• Փրկություն՝ Հիսուսի Սուրբ Սրտի մեջ. քսանամյա Անդրեաս Մերքլիի պատմությունը

    «Ո՛վ աստվածային Սիրտ Հիսուսի, թո՛ղ քո կամքը լինի՝ առողջ լինեմ, թե մեռնեմ»


    14 հունիսի, 2016թ.

     1992թ. նոյեմբերի 2-ին՝ Ամենայն ննջեցելոց օրը, Հիսուսի Աստվածային Սիրտը երկինք տարավ մի հոգի, որը խիստ փափագով փրկարար մահվան էր սպասում: Երեկոյան ժամը 8-ին քանդվեցին Պավերիայի Այնսբերգ համայնքի բնակիչ երիտասարդ քսանամյա Անդրեաս Մերքլիի մարմնական շղթաները՝ Անդրեասը հոգին ավանդեց առ Աստված:

     

    Երիտասարդի կյանքը շատ պարզ էր.աշխատանքը և աղօթքը իր ուրախություն էին կազմում: Ծանր հիվանդությամբ երկար ժամանակ պառկեց, բայց հուզիչ համբերատարությամբ ընդունեց անբուժելի հիվանդությունը` իբրև քավություն իր գործած հանցանքների:  Երբեք չգանգատվեց ամիսներ տևող իր հիվանդության ցավերի դեմ, ընդհակառակը,  հավասար շնորհակալությամբ Աստծո ձեռքից ուզեց ընդունել թե՛ հիվանդությունը, և թե՛ առողջությունը: Շատ անգամներ ասում էր.

     

    «Ամեն ինչ՝  Հիսուսի աստվածային Սրտի համար: Երանի՜ թե Հիսուսի Սիրտը ցավերս ընդուներ և խեղճ հոգիները տանջանքներից ազատեր: Ես սիրով կտանջվեմ:  Հավիտենականությունը, որն այնքան մոտ է հիմա ինձ, երբեք օտար չի եղել ինձ: «Մահ» բառը իմ ականջների համար որոտում չէ, իմ գլխի վերևում  չի երերում դամոկլյան սուրը… ես պատրաստ եմ ու միշտ էլ պատրաստ կլինեմ  մեռնելու»:

     

    Չնչահեղձության տանջանքներն ավելացան, դրանց հետ աճեց նաև արիությունն ու Երկնքի հանդեպ  հայրենաբաղձությունը: Աղոթեց ու հաճախակի համբուրեց իր ձեռքի խաչը:

     

    «Ո՛վ աստվածային Սիրտ Հիսուսի, թո՛ղ քո կամքը լինի՝ առողջ լինեմ, թե մեռնեմ: Ամեն բան Քո աստվածային Սրտին եմ հանձնում», Ո՛վ ամենասուրբ Սիրտ, բոլոր հայրերի սրտերից ամենալավը: Ե՞րբ պետք է քեզ մոտ` Երկինք գամ: Հիսուսի Ամենասուրբ Սրտի միջոցով  ամեն բան կզոհեմ քավարանի հոգիների համար: Երանի՛, թե ննջեցյալների օրը բոլորը քավարանից ազատվեն: Նրանք իմ հավանական գալուստը պետք է ավետեն սրբերին»:

     

    Քնել չկարողացավ, շունչը գնալով ծանրացավ ու  արագացավ, խարտյաշ գանգուրները քրտինքի մեջ էին, երեսը` վառվում էր, բայց  ճակատը` անդորրության մեջ էր:

     

    «Մեռնելը բնավ դժվար չէ, ընդհակառակը շատ դյուրին է, մանավանդ այն ժամանակ, երբ մարդը Աստծո պատվիրանները պահում է: Չորրորդ պատվիրանը ինձ համար  այնքան նվիրական էր, ինչպես  Աստծո մյուս պատվիրանները: Բոլոր մարդիկ պետք է միմյանց սիրեն և օգնեն: Իմ սիրելի հորը, բոլորին  մաղթում եմ երջանկություն և Աստծո օրհնությունը»:

     

    Հետո, լի ջերմեռանդությամբ, Սբ. Հաղորդություն ստացավ և ասաց.

    «Իմ կյանքը սիրով զոհում եմ բոլոր մարդկանց համար, որպեսզի նրանք միմյանց սիրեն և համբատար դառնան»:

     

    Մահը շուտով եկավ. հոգնած հոգին բաժանվեց մարմնից և գնաց միանալու Հիսուսի Սրտին:

Օրացույց

Օրացույց


Recent Comments