• Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամությամբ երեխաների խնամքի կենտրոնը

    «Եկեղեցին պետք է լինի «հոսպիտալ՝ պատերազմի դաշտում», որտեղ պետք է ապաստանեն և խնամվեն բոլոր կարիքավորները». Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ


    14 օգոստոսի, 2016թ.

    Այս նյութը տրամադրել է Հայկական Կարիտասի Հասարակայնության կապերի բաժինը (պատասխանատու՝ Մարինա Բազաևա)

     

    «Մեր փիլիսոփայությունն այն է, որ յուրաքանչյուր երեխա դպրոց հաճախելու եւ կրթություն ստանալու իրավունք ունի: Եւ դա ներառում է նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաներին». ասում է «Հայկական Կարիտաս» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը: Այն Կարիտաս Վորարլբերգի (Կարիտաս Ավստրիա) եւ «Հայկական Կարիտաս»ի համատեղ ծրագիրն է:

    13416849_10154759777042080_4219035987378308529_o

    Կենտրոնում մասնագիտացված մանկավարժներ, թերապեւտներ եւ վերապատրաստված կամավորներ հոգ են տանում  3-18 տարեկան 60 երեխայի մասին: Օգնում են նրանց դառնալ հնարավորինս անկախ, որպեսզի կարողանան սովորական դպրոց հաճախել: Դրան հասնելու համար նրանք կենտրոնանում են  երեխաներին իրենց հիմնական առօրյա գործողություններն ինքնուրույն կատարել սովորեցնելու վրա, օրինակ` լոգանք ընդունել  կամ ուտել: Նրանք մեծ ջանքեր են գործադրում ամրապնդելու երեխաների ինքնագնահատականը եւ հաղթահարելու ուրիշների «ապշած հայացքների» տհաճ զգացումը:

     

    Հայաստանում հաշմանդամ լինելը հավասարազոր է բախվելու բազմաթիվ մշակութային տաբուների եւ ընկալումների, որոնք, երբեմն, կուտակվելով` վերածվում են անհաղթահարելի արգելքների եւ սոցիալական բացառման: «Այդ երեխաների մայրերը շատ են տառապում այդ պատճառով: Հայաստանում, շատերը դեռ հավատում են, որ մոր մեղքն է, եթե երեխան ծնվել է հաշմանդամությամբ: Սովորական է, որ հայրը լքում է մորը եւ երեխային՝ այդ պատճառով: Երբ դա տեղի է ունենում, այդ կանայք եւ երեխաները դառնում են շատ խոցելի, դատապարտվում աղքատության եւ մերժման», – բացատրում է Տիգրանուհին:

     

    «Էմիլի Արեգակ»-ը ստեղծվել է այս երեխաների եւ ծնողների համար: Համաձայն «Հայկական Կարիտաս»-ի` ամենաաղքատներին նախապատվություն տալու սկզբունքի, երեխաներն ընտրվում են ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի եւ հաշմանդամության մակարդակի հիման վրա: Որքան խոր հաշմանդամություն ունի երեխան, այնքան շատ դժվարությունների կհանդիպի դպրոց մուտք գործելիս եւ, հետեւաբար, կենտրոնի տրամադրած ուսուցումների կարիքն ավելի շատ կունենա:

     

    Սակայն, դա չի նշանակում, որ մյուս երեխաներին սիրով չեն ընդունում: «Հայկական Կարիտաս»-ի ոգով կենտրոնը ողջունում է յուրաքանչյուր երեխայի, որ գալիս է «Էմիլի Արեգակ»: Թեեւ նրանք չեն կարող մտնել արդեն գոյություն ունեցող խմբերի մեջ, «փորձում ենք որոշակի ծառայություն տրամադրել նրանց` կախված ժամանակից: Բայց չենք կարող բաժանել խմբերը: Ուստի, նրանք ընդգրկվում են սպասման ցուցակում», – ասում է Տիգրանուհին եւ պարզաբանում, որ «բոլորին բացատրում ենք, որ մենք այստեղ չենք՝ դպրոցին փոխարինելու համար: Փորձում ենք երեխաներին դարձնել հնարավորինս ինքնաբավ, որպեսզի կարողանան դպրոց գնալ»:

     1933580_477311889138952_7682631355867171923_o

    Առողջության պահպանումը, երաժշտությունը, արվեստը եւ ընկերությունը մանկավարժության սրտում են:
    Կենտրոնը տրամադրում է բազմաթիվ ծառայություններ, որոնք առանցքային են  երեխաների ամբողջական զարգացման համար: Այն նաեւ օգնում է նրանց ծնողներին հաղթահարել տաբուները, որոնց հետ բախվում են, հաղթահարել դպրոցների հետ ծանր բանակցությունները.դպրոցները շատ հաճախ խուսափում են ընդունել հաշմանդամություն ունեցող երեխաներին:

     

    Իրավիճակը հեշտ չէ նաեւ դպրոցների համար: Դրանք հաճախ գտնվում են բոլորովին անհամապատասխան շենքերում, որոնք հազիվ հարմարեցված են հաշմանդամություն չունեցող երեխաների համար: Հարմար չէ հեշտացնել շարժունակությունը եւ հասանելիությունը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Չունեն մարդկային ռեսուրսներ, ովքեր երեխաներին անվտանգ դպրոց կբերեն եւ տուն կտանեն: Ուսուցիչների մեծ մասը պատրաստ չեն աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Իսկապես, բազմաթիվ խոչընդոտներ կան: Սակայն, Տիգրանուհին խորապես համոզված է, որ այս արգելքները պարզապես մանրուք են՝ մշակութային տաբուների համեմատ: «Այո, դպրոցները վատ վիճակում են, բայց այս երեխաներին ընդունելը ոչինչ չի պահանջում՝ բացի բարի կամքը եւ ճշմարիտ նվիրվածությունը կրթության իրավունքին: Սովոր ենք գործ ունենալ կոշտ պայմանների հետ Հայաստանում: Գիտենք` ինչ է նշանակում ճկուն լինել եւ հարմարվել: Այս ամենը կամքի հարց է»:

     12377819_477311782472296_3922321970600975725_o

    Առողջությունը շատ կարեւոր է բոլորի համար: Առողջ մարմինը եւ միտքն ավելի հարմար են սովորելու եւ աշխատելու հարմար: Ուստի, Տիգրանուհին պատվի հարց է համարում, որ կենտրոն հաճախող երեխաները պատշաճ կերպով շրջապատված են ֆիզիոթերապեւտների թիմով, կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որ նվիրաբերել է Ավստրիայի Կարիտաս Վորալբերգը:

     

    «Երբեմն, ձեզ կարող է թվալ, որ դա դժվար է նրանց համար, բայց նրանք պողպատե կամք ունեն: Այս երեխաները նման են սուպեր հերոսների», – ասում է Գուրգեն Սարգսյանը` կենտրոնի ֆիզիոթերապեւտներից մեկը:

     

    Որակյալ սնունդն առողջության բարելավման մեկ այլ բաղադրիչ է: Երեխաներից շատերն ապրում են աղքատ ընտանիքներում, որոնք չեն կարող ապահովել սննդարար ուտելիքով: Դա ազդում է եւ’ նրանց ֆիզիկական առողջության, եւ’ սովորելու կարողության վրա: Տիգրանուհին բացատրում է, որ կենտրոնը տրամադրում է «նախաճաշ եւ ճաշ: Սնունդը գնում ենք տեղական արտադրողներից, արտադրությունը մարզում էկոլոգիապես մաքուր է: Որոշ մայրեր կամավոր աշխատում են կենտրոնի խոհանոցում եւ պատրաստում ուտելիքը»:

     13738333_517733125096828_791698331043343941_o

    Հիգիենան եւս հաշվի է առնվում: Հատկապես ձմռանը, երբ եղանակային պայմանները կարող են շատ դաժան լինել, ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ – 20, -25 Co աստիճան: Ջեռուցման ծախսերը խլում են բնակչության միջին խավի գրեթե ողջ գումարը: Այս իրավիճակը չափազանց դժվար է աղքատների համար, եւ հատկապես այն աղքատ ընտանիքների համար, ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող անդամ: Կենտրոնն ունի 4 լոգասենյակ եւ հատուկ սարքավորումներ՝ երեխաներին լոգարան վեր բարձրացնելու համար:

     

    «Երաժշտության միջոցով երեխաները կարող են արտահայտել բաներ, որը բառերով արտահայտելու համար խոչընդոտում է իրենց հաշմանդամությունը: Մեծ  համբերություն եւ քնքշություն է  պահանջվում նրանց հետ աշխատելու համար: Եվ երբ տեսնում ես  նրանց խաղալիս եւ ժպտալիս, հասկանում ես, որ իսկապես արժեր ժամանակ ներդնել այդ պահին հասնելու համար».ասում է տկն. Գոհար Շախուլյանը: Գոհարը երաժշտական թերապեւտ է` մասնագիտացած  հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքում: Օգնում է նրանց կառուցել իրենց ինքնավստահությունը՝ երաժշտական ձեռքբերումների միջոցով: Նրանք սկսում են գիտակցել որեւէ առաջադրանք ինքնուրույն կատարելու իրենց կարողությունը:

     

    Լինել մարդկանց այն խմբի մի մասը, ովքեր աջակցում են միմյանց, եւ հոգ տանում քո մասին՝ միայն այն բանի համար, թե ով ես դու.սա բնական անհրաժեշտություն է յուրաքանչյուր մարդու համար: Որպես սոցիալական էակներ՝ կարիք ունենք զգալու, որ պատկանում ենք որեւէ համայնքի, ընկերների շրջանակի, ընտանիքի: Կենտրոնի անիմատորները, վերապատրաստված կամավորների օժանդակությամբ, կանոնավոր կերպով հասարակական միջոցառումներ են կազմակերպում, որպեսզի խթանեն համագործակցությունը եւ երեխաների համատեղ տոնումը: «Նրանց ձեռքբերումների համատեղ տոնումը եւ’ նրանց աշխատանքի ճանաչումն է, եւ’ հզոր հաստատումն այն բանի, որ իրենք միայնակ չեն, որ  ունեն ընկերներ, ովքեր հոգ են տանում իրենց մասին», – սա մեջբերում է անիմատորներից ցանկացածի խոսքերից:

    13710545_517733501763457_1148278479414109172_o

    Ստեղծագործական արհեստանոցները, որտեղ օգտագործում են բնական նյութեր` քարեր, փայտ, ծղոտ կամ կավ օգնում են զարգացնել երեխաների զգայարանները: Հպումը տարբեր գործվածքներին, չոր ծղոտի կամ թարմ կտրած փայտի հոտը, գույների ու չափերի ընկալումը եւս օգնում են զարգացնել իրենց շարժական կարողությունները. բոլոր կարեւոր հմտությունները, որ հարկավոր են՝ մոտ ապագայում դպրոց հաճախելու համար:

     

    «Աշխատել եմ հաշմանդամություն ունեցող տաղանդավոր երեխաների հետ Արգենտինայում, եւ դա հիանալի էր: Բայց այստեղ Գյումրիում մի բան կա, որ այդ երեխաներին հատուկ է դարձնում: Գուցե դա իրենց ֆանտաստիկ ուժն ու  անհատակ լավատեսությունն է՝ ի դեմս խոչընդոտների եւ դժվար պայմանների, որ հանդիպում են իրենց առօրյա կյանքում: Ինչ էլ լինի պատճառը, այն դարձնում է այս գործը աշխարհի լավագույն աշխատանքը», – ասում է Էզեքիելը, ով մասնագիտացել է հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության բնագավառում:

     

    «Էմիլի Արեգակ»: Ո՞վ է Էմիլը:

     

    Կենտրոնը կոչվում է «Էմիլի Արեգակ»: Արեգակը փոքր ծրագրից վերածվեց արվեստի կառույցի՝ Էմիլ Նաչբաուրի առատաձեռն նվիրատվության շնորհիվ:

     

    Ավելի քան 40 տարի ապրելով հաշմանդամի սայլակի վրա` Էմիլ Նաչբաուերը ցանկացավ օգնել հաշմանդամություն ունեցող երեխաներին, որպեսզի ավելի լավ կյանքով ապրեն: Նա առաջինն էր, որ հիմնեց բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության այս կենտրոնը` նվիրաբերելով առաջին մեծ գումարը այս նախագծի համար: Որպես երախտիք նրա մեծահոգության եւ շարունակական աջակցության՝ կենտրոնի կառուցման առաջին իսկ պահից այն կոչվեց «Էմիլի Արեգակ»:

     

    «Էմիլի Արեգակ»-ի կառուցումը Էմիլ Նաչբաուերի պատասխանն էր լիարժեք կյանքով ապրելուն՝ չնայած իր հաշմանդամությանը: Նրա համոզմունքը Վորալբերգում, Ավստրիայում ոգեշնչել է բազմաթիվ մարդկանց եւ ընկերությունների՝ միանալու այս գաղափարին: Նրանց թվում էր ճարտարապետ Ռիչարդ Նիկոլուսին:

    12232785_10154307178842080_5630254301354225986_o

    Ռիչարդ Նիկոլուսին նախագծել է «Էմիլի Արեգակ»-ի հրաշալի շենքը: Բացի նորարարություն լինելուց, շենքն արտացոլում է Կարիտասի սերը մարդկանց հանդեպ: «Էմիլի Արեգակ»-ն առաջատար նախագիծ է՝ բազմաթիվ տեսանկյուններից: Իր ֆոտոգալվանային համակարգով, որը խոշորագույնն է Կովկասում եւ գեոթերմալ ջերմային պոմպով, կենտրոնը կայուն շինարարության հաջող օրինակ է: Զբաղեցնելով 1,600 քառակուսի մետր տարածք` կենտրոնը կարող է տեղավորել թերապեւտիկ սենյակներ, արհեստանոցներ, սեմինարների սենյակներ, իսկ կառույցի սրտում հանդիպումների սրահն է:


     

Օրացույց

Օրացույց