• Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը և Պապական Նվիրակը շնորհավորական այցելություն կատարեցին Աշոցքի հիվանդանոց

    Շնորհավորական այցելություն


    Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի հիմնադրման 35-ամյա հոբելյանի առթիվ հիվանդանոցի անձնակազմին շնորհավորելու և նրանց ուրախությունը կիսելու նպատակով 2026թ. հոկտեմբերի 24-ին հիվանդանոց այցելեցին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը և Պապական Նվիրակ Անտե Արքեպս. Յոզիչը` ուղեկցությամբ Պապական Նվիրակության Քարտուղար Գերհ. Ալիաքսանդր Ռահինիայի: Հիվանդանոցի 35-ամյա հոբելյանի տոնակատարության օրը` հոկտեմբերի 7-ին, նրանք Հայաստանում չէին, այդ պատճառով չկարողացան ներկա գտնվել: Կաթողիկէ Հայոց Առաջնորդը և Պապական նվիրակը ջերմորեն շնորհավորեցին հիվանդանոցի տնօրեն Հ. Մարիո Կուկարոլլոյին և հիվանդանոցին մաղթեցին երկար օրեր` առողջապահական ծառայության մատուցման առաքելության մեջ, որ անդադար շարունակվում է 1990-ականների սկզբից և որից օգտվել են հարյուր հազարավոր մարդիկ: Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև Հ. Մարիոյին` Հայաստանի ժողովրդի համար նրա երկարամյա ծառայության համար: Արքեպս. Յոզիչը Հայր Մարիոյին նվիրեց նաև Ն. Ս. Լևոն ԺԴ Պապի կողմից օրհնված Վարդարան:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    24 հոկտեմբերի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց