• Հիսուս լալիս է, երբ չենք հասկանում իր ներկայությունը մեր կյանքում

    Հիսուս միշտ հավատարիմ է մեր հանդեպ իր սիրուն։


    2016թ. նոյեմբերի 17-ին Սբ. Մարթայի տաճարում Հռոմի Սրբազան Քահանայապետը Սուրբ Պատարագը մատուցել է ի հիշատակ Սբ. Ելիզաբեթ Հունգարացու` բարեպաշտ թագուհու, ով ստացել է Ֆրանցիսկյան 3-րդ կարգի շքանշան՝ կարիքավորների հանդեպ հոգատարության համար:

     

    …Քահանայապետն իր խոսքն ուղղել է Սբ. Մարթայի տաճարում հավաքված հավատացյալներին` հիմնվելով Մարկոսի Ավետարանի մի դրվագի վրա, որտեղ Տերը ողբում է Երուսաղեմի համար: Սրբազան Քահանայապետը խոսել է հատկապես Տիրոջ հաստատուն ու հավատարիմ սիրո և Նրա ժողովրդի անհավատության բացարձակ տարբերության մասին, որը նաև մեր անհավատությունն է:

     

    Ահա թե ինչն է ցավեցնում Հիսուս Քրիստոսի սիրտը.այս անհավատարմության պատմությունը, Աստծո գուրգուրանքը չհասկանալու այս պատմությունը, Աստծո սերը, Աստված, ով սիրում և սպասում է ձեզ, և շատ է ցանկանում, որ ձեզ երջանիկ տեսնի: Այդ պահին Հիսուս տեսավ (երբ իր չարչարանքից անմիջապես առաջ, Նա լալիս էր Երուսաղեմի մեղավորության համար), թե ինչ է սպասվում իրեն՝ որպես Աստծո Որդի, և Նա արտասվում էի, «քանի որ նրանք չէին գիտակցում Իրենց տրված այցելության ժամը»: Այս ողբերգությունը միայն պատմության մեջ չէ, որ տեղի է ունեցել և Հիսուսով ավարտվել: Սա ամենօրյա ողբերգություն է: Սա նույնիսկ իմ ողբերգությունն է: Կարո՞ղ է մեզանից յուրաքանչյուրն ասել. «Ես գիտեմ` ինչպես ճանաչել այն ժամը, երբ Աստված այցելել է ինձ: Արդյո՞ք Աստված այցելում է ինձ»:

     

    Քահանայապետը շարունակել է իր քարոզը` նշելով ուղիներ, որոնք առաջարկել է… Աստծո այցելության երեք պահերի մասին խորհրդածելու համար. ճշգրտում, երկխոսության մեջ մտնել մեզ հետ, և «հրավիրել Նրան մեր տուն»:
    Այնուհետև Սրբազան Քահանայապետը խնդրել է կատարել խղճի քննություն, որպեսզի հարցնենք, թե արդյո՞ք յուրաքանչյուրս լսում է Հիսուսի խոսքերը, երբ Նա թակում է մեր դռներն ու ասում. «Փոխեցե´ք ձեր կյանքը»: Ըստ էության բոլորն էլ տագնապալի վտանգի մեջ են:

     

    Մեզանից յուրաքանչյուրը կարող է ընկնել նույն մեղքի մեջ, որի մեջ ընկավ Իսրայելի ժողովուրդը, նույն Երուսաղեմի մեղքի` չգիտակցելով այն ժամը, երբ Աստված այցելել է մեզ. և ամեն օր Աստված այցելում է մեզ, ամեն օր Նա թակում է մեր դուռը, բայց մենք պետք է սովորենք ճանաչել այդ թակոցը, որպեսզի չհայտնվենք այդքան ցավալի իրավիճակում.
    «Որքան ավելի շատ սիրեցի նրանց, ու նրանց կանչեցի, այնքան ավելի շատ նրանք փախան ինձանից»: Սակայն ես վստահ եմ: Ես գնում եմ Պատարագի և …. Արդյո՞ք դուք այս ամենի վերաբերյալ ամեն օր կատարում եք խղճի քննություն: Արդյո՞ք Աստված ամեն օր այցելում է ինձ: Արդյո՞ք ես լսել եմ ինչ-որ կանչ, ինչ-որ ներշնչանք, որպեսզի ավելի եռանդով հետևեմ Նրան, բարեգործություն անեմ, ավելի շատ աղոթեմ: Ես չգիտեմ շատ բաներ, որոնց համար Տերն ամեն օր կանչում է մեզ, որպեսզի հանդիպի մեզ հետ:

     

    Հետևաբար, շատ կարևոր է հասկանալ, երբ է Հիսուս այցելում մեզ, և կարևոր է բաց անել ինքներս մեզ` Նրա սիրո առաջ:

     

    Հիսուս լացում է ոչ միայն Երուսաղեմի, այլ նաև` բոլորիս համար: Նա տալիս է Իր կյանքը, որպեսզի մենք կարողանանք ճանաչել նրա այցելությունը: Սբ. Օգոստինոսը մի շատ զորեղ խոսք է ասել.
    «Ես վախենում եմ Աստծուց, Հիսուսից, երբ Նա անցնելու լինի»:
    Բայց ինչու՞ ես վախենում:
    «Վախենում եմ չճանաչել»:
    Եթե դուք ուշադիր չլինեք ձեր սրտին, ապա երբեք չեք իմանա, թե արդյոք Հիսուս այցելել է ձեզ, թե՝ ոչ: Թո´ղ Աստված բոլորիս տա այն շնորհը, որով կճանաչենք այն ժամը, երբ Աստված այցելել, այցելում, և այցելելու է մեզ, որպեսզի կարողանանք մեր դուռը բացել Հիսուսի առջև և այդպիսով հավաստիացնենք, որ մեր սիրտն ավելի է ընդլայնվել սիրուց, և որ մենք սիրով կարող ենք ծառայել Տեր Հիսուսին:

     

    Թարգմանեց` Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց