• Զմմառի վանքի նոր Մեծավոր է վերընտրվել Հ. Գաբրիել Թ.Ծ.Վ. Մուրադյանը

    Աղոթենք Գերապայծառ Հոր համար, որ Աստված իր ամենակարող աջի ներքո պահի և առաջնորդի նրան՝ հոգևոր ծառայության ճանապարհին:


    Այս օրերին Զմմառի Արծիվյան միաբանության վանքում տեղի են ունենում վանքի Մեծավորի կամ Պատրիարքական փոխանորդի և միաբանության վարչական խորհրդի անդամների ընտրությունները: Միաբանության բոլոր անդամները աշխարհի տարբեր անկյուններից մեկտեղվել են՝ մասնակցելու ընտրական ժողովին:

     

    Արդեն հայտնի է, որ Զմմառի վանքի նոր Մեծավոր և Պատրիարքական փոխանորդ է ընտրվել Գերհ. Հ. Գաբրիել ծ.վ. Մուրադյանը, ով նախկինում էլ զբաղեցնում էր այդ հույժ կարևոր պաշտոնը:

     

    Զմմառի Միաբանության Մեծավորը իր չորս վարչական հայրերու հետ միասին կազմում են վարչական խորհուրդը, որի պարտականությունն է՝

    Մատակարարել վանապատկան ինչքերը ու հարստությունները,

    Արժևորել միաբանության բարոյական վաստակները,

    Ոգևորել միաբանության առաքելական ջերմեռանդությունը,

    Պայծառացնել միաբանության ազգային ու մշակութային գանձերը և դերը,

    Ամրապնդել միաբանության պատմական գոյատևումը՝ նոր միաբաններ պատրաստելով 21-րդ դարի հոգևոր ու ազգային պահանջների համաձայն:

    Միաբանությունը կառավարվում է հատուկ սահմանադրությամբ՝ վավերացուած 24 Փետրվար 1986-ին, ինչպես նաև կանոնական ընդհանուր ժողովների ցուցմունքներով և որոշումներով, որոնք գումարվում են վեց տարին մեկ կամ երբ հարկ է Ամեն. Հոգեւոր Տիրոջ միաբանության մեծավորին եւ Արևելյան Եկեղեցիների հատուկ արտոնությամբ:

     

     

Օրացույց

Օրացույց