Բարի գալու՛ստ, Սրբազան Քահանայապետ
24 հունիսի, 2016թ.
Ֆրանցիսկոս Պապը ժամանեց Հայաստան
Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան իր 14-րդ առաքելական ճամփորդություն է։
Քահանայապետի ինքնաթիռը Երևանի Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարեց տեղական ժամանակով 14:30-ին, որտեղ նրան ողջունեցին ՀՀ նախագահը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը: Ներկա էին նաև Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդը, Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը և այլ հոգևորականներ և քաղաքական գործիչներ:
Հանդիսավոր զինվորական ողջույնից հետո Սրբազան Քահանայապետն ուղևորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի ունեցավ բարեգալստյան «Հրաշափառի» գեղեցիկ արարողությունը: Քահանայապետը հանդես եկավ ողջույնի խոսքով, որը կներկայացնենք ավելի ուշ:
Հիշեցնենք Սրբազան Քահանայապետի օրակարգը հունիսի 24-ին․
09:00 Մեկնում ինքնաթիռով Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանից Երեւան
15:00. Ժամանում «Զվարթնոց» Միջազգային Օդանավակայան Երեւանում
Ողջույնի արարողություն օդանավակայանում
15:35. Աղոթքի այց Էջմիածնի Մայր Տաճարում
(Կաթողիկոսի եւ Սրբազան Հոր ողջագուրումը)
18:00 Քաղաքավարության այց Հանրապետության Նախագահի նստավայր
18:30 Հանդիպում քաղաքացիական իշխանությունների ու դիվանագիտական կորպուսի հետ նախագահական նստավայրում
( Սրբազան Հոր ճառը)
19:30. Անձնական հանդիպում Կաթողիկոսի հետ Առաքելական Պալատում։