• Հոգեւոր կրթութիւն եւ Աւետման տօնական Սբ. Պատարագ՝ Սրբոց Նահատակաց աթոռանիստ տաճարում

    Աստուածամօր բարեխօսութեամբ անցնենք ապաշխարութեան մեր ճանապարհը:


    Մեծ Պահոց շրջանում, Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնութեամբ, հայ կաթողիկէ համայնքներում անցկացւում են հոգեւոր կրթութեան օրեր: Գիւմրիում հոգեւոր կրթութեան առաջին օրը մարտի 25-ին էր, Սրբոց Նահատակաց աթոռանիստ տաճարում՝ Գիւմրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ. Քհնյ. Մկրտչեանի առաջնորդութեամբ: Հոգեւոր զրոյցի թէման էր՝ «Ապաշխարութիւն, աղօթք, ողորմութեան գործեր»: Տէր Գրիգորը հաւատացեալների ուշադրութիւնը նախ հրաւիրեց ապաշխարութեան խորհրդի եւ զղջման վրայ, որոնք պահեցողութեան ամենակարեւոր մեկնակէտն են: Աղօթքը օգնում է անցնել մաքրագործման մի ճանապարհ՝ ձգտելով սրբութեան եւ Աստծոյ ներկայութեան մէջ բնակուելու աւելի ամբողջական ապրումի: Ողորմութեան գործերը ամբողջացնում են զղջումը եւ աղօթական կեանքը, գանձեր դիզում Երկնային շտեմարաններում, ասաց Տէր Գրիգորը եւ հրաւիրեց մտածել սեփական սխալների, բացթողումների վրա՝ դրանք շտկելու հստակ մտադրութեամբ:

    17499180_1887737984828161_6364804975542708820_n 17499268_1887737981494828_1055099412432494661_n

    Այս թէմայով հաջորդ հոգեւոր զրոյցը տեղի կունենայ հաջորդ շաբաթ, իսկ մարտի 25-ին, հոգեւոր զրոյցից յետոյ, Տ. Գրիգորի խնդրանքով, Աւետման տօնի Սուրբ Պատարագը մատուցեց Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը:

    17553575_1887731501495476_765095087427451925_n 17554199_1887731458162147_2764470312254626197_n

    Իր քարոզի ընթացքում Հ. Գառնիկը հրաւիրեց մտածելու Աստվածամօր վսեմ կերպարի մասին, նրա խոնարհութեան, Տիրոջ կամքին անվերապահ հնազանդութեան մասին, որը մի իւրայատուկ դպրոց է բոլորիս համար: Հ. Գառնիկը պատմեց նաեւ տօնի հաստատման պատմութիւնը: Նա խնդրեց Տիրամօր բարեխօսութիւնը Գիւմրիի հաւատացեալների եւ ամբողջ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ համար:

     

     

    Աւետման տօնի առթիւ Սբ. Պատարագ մատուցուեց նաեւ այլ համայնքներում, ինչպէս նաեւ կատարուել է մայրերի օրհնութեան կարգ:

     

    Աւետման տօնը Հայ Կաթողիկէ տօնացոյցով նշւում է մարտի 25-ին, անշարժ կարգով, որովհետեւ հաշււում է Տէր Յիսու Քրիստոսի Ծննդեան տօնից՝ դեկտեմբերի 25-ից ճիշտ 9 ամիս դէպի հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին Աւետման տօնը նշում է ապրիլի 7-ին՝ 9 ամիս հետադարձ հաշուարկ կատարելով յունուարի 6-ից:

     

     

     

     

     

     

    Արեւիկ, Ազատան

     

    17352197_826487674157347_3141806337416751934_n17457608_825810037558444_6659845236600790704_n17457934_825809657558482_1572003317039585395_n 17498741_826492554156859_7719885427309394590_n 17499347_826487747490673_7570542463750147043_n 17499354_826492427490205_3543404702126866180_n

Օրացույց

Օրացույց