• Ֆրանցիսկոս Քահանայապետը հիշել է մի հայ կնոջ, ում հանդիպեց Գյումրիում

    Հայ կինը՝ որպես ամուր հավատքի փոխանցման գեղեցիկ մի օրինակ:


     

    2016թ. հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում, Սբ. Պատարագից հետո կաթողիկէ հոգևորականների, միանձնուհիների և ճեմարանականների հետ հանդիպման և հարց ու պատասխանի ժամանակ Սրբազան Քահանայապետը խոսել է Գյումրի իր այցելության մասին: Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասյանի ներկայությամբ, երբ Թբիլիսիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Միքայել վրդ. Խաչկալյանն ավարտել է Սրբազան Քահանայապետին ուղղված իր ողջույնի խոսքը (կներկայացնենք առանձին), Նորին Սրբությունը պատասխանել է այսպես.

     

    «Ես հիշեցի, թե ինչ եղավ Գյումրիի Սբ. Պատարագից հետո: Ես խնդրեցի արհիապատիվ եպիսկոպոս Մինասյանին նստել ինձ հետ պապամոբիլ, իսկ նա հրավիրեց նաև այդ քաղաքի առաքելական եպիսկոպոսին: Մենք երեք եպիսկոպոսներով պտույտ արեցին մեքենայով, և երբ իջա մեքենայից, մի կին ձեռքով էր անում, որ մոտենա ինձ: Մի ծեր կին էր: Սրտումս մի ցանկություն զգացի մոտենալու և ողջունելու նրան, որովհետև նա պատնեշի ետևում էր: Նա մի համեստ կին էր: Նա ողջունեց ինձ մեծ սիրով: Նա մի ոսկե ատամ ուներ, հիշում եմ: Այդ կինն ինձ ասաց, որ հայ է, բայց ապրում է Վրաստանում, բայց եկել է Վրաստանից, ճամփորդել է 8 ժամ՝ ավտոբուսով՝ որպեսզի տեսնի Պապին: Հաջորդ օրը, երբ ինչ-որ տեղ այցելեցի, չեմ հիշում՝ ուր, ես հանդիպեցի այդ նույն կնոջը: Ասացի՝ դու եկել ես 8 ժամ Վրաստանից և երկու ժամ էլ այստեղ ես կագնել, որ տեսնես ի՞նձ: Նա պատասխանեց.«Այո, որովհետև ես հավատք ունեմ»:

     

    Այդ կինը ամուր հավատքի վկայություն տվեց: Նա հավատում էր, որ Տեր Հիսուս Քրիստոս սիրեց Պետրոսին, և ինքն ուզում էր տեսնել Պետրոսին: Ամուր հավատքի մեջ՝ նշանակում է ընդունալ լինել՝ ընդունելու հավատքը ուրիշներից, պահել այն և փոխանցել: Մնալ ամուր հավատքի մեջ՝ նշանակում է հիել անցյալը, ազգային պատմությունը՝ ինչ-որ լավ բան փոխանցելու ապագային: Ամուր հավատի մեջ՝ նշանակում է չմոռանալ, այն ինչ սովորել ենք, աճեցնել և տալ մեր զավակներին:

     

    Կրակովում ես այս պատճառով հանձնարարեցի երիտասարդներին խոսել իրենց պապերի ու տատիկների հետ: Պապիկներն ու տատիկներն են, որ փոխանցում են հավատքը: Ձեզնից շատերը, ովքեր աշխատում են երիտասարդների հետ, պետք է սովորեցնեք, նրանց, որ պետք է լսեն իրենց պապերին ու տատիկներին, սովորեն նրանցից: Որպեսզի ստանան հավատքի թարմ ջուրը: Ոչ թե թաքցնել հավատքը դարակում, այլ՝ զարգացնել ու աճեցնել, որպեսզի հնարավոր լինի փոխանցել այն իրենց զավակներին:

     

    Պողոս առաքյալը գրում է Տիմոթեոսին, որ պետք է ամուր մնա իր հավատքի մեջ, որ ստացել էր իր տատից և մայրիկից: Սա է այն ճանապարհը, որով պետք է առաջ շարժվենք, հասունանք և ընդունենք ժառանգությունը, ծաղկեցնենք այն և փոխանցենք: Բույսն առանց արմատների չի աճի: Հավատքը առանց ծնողների և պապերի արմատների չի աճի: Նույնիսկ այն հավատքը, եր ես ստացել եմ, եթե չփոխանցեմ, չի աճի: Հավատքի մեջ ամուր լինելու համար կարիքն ունենք անցյալի հիշողության, քաջություն՝ ներկայի համար և հույս՝ ապագայի համար:

     

    Սա է նշանակում ամուր լինել հավատքի մեջ և մի մոռացեք այդ հայ կնոջը, որը գնաց 8 ժամ դեպի Հայաստան՝ այն քաղաքը, ուր իր եպիսկոպոս Մինասյանն էր, ուր իր Պապը գնաց: Այդ պատկերը մի մոռացեք: Դա մի կին է, որն այստեղ է ապրում: Վրաստանի կանայք հայտնի են իրենց ամուր հավատքով, ովքեր առաջ են տանում Եկեղեցին»:

     

    Հանդիպման ամբողջական տեսաձայնագրությունը.

     

     

     

Օրացույց

Օրացույց