• Արդյո՞ք իսլամը բռնություն է քարոզում

    Անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանեմլ իսլամը` այսօրվա համատեքստում. կարծում են շատ մահմեդականներ


    25 օգոստոսի, 2016թ.

    «Իրական իսլամը խաղաղություն ու հանդուրժողականություն է. ոչ մի առնչություն կամ աջակցություն Իսլամական ինքնահռչակ խալիֆայությանը».այս խոսքերն ասել է Խորվաթիայի Մեծ մուֆթի Ազիզ Հասանովը` Ռումինիայում ժողովուրդների բարեկամության Հանդիպման ժամանակ: Միևնույն ժամանակ Մարոկկոյի թագավորը`դիմելով իր համաքաղաքացիներին, կոչ է արել պայքարել հրեաների և քրիստոնյաների ատելության դեմ:

     

    Սրանից մի քանի օր առաջ Ֆրանցիսկոս Պապին ուղղված նամակում իրանական Կոմայից Մեծ այաթոլլան շնորհակալություն հայտնեց Սրբազան Քահանայապետին այն բանի համար, որ նա տարբերակման գիծ է անցկացնում իսլամի և ահաբեկչության միջև: «Սրանք բոլորը հուսադրող նշաններ են, որոնք վեր են ածվում գործողությունների»,-այս հայտարարություններն այսպես է մեկնաբանում հայտնի իսլամագետ քահանա հիսուսյան Սամիր Խալիլ Սամիրովը: Նա վստահ է, որ մահմեդականների մեծամասնությունը համաձայն է այս հայտարարությունների հետ, նրանք չեն ուզում ո՛չ պատերազմ և ո՛չ էլ ահաբեկչություն: Այնուամենայնիվ, Ղուրանի մեջ կան բռնության խոսքեր, ընդգծում է հայր Սամիրովը, 7-րդ դարի սկզբին բռնությունը եղել է բեդուինների ավանդության մի մասը և կիրառվել է գոյատևման համար: Այսպիսով այն, որ մուսուլմանների մեծամասնությունը դեմ է ահաբեկչությանը – դա ճիշտ է, դա փաստ է, սակայն մյուս կողմից էլ ճիշտ չէ, որ իսլամում չկա բռնություն: Կարելի է ասել, որ երկու հայեցակետներն էլ առկա են: Վերջապես, երբ մահմեդականներն ընդհանուր առմամբ ասում են, որ ահաբեկչությունը իսլամ չէ և ոչ մի կապ չունի մահմեդականների հետ – դա ճիշտ չէ»:

     

    Հայր Սամիրը մի կողմից ընդգծում է այն աներկբայելի փաստը, որ մահմեդականների մեծամասնությունը բռնություն չի ուզում և վաղուց է առաջարկում նորովի մեկնաբանել Ղուրանն ու ավանդությունը` այն տեղադրելով պատմական համատեքստի մեջ, այնպես, ինչպես որ մենք` քրիստոնյաներս ենք անում Հին Կտակարանի պարագայում: «Մենք այն կարդում ենք այսօրվա աչքերով և ժամանակակից մտածողությամբ ու ասում ենք. այս ամենը անցյալի համար է»: Շատ մահմեդականներ նույն կարծիքն ունեն նաև իսլամի մասին, նրանք պնդում են, որ այն պետք չէ բառացիորեն հասկանալ, այլ պետք է ճիշտ մեկնաբանել: Նրանք «ձգտում են խաղաղության, սակայն, ցավոք սրտի, ոչ բոլորը»,- ամփոփեց հայր Սամիրը:

     

    Ներկա պահին մուսուլմաններն ահաբեկչությունից հեռու մնալու քաջություն ունեն, սակայն հաճախ միայն խոսքերով, կարծում է հայր Սամիրը: Եվրոպայում նրանք ասում են, որ ահաբեկչությունը առնչություն չունի իսլամի հետ, սակայն այլ խոսքեր են անհրաժեշտ, անհրաժեշտ է պայքարել այն ահաբեկչության դեմ, որը ոգեշնչվում է իսլամական տեքստերով և իրեն իսլամ է անվանում: «Հեշտ է գեղեցիկ խոսքեր ասելը,- կարծում է կաթողիկէ իսլամագետը: – Սակայն այն ինչի կարիքը, որ մենք ունենք – դա բռնությանը ճիշտ հակառակ ուսուցումն է, և այն պետք է ամրագրվի գրքերում, կրթության մեջ, փաստաթղթերում ու փաստերում»: Այսպիսով, առաջին հերթին մահմեդականները պետք է գործեն դաստիարակության և կրթության մակարդակում, համոզված է կաթողիկէ իսլամագետ քահանա Սամիր Խալիլ Սամիրը:

     

    Թարգմանեց Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց