• «Ռիսկի դիմեցե՛ք հանուն իդեալների».Քահանայապետի խոսքը՝ երիտասարդներին

    Քրիստոնեությունը շպար չէ…


    21 հունիսի, 2016թ.

    2016թ. հունիսի 18-ի շաբաթ երեկոյան Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը այցելեց Հռոմի Վիլլա «Նազարեթ» համալսարանական կոլեգիա՝ այդ հաստատության հիմնադրման 70-ամյակի առթիվ: Հետպատերազմյան  տարիներին այս եկեղեցական կառույցը ընդունել է շատ որբերի ու սովորողների՝ բազմանդամ ընտանիքներից, իսկ հիմա այստեղ ապրում են տնտեսապես վատ վիճակում գտնվող ուսանողներ: Սրբազան Հայրը աղոթեց երիտասարդների հետ, խորհեց Աստծո Խոսքի մասին, այնուհետև հանպատրաստից պատասխանեց ուսանողների մի քանի հարցերին:

     

    Մեկնաբանելով ավետարանական բարի սամարացու առակը՝Ֆրանցիսկոս Պապը ընդծեց ազդեցիկ, գործուն կարեկցանքի կարևորությունը քրիստոնիայի կյանքում: Փոշոտվելու, կեղտոտվելու վախը չպետք է արգելք հանդիսանա ուրիշներին օգնելու համար: Հիսուսի այս առակը խոսում է նաև կողքից անցնողների հակա-վկայության մասին.

     

    «Թող Աստված մեզ ազատի ավազակներից, ովքեր, ինչպես հայտնի է, քիչ չեն: Թող Նա ազատի հավերժ շտապող  քահանաներից, ովքեր երբեք ժամանակ չունեն լսելու, տեսնելու, քանի որ նրանց շտապեցնում են գործերը: Թող Աստված մեզ պահպանի գրագիրներից, ովքեր ուզում են հավատն առ Հիսուս Քրիստոս շարադրել մաթեմատիկական խստությամբ: Թող Աստված մեզ սովորեցնի կանգ առնելու կարողությանը, ինչպես նաև «ձեռքերը կեղտոտելու» ավետարանական իմաստությունը»:

     

    Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Ֆրանցիսկոս Պապը երիտասարդներին կոչ արեց ակտիվ կյանքի ու քրիստոնեական դիրքորոշման, համարձակորեն ռիսկի դիմել անգամ, եթե սխալվելու հնարավորություն, վտանգ կա. ամեն դեպքում դա ավելի լավ է, քան մնալ «կայանված» կամ «թանգարանային մումիաներ»:

     

    Խոսելով հավատի խոստովանանքի քաջության մասին առ Հարուցյալ Քրիստոս՝Սրբազան Քահանայապետը բերեց եգիպտացի քրիստոնյա ղպտի նահատակների օրինակը՝նշելով, որ իր սրտով չէ, երբ, որ խոսում են քրիստոնյաների «ցեղասպանության» մասին, օրինակ՝ Մերձավոր Արևելքում: Ըստ Քահանայապետի, «դա ռեդուկցիոնիզմ է», կանխամտածված պարզեցում, քանի որ, քրիստոնյաներին ոչնչացնում են ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ ենթարկում հալածանքների: Հենց հալածանքներն են, որ քրիստոնյաներին բերում են հավատարմության, «հավատքի հետևողականության»:

     

    Նահատականությունը հավատքի խորհուրդ է, բայց դա Քրիստոսի մասին վկայության միակ ձևը չէ, նշեց Հռոմի Եպիսկոպոսը. գոյություն ունի նաև խաղաղ նահատակության բազմազանություն՝ առօրյա կյանքում: Դա անկեղծությունն է աշխարհում, որը դարձել է «դրախտ՝ խաբեբաների համար», դա լռությունն է՝ բամբասանքի գայթակղության առաջ, համբերությունը՝ երեխաների դաստիարակության ժամանակ, հավատարմությունը՝ սիրո մեջ:

     

    Հավատքի ճանապարհին, նշեց Սրբազան Հայրը, քրիստոնյան ընդունում է իր մեղքը, և ոչ ոք չի կարող իրեն կոչել կատարյալ հավատացյալ, կասկածանքը դա ճանապարհի հիմնական, անբաժանելի մասն է, նրան է ենթակվում նաև Հռոմի Պապը: Եթե քրիստոնյայի հավատը չի անցել ճգնաժամի միջով, ապա նրան ինչ-որ բան պակասում է:

     

    Պատասխանելով երիտասարդների հարցերին, Սրբազան Հայրը նշեց որ, Աստված խոսում է ազատ, անհատույց լեզվով: Դրան են կոչված բոլոր հավատացյալները, ովքեր չպետք է հետևեն «օգտապաշտական տրամաբանությանը», անհատապաշտությանը և հեդոնիզմին, քանի որ, դա բերում է լուրջ  սոցիալական անարդարություն, փողի կռապաշտության, մահացու մշակույթ, վտանգ լինելու միայն «շպարված՝ որպես քրիստոնյա»:

     

    Մենք պատասխանատվության կենթարկվենք նրա համար, թե ինչպես ենք կիրառել Աստծուց մեզ շնորհված տաղանդները, նշեց Պապը: Դրանց մեջ ամենանշանվորը  ուրիշներին ընդունելու ունակությունը, կարողությունն է՝ քաղաքակրթության փակ դռների ֆոնի վրա: Դա յուրահատուկ ձևով  վերաբերում է նաև Եկեղեցուն, քրիստոնյա համայնքներին:

     

    Երիտասարդների վերջին հարցերը վերաբերում էին քրիստոնեական ամուսնության անքակտելիությանը: Սրբազան Հայրը ընդգծեց ներկայիս մշակույթի «կարճատևությունը», որը հակասում է ամուսնության վերաբերյալ Աստծո գաղափարներին: Դա մարտահրավեր է Եկեղեցուն, որը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի նշանվածների նախապատրաստության վրա. նրանց համար սիրո միությունը չպետք է լինի միայն զուտ սոցիալական փաստարկ: Ընդունելով եկեղեցական պսակադրությունը, ամուսինները պետք է վստահ լինեն, որ իրենց միության մեջ «առկա է խորհրդավոր գաղտնիություն»՝ նման «Հիսուսի գրկախառնումներին Եկեղեցու հետ»: Իրենց ամուսնության մեջ չպետք է մոռանան փոխադարձ փաղաքշանքի մասին: «Քնքշանքը դա ամուսնության ամենասուրբ լեզուներից մեկն է»:

     

    Ռադիո Վատիկանի ռուսական բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց