• Խթանել «հոգատարության մշակույթը», ոչ թե՝ «մի կողմ շպրտելու մշակույթը».Քահանայապետի ուղերձը ՄԱԿ-ին

    «Շրջակա միջավայրի անկումը» սերտորեն կապված է «մարդու բարոյական և սոցիալական անկման հետ»:


    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր ուղերձը հղեց անցած շաբաթ կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ Մարոկկոյում տեղի ունեցած ՄԱԿ-ի Համաշխարհային կոնֆերանսի մասնակիցներին:

     

    Սրբազան Քահանայապետն իր ուղերձում ընդգծել է, որ «շրջակա միջավայրի անկումը» սերտորեն կապված է «մարդու բարոյական և սոցիալական անկման հետ»: Այս օրախնդիր մարտահրավերին արձագանքելու համար, որի առջև հայտնվել է մոլորակի ամբողջ բնակչությունը, բավարար չեն անհատական կամ ազգային նախաձեռնությունները. դրանք պետք է լինեն միասնական, միասնական նախաձեռնություններ: «Մենք կարող ենք և պե՛տք է առաջ ընթանանք Ֆրանսիայում ուրվագծված ճանապարհով՝ խոհեմությամբ և տեխնոլոգիաների օգնությամբ, անհրաժեշտ է իշխանությունը ծառայեցնել առավել մարդասիրական ու առողջ զարգացմանը, իսկ տնտեսությունը՝ ի նպաստ արդարության ու խաղաղության»:

     

    Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաշխարհային կոնֆերանսը առաջին կարևոր քայլն է Փարիզում ստորագրված կլիմայի վերաբերյալ համաձայնագրի իրականացաման համար: Այս խնդիրն ազդում է ամբողջ մարդկության, հատկապես ամենաաղքատների և խոցելիների վրա, դրա համար պահանջվում են գործողություններ՝ զերծ «քաղաքական ու տնտեսական ճնշումներից» և «մասնավոր շահերից»,- համոզված է Ֆրանցիսկոս Քահանայապետը: «Կանոնների և ինստիտուցիոնալ մեխանիզմների վրա աշխատելու ժամանակն է» և դրա համար անհրաժեշտ է ոչ միայն «համագործակցության ոգի», այլև՝ «շարունակական քաղաքական աջակցություն», որը հիմնված է ոչ թե սահմանների և պատնեշների վրա, այլ՝ մեկ ընդհանուր մարդկային ընտանիքին պատկանելու գաղափարի  գիտակցության վրա:

     

    Փարիզի 2015թ. դեկտեմբերի 12-ի կլիմայի վերաբերյալ համաձայնագիրը ուրվագծել է ազգային և միջազգային զարգացման ռազմավարությունը, սակայն «միայն տեխնիկական որոշումները բավական չեն», անհրաժեշտ է ի նկատի ունենալ «էթնիկ և սոցիալական առանձնահատկությունները», իսկ դա վերաբերում է «կրթությանն ու կենսակերպին»: Իր ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետը գրում է.

     

    «Առերեսվելով կլիմայի փոփոխություններին՝ պետությունները պետք է խթանեն «հոգատարության մշակույթը», այլ՝ ոչ թե «մի կողմ շպրտելու մշակույթը»:

     

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց