորհդածելով Վարդարանի խորհուրդների մասին և երգելով Կույս Մարիամին նվիրված ժողովրդական հոգևոր երգեր: Երեխաները խնդրում էին Աստվածամոր բարեխոսությունն իրենց համայնքի համար, հիվանդների համար, նաև՝ եկեղեցու կառուցման համար, որի աշխատանքները մնացել են կիսատ: Թափորից հետո բոլորը ներկա գտնվեցին Սուրբ և Անմահ Պատարագին, որ մատուցվեց մատուռում:

     

    Սուրբ Մարիամին նվիրված թափորներ տեղի ունեցան նաև շաբաթ և կիրակի օրերին՝ Սուրբ Պատարագից հետո՝ Հովտուն, Արփենի և Սիզավետ համայնքներում՝ հիմնականում երիտասարդների և պատանիների մասնակցությամբ:

    21585848_10203926973492752_600413889_o 21616603_10203926974732783_1040672068_o 21616640_10203926972892737_399932176_o 21618304_10203926977692857_556427188_o 21618325_10203926972572729_1203667548_o 21640390_10203926982972989_558801458_o

Օրացույց

Օրացույց