
Ընդ հովանեաւ պաշտպանութեան քո ապաւինիմք
2026թ. հոկտեմբերի 26-ին Աշոցքի չորս համայնքների քրիստոնեական վարդապետության ուսուցման խմբերի հիսուն երեխաներ՝ իրենց կրոնուսույցների ուղեկցությամբ և ժողովրդապետ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի առաջնորդությամբ կատարեցին ուխտագնացություն՝ դեպի Մեծավանի և Տաշիրի հայ կաթողիկէ եկեղեցիներ՝ նվիրված Սուրբ Կույս Մարիամին՝ որպես ամփոփում Սուրբ Կույսի Վարդարանի աղոթքին նվիրված ամսվա:
Տաշիրում ուխտավորներին սիրով ընդունեց Տաշիրի հայ կաթողիկէ համայնքների ժողովրդապետ, Հայաստանի հայ կաթողիկէների Ավագերեց Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը: Մեծավանի Սուրբ Հովհաննես Մկրտչին նվիրված Վերի Վանքում Տ. Հովսեփը մատուցեց Սուրբ Պատարագ՝ քրիստոնեականի խմբակների երեխաների, նրանց ուղեկցող Մարիամի լեգեոնականների և Մեծավանի հայ կաթողիկէ համայնքի դիտավորությամբ՝ իր քարոզի ժամանակ շեշտելով, թե ինչպես է Մեծավանը համայնքը պահպանել իր հայ կաթողիկէ ինքնությունը և շատերի համար ուխտավայր դարձած Վերի Վանքը՝ նվիրյալ ժողովրդապետի և բարերարների մեծ հոգևոր ջանքերով: Տ. Հովսեփը մանուկների ուխտագանցությունը նվիրեց Սուրբ Կույսին՝ նրանից հայցելով սիրագորով մայրական պաշտպանություն և հավատքի ու սիրո զորացման աստվածային շնորհներ՝ մանուկների և տեղի համայնքի համար: Սուրբ Պատարագից հետո միասնաբար աղոթեցին Վարդարանի աղոթքը՝ Ուրախության խորհուրդներով:
Աղոթքից հետո Մեծավանին մոտակա անտառում երեխաների համար կազմակերպվեց ճաշ և հանգստավետ ժամանց, որից հետո ուխտագնացությունը եզրափակվեց Տաշիրի Վերափոխման Սուրբ Աստվածածնի եկեղեցում Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանի հետ միասին Լորենտյան Լիթանիայի աղոթքով և երգեցողությամբ, Վարդապետի օրհնությամբ, ապա նաև զբոսանքով՝ Տաշիրի զբոսայգում:
Ուխտագնացությունը հնարավոր դարձավ իրականացնել Առաջնորդության բարերարների (USCCB և l’Oeuvres d’Orient) և երեխաների ծնողների աջակցությամբ:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
27 հոկտեմբերի, 2026թ.





