• Ի՞նչպես է Պապի Laudato si’ շրջաբերականն օգնում աշխարհի առաջնորդներին.Կարդինալ Թարկսոնի հարցազրույցը

    «Երկիրը մեր ընդհանուր տունն է.մարտահրավերներ և Հույս»


     

    Փարիզում կայացած Կլիմայի խնդիրներով մտահոգ կողմերի 21-րդ խորհրդաժողովից (COP21) և Մարակեշում Կլիմայի խնդիրներով մտահոգ կողմերի 22-րդ խորհրդաժողովից (COP22) սկսած՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի «Գովեմ Զքեզ» շրջաբերականը չի դադարում ոգեշնչել միջազգային անձանց, նույնիսկ իր հրապարակումից ավելի քան մեկ տարի հետո, ասում է Կարդինալ Թարկսոնը՝ Արդարության ու Խաղաղության Պապական Խորհրդի նախագահը՝ այս և անցած տարվա ՄԱԿ-ի կլիմայական  փոփոխությունների խորհրդաժողովին անդրադառնալիս:

     

    Զենիթ Պարբերականի աշխատակիցները Կարդինալին հանդիպել են Փարիզում, կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպվել էր 2016թ. նոյեմբերի 9-ին Միացյալ Ազգերի կրթության, գիտության, մշակույթի կազմակերպությունում (UNESCO)՝ Սուրբ Աթոռի Առաքելության և Արդարության ու Խաղաղության Պապական Խորհրդի կողմից՝ «Երկիրը մեր ընդհանուր տունն է.մարտահրավերներ և Հույս» խորագրով:

     

    Կարդինալ Թարկսոնն ասել է, որ Գովեմ Զքեզ` Laudato si’ շրջաբերականի ուղերձը բացահայտում է մի ուղի. «Ի դեմս համաշխարհային մասշտաբով բնակլիմայական աղետի սպառնալիքի, ես վստահ եմ, որ լույսի շողն արդեն սկսել է ճեղքել էկոլոգիայի ճնշող ամպերը և, ինչպես Քահանայապետն է ասել, մեզ բերել հույսի նշույլ»: Կարդինալը հույս ունի, որ «Գովեմ Զքեզ» շրջաբերականի «իմաստությունը»  հասկանալի կլինի:

     

    Փարիզում՝ իր ելույթի ժամանակ կարդինալն ակնհայտ դարձրեց «ամբողջական բնապահպանության» (integral ecology) առանցքային հասկացությունը», որի էվոլուցիան նա վերլուծել է Եկեղեցու սոցիալական վարդապետության մեջ: Ըստ էության, «Գովեմ զքեզ» բնապահպանական շրջաբերականը մարդկային և ամբողջական իմաստով՝ սոցիալական շրջաբերական է:

     

    Կարդինալ Թարկսոնը, ով Գանայից է և Cape Coast-ի նախկին արքեպիսկոպոսը, աստվածաշնչագետ աստվածաբան է:

     

    Ստորև ներկայացնում ենք Կարդինալ Թարկսոնի հետ zenit պարբերականի հարցազրույցի տեքստի առաջին մասը.

     

    Զենիթ. Ձերդ Գերազանցություն, Դուք Արդարության ու Խաղաղության Պապական Խորհրդի նախագահն եք, և նշանակվել եք «Մարդկային ընդհանուր զարգացման ծառայության» նոր վարչության ղեկավար: Ի՞նչ է նշանակում այս կոչումը:

    wiki-turkson-800x533

    Կարդինալ Թարկսոն- Ինչպես գիտեք, այս ամենը չորս վարչությունների միացումն է, որոնք ստեղծվել են Վատիկանի 2-րդ Ժողովի  ավարտին, երբ Եկեղեցին գիտակցեց, որ առաջնորդելու է մարդկությանը՝ պատմության մեջ ճամփորդության ընթացում: Եկեղեցին խիստ անհրաժեշտություն զգաց այս առաջնորդությանը կոնկրետ դրսևորման նշաններ տալու՝ Սուրբ Աթոռում հիմնելով այս Խորհուրդները՝ Մշակույթի խորհուրդը, Միջկրոնական երկխոսության խորհուրդը, Քրիստոնեական միության խորհուրդը: Մասնավորապես, հասարակության համար ստեղծվեց Առողջապահության խորհուրդը, Գաղթականների համար՝ Հումանիտար իրադրությունների խորհուրդը, որը դիմում է Եկեղեցու մայրական ներկայությանը, և, վերջապես, Արդարության ու խաղաղության խորհուրդը: Բարեփոխումը, որը կատարվեց Սրբազան Քահանայապետի կողմից, հիմա միացրել է այս չորս վարչությունները, որոնք վերաբերում են, մասնավորապես, սոցիալական իրադրություններին:

     

    Այսպիսով, «Մարդկային ամբողջական զարգացման ծառայության վարչություն» անվանումն առաջին հերթին ցույց է տալիս նորամուծություն: Այս նոր կառուցվածքը «միաձուլում» չէ, սա բոլոր չորս վարչությունների միացում չէ, որպեսզի նրանք շարունակեն աշխատել որպես չորս վարչություններ, այլ դրանք միացված են միմյանց՝ ելնելով որոշ նկատառումներից: Սա այս չորս վարչությունների գործառույթներն ու գործունեությունը միասին կատարելու մեծ անհրաժեշտության գիտակցումն է:

     

    «Մարդկային ամբողջական զարգացման ծառայության վարչություն» անվանումը բացահայտում է այս չորս վարչությունների մեծ հիմնարար մտահոգությունների մասին իրազեկությունը: Կան նաև սոցիալական արդարությանը վերաբերող հարցեր, որոնք Արդարության ու խաղաղության խորհուրդը միշտ հետապնդել է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական  ու ֆինանսական հարցերը, սպիտակ ստրկության, և նաև արտագաղթի հարցերը:

     

    Հիմա, եթե ինչ-որ մեկը հաստատի, որ մարդկության պատմության ընթացքում միշտ եղել են մարդկանց տեղահանումներ, այս անգամ մենք գաղթի ականատես ենք՝  երկրի չորս կողմերում: Գաղթականներ՝ Հարավային Ամերիկայից դեպի Միացյալ նահանգներ, Ասիայից դեպի Ավստրալիա, մարդկանց արտագաղթեր՝ Սիրիայից, Իրաքից,   Աֆղանստանից դեպի Եվրոպա, արտագաղթեր կան նաև Արևադարձային Աֆրիկայից (Sub-Saharan Africa) դեպի Եվրոպա: Այս չորս ուղղություններից միայն Սիրիայի և Իրաքի արտագաղթերն են պատճառաբանված անվտանգության հարցերով: Մնացածն, այսպես ասած, հիմնավորված են տնտեսական պատճառներով, զարգացման անհավասարությամբ:

     

    Սա է պատճառը, թե ինչու է  այս միաբանությունը պատրաստվում արաձագանել այս բոլոր հումանիտար հարցերին, բայց միասին, որպեսզի այս չորս վարչությունների միջև կապը տեսանելի լինի: Ինչի՞ են հանգեցնում արտագաղթերը: Առողջապահական հետևանքները և այլն:

     

    Զենիթ.կան նաև «էկոլոգիական» արտագաղթի երևույթներ…

     

    Կարդինալ Թարկսոն- Անշուշտ, անձրևի պակասի, El Nino անոմալիկ երևույթի պատճառով, որոնք հանգեցրել են նրան, որ բնակչությունը չի կարող սնվել  երկիր մոլորակի արտադրանքով, այսպիսով նաև կլիմայական փոփոխությունների պատճառով, անձրևոտ եղանակների բացակայություն, և այլն:

     

    Զենիթ. Արդյո՞ք Միացյալ Ազգերի կրթության, գիտության, մշակույթի կազմակերպության (UNESCO) գիտաժողովի անվանումը, նաև  «Գովեմ Զքեզ» շրջաբերականի ենթավերնագիրը ցանկացած դեպքում խոսում են մարտահրավերի մասին՝ առաջարկելով «ընդհանուր տուն» հայեցակարգը:

     

     

    Կարդինալ Թարկսոն- Մարդկային պատմության սկզբում, ըստ Սուրբ Գրքի, աշխարհը ստեղծվել է որպես մի պարտեզ, որը նպատակաուղված էր լինելու մարդկության տունը, և մարդ արարածի առաջադրանքն էր այն մշակելն ու պահպանելը՝ երկուսը միասին: Երկրագունդը պետք է մշակել, երկրի պաշարներով սնվելու համար, սակայն, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է պահպանել այն այնպես, ինչպես պարտեզը: Եթե ինչ-որ մեկը պաշտպանում է պարտեզը, դա նշանակում է, որ նա հոգ է տանում այդ պարտեզի մասին, որպեսզի պահպանի դրա գեղեցկությունը, դրա կարգ ու կանոնը: Այս իմաստով, «մեր ընդհանուր տան պաշտպանությունը» շրջաբերականի անվանումը հիշեցնում է մարդկային արարածի առաջին փորձությունը: Սա նշանակում է, որ այն փորձառությունը, որը մենք հիմա ունենք, երբեմն ժխտում է առաջինը: Շրջաբերականն առավել ևս պետք է հիշեցնի մարդկության մարդկային կյանքի ու պատմության սկզբնավորումը:

     

    Մարդու և շրջակա միջավայրի միջև եղած այս կապում, ըստ էության, գոյություն ունեն մարտահրավերներ: Մարտահրավերներ, որոնք գալիս են այն փաստից, որ մարդն իր անկումից հետո ունի փորձառություն, որը մարդկության պատմության մեջ անկարգություն ներմուծեց, որը երբեմն դրսևորվում է հավասարակշռության պակասով.պարտեզը պաշտպանվելու փոխարեն, շահագործվում է, հողը մշակելու փոխարեն, մարդն այն վատնում է: Եվ ահա առաջանում է անհավասարություն: Հողի հանդեպ այս վարմունքը կարելի է համարել չարաշահում:

     

    Երկիրը, աշխարհն այլևս գեղեցիկի մասող պատմող «տիեզերաբանություն» (cosmo-logy) չէ, «տիեզերք» (cosmos) չէ.մարդն այդ բառը վերստին բացահայտում է «կոսմետիկայի» մեջ, որն օգտագործում են կանայք: Այսպիսով, այսօր երկիր մոլորակի նմատմամբ վատ վարվելու և այն շահագործելու միտում կա: Սա «մարտահրավեր» է, սակայն կա նաև «հույս», քանի որ մարդկության պատմության մեջ, նույնիսկ անկման փորձառության առկայության դեպում, գոյություն ունի նաև խոստման փորձառությունը, որը տվել է Աստված՝ ամբողջ մարդկության հույսի աղբյուրը:

     

    Սրբազան Քահանայապետն այս երկուսը միացնում է: Իր շրջաբերականի սկզբում, 12-13-րդ կետերում, նա հիշատակում է այս մարտահրավերը: Սակայն, հաստատում է, որ ինքը միշտ մեծ վստահություն ունի մարդկային կարողությունների հանդեպ, որպեսզի միասնաբար գործելով՝ լուծումներ գտնվեն՝ դիմակայելու համար բոլոր մարտահրավերներին, բոլոր այն իրադրություններին, որոնց մենք բախվում ենք: Այս առումով, այս մարտահրավերները համարվում են այն ամենն, ինչը սպառնում է առաջին կարգուկանոնին, որը պետք է գոյություն ունենա մեր միջև՝ մեր և շրջակա միջավայրի, տիեզերքի, Արարչության միջև:

     

    Բայց կա նաև հույս.մեզ, քրիստոնյաներիս համար, ինչ-որ բան միշտ էլ սկսվում է շնորհի ներկայությամբ: Այլոց համար, ընդհանուր մտահոգությունների տեսանկյունից հույսը սկսվում է միասին գործելու «միտումով»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

     

Օրացույց

Օրացույց