• «Եթե տեղի տանք աշխարհի ճնշումներին, հեռու ապագայում Եկեղեցին կպարտվի», քննադատություններ և բացատրություններ

    «Եթե տեղի տանք աշխարհի ճնշումներին, հեռու ապագայում Եկեղեցին կպարտվի», քննադատություններ և բացատրություններ


    Դեռ համաժողովի բացման ժամանակ Սրբազան Քահանայապետը Սինոդի բոլոր եպիսկոպոսներին խնդրեց անկեղծորեն հայտնել իրենց կարծիքները՝ չվախենալով, թե ինչ կմտածի իրենց մասին Պապը: Radio Vatican-ի հետ զրույցում Ռիգայի Արքեպս. Զբիգնիև Ստանկևիչն, օրինակ, ասել է հետևայլը.«Այս աշխարհի երգի տակ պարելու և աշխարհիկ շրջանակների ճնշումներով զիջումների գնալու վտանգ կա»: Բայց նաև փաստել է, որ եպիսկոպոսների ճնշող մեծամասնությունը ողջամիտ է և մտադիր չէ զիջելու այդ ճնշումներին: Իսկ զիջումների կողմնակից եպիսկոպոսները, նրա խոսքերով, անկեղծ են, ուզում են ընդառաջել բարդությունների մեջ գտնվող մարդկանց: Եթե տեղի տանք աշխարհի ճնշումներին, հեռու ապագայում Եկեղեցին կպարտվի, ասել է Ստանկևիչը, որովհետև զիջելը նա նմանեցնում է Ավետարանը ջրով բացելուն, կեղծելուն, դա, միգուցե, կարճաժամկետ ուրախություն պարգևի ոմանց, բայց հետո մարդիկ կհիասթափվեն Ավետարանից, որովհետև մարդիկ կարիքն ունեն Ավետարանի ճշմարտությանը և լույսի, Ավետարանը ուժ ունի, «և եթե մենք չենք աղավաղում Ավետարանի ուղերձը…այն իր հետևից կտանի մարդկանց».ասել է Արքեպիսկոպոսը:

    1_0_831087Կարևոր դիտարկումներից է նաև Լեհաստանի եպիսկոպոսների խորհրդաժողովի նախագահ Արքեպս. Ստանիսլավ Գոնդեցկու ելույթը՝ միջնաժամկետ զեկույցը համարելով հեռացում Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի վարդապետությունից: Նրա կարծիքով, Սինոդի աշխատանքները պետք է ուղղված լինեն ոչ թե քննելու ընտանեկան առանձին խնդիրներ, այլ՝ օգնելու նորմալ ընտանիքներին՝ ամուր մնալու Եկեղեցու հանդեպ իրենց հավատարմության մեջ: Գոնդեցկին համարում է, որ զեկույցում շատ ձևակերպումներ կասկածելի են և անընդունելի, իսկ մեղքի մասին ընդհանրապես չի խոսվում, ինչն այն տպավորությունն է ստեղծում, իբր Եկեղեցին տեղի է տալիս աշխարհի ճնշումներին:

    Հոկտեմբերի 15-ին Սինոդի արտահերթ համաժողովի թեմայով հրավիրված մամլո ասուլիսում Միացյալ Նահանգների եպիսկոպոսների խորհրդաժողովի նախագահ Արքեպս. Ժոզեֆ Կուրցն ասաց, որ ժողովականների համար կարևոր է մարդկանց օգնելը, որպեսզի միասին մոտենան Քրիստոսին: Համաժողովի ընթացքում ընդհանուր հայտարարի գալը բավական դժվար է, քանի որ խնդիրներն ունեն տարբեր ընկալումներ՝ ըստ մշակութային միջավայրերի կտրուկ տարբերությունների: Օրինակ, աֆրիկյան համայնքների համար համասեռամոլների մասին նույնիսկ խոսելը բացարձակ տաբու է, բայց եպիսկոպոսները հուսով են, որ հնարավոր կլինի ընդհանուր համաձայնության գալ:

    DSC_0323_645_429_55Ավելի ուշ՝ հոկտեմբերի 16-ին համաժողովի գլխավոր զեկուցող Կարդինալ Փիթեր Օրդեն ստիպված եղավ մեկնաբանել միջնաժամկետ զեկույցի էությունը, որպեսզի խախաղեցնի դրա շուրջ հատկապես որոշ լրագրողների սխալ մեկնաբանությունների հետևանքով բորբոքված կրքերը: Նրա խոսքերով, դա վերջնական փաստաթուղթ չէ, այլ՝ ընդամենը աշխատանքային մի թուղթ, որին համաժողովի ավարտին կփոխարինի վերջնական մի փաստաթուղթ, բայց որը չի լինի խնդիրների կոնկրետ պատասխանների ամփոփ, այլ՝ խնդիրների, հակափաստարկների և առաջարկների ամփոփ: Այդ փաստաթուղթը կդրվի քննարկման 2015թ. հերթական համաժողովի սեղանին, որի ավարտին ևս վերջնական մի փաստաթուղթ կկազմվի: Բայց ոչ դա, ոչ էլ այս համաժողովի փաստաթղթերը չեն արտահայտի Եկեղեցու պաշտոնական վարդապետությունը: Դա միայն կարող է անել Սրբազան Քահանայապետը՝ իր առանձին ուղերձով՝ հիմնվելով Սինոդի փաստաթղթերի վրա, բացատրել է Կարդինալը: «Մենք ուզում ենք մարդկանց բերել Հիսուս Քրիստոսի ուղերձը, և ոչ թե նոր մի ուղերձ հնարել».ասել է նա: Կարդինալի բացատրությունները հրապարակված են այստեղ:

Օրացույց

Օրացույց