• Լրատվամիջոցների արձագանքը՝ Սրբազան Քահանայապետի Հայաստան կատարելիք պատմական այցին

    Սրբազան Քահանայապետի այցը ևս մեկ անգամ համաշխարհային հանրության խոշորացույցի տակ կբերի հայ ժողովրդին


    19 մայիսի, 2016թ.

    Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ, 2016թ.մայիսի 18-ին, ընդառաջելով հատկապես տեղի լրատվամիջոցների խնդրանքներին՝ մեկնաբանելու Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի սույն թվականի հունիսի 24-26-ը  Հայաստան և, մասնավորապես, Գյումրի, կատարելիք պատմական հույժ կարևոր հովվական այցելությունը, Գյումրիի հայ կաթողիկէ առաջնորդարանում կազմակերպվեց մամլո ասուլիս: Լրագրողների հարցերին պատասխանեցին Գյումրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը և տեղեկատվական համակարգի պատասխանատու Տ. Հովսեփ քհն. Գալստյանը: Տեսաձայնագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել Ձայն խաղաղությամբ, իսկ ստորև ամփոփել ենք լրատվամիջոցների նյութերը:

    Ասուլիսին ներկա էին Շանթ ՀՌԸ, Ցայգ մարզային ՀՌԸ, Շիրակ ՀՌԸ, Ազատություն ՀՌԸ, Արմենպրես, Ձայն խաղաղության TV լրատվամիջոցները:

    Ցայգ ՀՌԸ

     

     

     

     

    Շանթ ՀՌԸ տեսանյութը կարող եք դիտել այստեղ, 09:00 րոպեից և մայիսի 19-ի Հորիզոն լրատվականի հանրապետական եթերում

     

    Armenpress-ի նյութը՝ այստեղ

     

    Առավոտ օրաթերթ

     

    3000-ից ավելի ուխտավորներ պատրաստվում են գալ Գյումրի. մանրամասներ՝ Հռոմի պապի այցից

     

     

    Ինչպես հայտնի է, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 25-ին պատարագ կմատուցի Գյումրու կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում՝ Ամենափրկիչ ու Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցիների արանքում: Պատարագը կլինի Լատին ծեսով, բայց երգեցողությունը կուղեկցվի հայկական պատարագով: Ծրագրի համաձայն՝ Հռոմի պապը նախ կայցելի Վարդանանց հրապարակ, կմատուցի Սուրբ պատարագ, այնուհետ կայցելի Անի թաղամասում գտնվող քույր Արուսյակի ղեկավարած «Տիրամայր Հայաստան» կենտրոն կամ, ինչպես գյումրեցներն են ասում՝ կուսանոց, որից հետո կգնա Սուրբ Յոթվերք եկեղեցի, իսկ վերջում` Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցի: Կատարված հաշվարկներով՝ 15-25 հազար մարդ կարող է մասնակցել պապի պատարագին. Վարդանանց հրապարակում հնարավոր է այդքան մարդ տեղավորել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին հայ կաթողիկեների ժողովրդապետ տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանն ու տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Հովսեփ քահանա Գալստյանը:

     

    Տեր Գրիգորը նշեց, որ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի՝ Գյումրիում պատարագ մատուցելը պայմանավորված է նրանով, որ Շիրակի մարզի կաթողիկե համայնքը մեծ է, ու հենց Հռոմի պապն է ցանկություն հայտնել այցելել Գյումրի: Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Սրբազան Քահանայապետի Գյումրի գալը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Գյումրին սոցիալապես անապահով քաղաք է, իսկ պապը մշտապես աղքատների կողքին է, տեր Գրիգորն ասաց. «Պապի արդեն իսկ ներկայությունը Հայաստանում ու Գյումրի քաղաքում եւս մեկ ազդակ կլինի համաշխարհային հանրությանը, որ Գյումրին դեռեւս կարիք ունի օգնության: Սա եւս մեկ առիթ կլինի բարձրաձայնելու Գյումրիի սոցիալ-տնտեսական խնդիրները: Գիտեք, որ համաշխարհային մամուլի ներկայացուցիչներն այդ օրերին կլինեն Գյումրիում, եւ արդեն իսկ կան մի շարք լրատվամիջոցներ, որոնք եկել ու աշխատում են մեր քաղաքում՝ նպատակ ունենալով լուսաբանել պապի այցելությունը ու ցուցադրել Գյումրիի սոցիալական վիճակը: Սա եւս շատ կարեւոր հանգամանք է. պապի ներկայությամբ եւս մեկ անգամ խոսել Գյումրիի վերակառուցման խնդիրների մասին»:

     

    Հարցին, թե իշխանությունները ինչպե՞ս են վերաբերվում այս ամենին. չէ՞ որ համաշխարհային մամուլը կսկսի անմիջապես անդրադառնալ Գյումրիի սոցիալական վատ վիճակին, հայ կաթողիկեների ժողովրդապետն ասաց, որ իր կարծիքով իշխանությունները պետք է, որ դրական վերաբերվեն, գուցե նաեւ հետո թեթեւանա իշխանությունների գործը: Մեր հարցին, թե ինչպե՞ս իմացաք, որ պապը ցանկություն ունի անպայման Գյումրիում լինելու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բնականաբար, պապը շատ լավ գիտի, թե Գյումրին ինչ սոցիալ-տնտեսական վիճակի մեջ է, լինելով աղքատասեր պապ՝ ցանկություն հայտնեց լինել այս աղքատ տարածաշրջանում»: Սրբազան Քահանայապետի անվտանգությունը կապահովվի նախագահական մակարդակով, Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները համագործակցում են նախագահի աշխատակազմի հետ:

     

    Իսկ թե ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ է կատարում Կաթողիկե եկեղեցին Հռոմի պապի այցին ընդառաջ, տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանն ասաց. «Քանի որ պատարագ է մատուցվելու, հրավիրատոմսերի մասին ենք մտահոգվում, նաեւ հյուրերին ընդունելու, բազում ուխտավորներ գալու են Գյումրի՝ աշխարհի տարբեր երկրներից մոտ. 3000 մարդ արդեն իսկ ցանկություն է հայտնել գալու:

     

    Փորձում ենք այդ բոլոր կարգավորել, կա ստեղծված հանձնախումբ, հանձնախումբը մտածում է ե՛ւ խորանի, ե՛ւ խաչքարի տեղադրման, ե՛ւ երգեցողությունը ապահովելու համար, մտածում ենք այն ամենի համար, ինչ-որ պետք է բարձր մակարդակով ընդունելու ու ճանապարհելու Սրբազան Քահանայապետին»: Ի դեպ, բանախոսները չեն բացառում, որ Հռոմի պապը ցանկություն հայտնի շրջել ամբողջ Գյումրիով, պապը հայտնի է նաեւ «անակնկալների պապ» անունով, քանի որ սիրում է կանգնել, իջնել մեքենայից ու շփվել, զրուցել մարդկանց հետ:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

     

     

    Sputnik.co.am

     

     

    Գյումրին պատրաստվում է հյուրընկալել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին, հազարավոր ուխտավորներին ու մեծաթիվ կարդինալներին

     

     

    ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Արմենուհի Մխոյան, Sputnik. Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան սիրո ու ուշադրության գեղեցիկ դրսևորում է: Այս մասին մայիսի 18-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե առաջնորդարանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեցին Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցիների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանն ու առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Հովսեփ քահանա Գալստյանը:

    «Ըստ ժամանակացույցի՝ Երևանի հրապարակում նախատեսված է աղոթք խաղաղության համար: Պապը ժողովրդին իր պատգամը հղելու մի քանի առիթ է ունենալու նաև պատարագի ընթացքում, որը մեծ ազդեցություն է ունենում ժողովրդի վրա: Որպես հզորագույն մունետիկ, աշխարհի խղճի ձայն, Պապի այցը, չենք բացառում, որ կարող է ունենալ շատ հեռու գնացող արդյունքներ, ու նաև պետք է հաշվի առնենք, որ Հայաստան կատարած այցից մի քանի ամիս անց՝ սեպտեմբերին, Պապն այցելելու է Ադրբեջան, ու հնարավոր է՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող ջանքերը Պապի այցի շնորհիվ թևակոխեն նաև այլ փուլ»,- նշեց առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տ. Հովսեփ քահանա Գալստյանը:

    Ինչ վերաբերում է այն փաստին, որ Սրբազան Քահանայապետը պատարագ մատուցելու համար Գյումրին է ընտրել, Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը նշեց, որ Սրբազան Քահանայապետը ցանկացել է լինել այն վայրում, որտեղ ամենամեծ կաթողիկե համայնքն է: Բացի այդ, Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ եկեղեցին է: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկեների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991թ. Հռոմի Սրբազան պապ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի կողմից և գտնվում է նրա հովանու ներքո՝ Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի հոգևոր առաջնորդությամբ: Առաջնորդության ներկայիս գլուխն է Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

    Գյումրու «Վարդանանց» հրապարակում առաջիկայում կմեկնարկեն Հռոմի պապի ձեռամբ մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագի համար բեմի տեղադրման աշխատանքները: Նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

     

    Թեև այցի ժամանակացույցն արդեն հրապարակվել է, սակայն ծրագրային շեղումների մասին այս պահին խոսել հնարավոր չէ:

     

    «Դա միայն Հռոմի պապն ինքն ու Աստված գիտի»,- նշեց Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:

     

    Պատարագին մասնակցությունը կլինի հրավիրատոմսերով: Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել Սրբազան Քահանայապետի պատարագին, պետք է մինչև մայիսի 25-ը դիմեն Հայ Կաթողիկե առաջնորդարան: Պատարագին նախատեսվում է 15-25 հազար մարդու ներկայություն՝ կենտրոնական հրապարակում և հարակից տարածքներում: Այդ, ինչպես նաև հյուրերի ընդունման հետ կապված բոլոր աշխատանքներն իրականցնում է Հայ կաթողիկե առաջնորդարանը:

     

    «Արդեն գիտենք, որ տարբեր երկրների մոտ 3 հազար մարդ Գյումրի գալու ցանկություն է հայտնել: Բոլոր հարցերը փորձում ենք պատշաճ ձևով կատարել: Ստեղծվել է հանձնախումբ: Հռոմի պապին կուղեկցեն կարդինալներ, կլինեն շատ ուխտավորներ»,-նշեց Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:

     

    Այն հարցին, թե Գյումրիի փողոցները «պատրա՞ստ են դիմավորելու» Սրբազան պապին՝ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը նշեց.

     

    «Գյումրու քաղաքապետարանն արդեն բավական աշխատանք է կատարել ճանապարհների մաքրման և հարթեցման ուղղությամբ: Վստահ ենք՝ Սրբազան քահանայապետի այդ օրվա ուղին լինելու է պատշաճ մակարդակի»:

     

    Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանն ավելացրեց, որ այս այցը նաև գերազանց առիթ է, որպեսզի վերհանվեն նաև Գյումրու սոցիալական խնդիրները, քանի որ Հռոմի պապի այցի կապակցությամբ բազմաթիվ լրագրողներ են այցելելու Գյումրի, ու բնականաբար նրանք նյութեր կպատրաստվեն նաև քաղաքի ու առկա խնդիրների մասին:

    Sputnik Հայաստան http://sputnik.co.am/armenia/20160518/3502655.html#ixzz495PJbflw

     

     

    Армянский город Гюмри собирается принять Папу Римского Франциска I, множество кардиналов и тысячи паломников.

     

    ЕРЕВАН, 18 мая — Sputnik, Арменуи Мхоян. Визит Его Святейшества Папы Римского Франциска I в Армению является проявлением любви и внимания, сообщили настоятель Армянской католической церкви в Гюмри священник Григор Мкртчян и ответственный ординаруата по информационным вопросам священник Овсеп Галстян во время пресс-конференции в ординариате Армянской католической церкви в Армении, Грузии, России и Восточной Европе.

     

    Согласно плану, 25 июня Папа Римский и Католикос всех армян отправятся на самолете в Гюмри, где на площади Вардананц будет отслужена Божественная Литургия. Папа Римский также посетит церковь “Семи ран” (известная как церковь Сурб Аствацацин), а также Кафедральный собор Св. Мучеников Армянской католической церкви.

     

    “Папа Римский обратится к народу также во время литургии, которая оказывает большое влияние на людей. Визит мощнейшего вестника, голоса совести мира Франциска I может иметь далеко идущие результаты, и мы прежде всего должны учесть, что через несколько месяцев после визита в Армению Папа Римский посетит Азербайджан. Возможно, благодаря визитам Папы шаги по установления мира в регионе вступят в новую фазу”, — отметил Овсеп Галстян.

    13 июля 1991 года Святой Престол учредил Ординариат для верующих армянского обряда Армянской католической церкви, проживающих в странах Восточной Европы (кроме Польши, Румынии и Греции).

     

    Сейчас главой ординариата является архиепископ Рафаель Минасян. На площади “Вардананц” в ближайшем будущем стартуют работы по установке сцены для Божественной литургии, котораю отслужит Папа Римский. Работы по проектированию уже начались. Хотя график визита уже обнародован, сейчас невозможно говорить об отклонениях в намеченных планах.

     

    “Это знает только сам Папа Римской и Бог”, — отметил священник Григор Мкртчян.

    Для участия в литургии необходимо иметь при себе пригласительные билеты. Желающие принять участие в литургии должны до 25 мая обратиться в ординариат Армянской католической церкви. Предусмотрено участие 15-25 тысяч людей в центральной площади и прилегающих территориях. Всем этим, а также вопросами принятия гостей занимается ординариат.

     

    “Уже около трех тысяч людей из разных стран хотят посетить Гюмри. Мы пытаемся решить все вопросы на должном уровне. Создана специальная комиссия. Папу Римского будут сопровождать кардиналы, множество паломников”, — сказал Мкртчян.

     

    По словам священника улицы Гюмри готовы к визиту Папы.

     

    “Мэрия Гюмри осуществила работы по благоустройству дорог. Мы уверены, по какому маршруту бы не пошел Папа Римский в этот день, все будет на должном уровне”, — отметил Мкртчян.

    Мкртчян добавил также, что этот визит — прекрасный повод, чтобы обратить внимание на социальные проблемы города, ведь по случаю визита Его Святейшества Франциска I многие журналисты посетят Гюмри и естественно напишут множество материалов о городе.

    Sputnik Армения http://sputnikarmenia.ru/armenia/20160518/3505665.html#ixzz495IcX2ao

     

     

    Մյուս նյութերը ևս կտեղադրենք:

Օրացույց

Օրացույց