• Փանիկի մանուկների առաջին Սբ. Հաղորդությունը՝ Սրբազան Հոր ձեռամբ

    «Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի», Հվհ., 6:55


    16 մայիսի, 2016թ.

     

    2016թ. մայիսի 15-ին Փանիկի հայ կաթողիկէ եկեղեցում Սբ. և անմահ Պատարագը մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, առընթերակայությամբ Գերպ. Հ Գառնիկ վրդ Հովսեփյանի: Հոգեգալստյան  տոնն այս համայնքում առավել շքեղությամբ հանդիսավորվեց Փանիկի մի խումբ մանուկների առաջին  Սուրբ Հաղորդության գեղեցիկ արարողությամբ:13177795_1074181852621103_8587156747827019954_n

     

    Եկեղեցու բակում Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին դիմավորեցին աղ ու հացով: Հավատացյալների խնդրանքով, Սրբազան Հայրը, ի նշան խաղաղության, մի ծառ տնկեց, ապա շրջեց եկեղեցու բակում և ծանոթացավ բարեկարգման աշխատանքներին:

     

    13254558_1074181942621094_1547186213579840637_nՍուրբ Պատարագի քարոզի ընթացքում Սրբազան Հայրը  իր խոսքն ուղղելով երեխաներին՝ հորդորեց սիրել, նվիրվել ծնողներն և ապրել ազնվորեն.

     

    «Անտարակույս, այսօր ուրախության մի օր է,  մի քանի պատճառների համար. Նախևառաջ շնորհավորում եմ այս երեխաներին, ովքեր շատ գեղեցիկ աղօթք արեցին սկզբում: Դուք այսօր հրավիրվել եք մաս կազմելու Քրիստոսի Սեղանին և այս Քրիստոսի Սեղանը հրաշալի մի բան ավետեց իր աշակերտներին, որ շատ-շատերը չհավատացին և շատ շատերն էլ հեռացան: Երբ Ս. Հաղորդության խորհուրդը Հիսուս Քրիստոս հաստատեց վերջին ընթրիքի ժամանակ, երբ 12 առաքյալների հետ սեղանի շուրջ նստած` վերցրեց  հացը, օրհնեց, տվեց նրանց ու ասաց. «Առեք, կերեք, այս է Իմ մարմինը»: Հետո վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին և ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար»: Այնուհետ պատվիրեց. «Այս արեք իմ հիշատակի համար» (Մատթ. 26:26-29):

     

    Ուրեմն սա նշանակում է, որ մենք երբ մոտենում ենք Սուրբ Հաղորդության` սա մի հրաշք է: Հրաշք, որ անկարելի է մարդկայնորեն բացատրել կամ ներկայացնել: Եվ, սակայն այնքան խորը, որ մեզ համար ապահովում է նոր կյանք և ոչ ժամանակավոր կյանք,  ինչպես, որ մենք ապրում ենք այսօր, հավիտենական կյանք, հավիտեանս հավիտենից ապրելու ենք: Եվ այս հրավերը, որ դուք ձեր բերանով ասում եք, որ դուք ուրախ եք և ես ձեր անունով աղօթում եմ և խնդրում եմ աստվածային շնորհները: Ես մաղթում եմ, որ իսկապես այս հրավերը, որ դուք պետք է ընդունեք Հիսուս Քրիստոսին ձեր մեջ մնա միշտ: Եվ դուք միշտ մնաք հավատարիմ ձեր խոստմանը:13254099_1074034095969212_7613621846651172975_n

     

    Այսօր Սուրբ Հոգու տոնն է այսօր: Ուրախություն է բոլորիս համար, որպես քրիստոնյա հասարակություն, որպես հավատացյալներ, հավատարիմ հավատացյալներ, որոնց մեջ կա Սուրբ Հոգի: Ձեր մեջ բնակվում է Սուրբ Հոգին: Կարծեմ, այս բաները հստակ են ձեզ համար, որ Սուրբ Հոգին ձեր մեջ է բնակվում: Բայց մի բան է պակասում  այս կետերի մեջ, մի կարևոր կետ. Սուրբ Հոգու շնորհները գալիս են ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան, բայց եթե մեր սիրտը փակ է և եթե մենք ուզում ենք, որ ուղղակի, լրիվ տարբեր կյանք ապրել և չզղջանք մեր գործած հանցանքների վրա, կամ էական չէ, որ միայն հանցանք ունենանք, բավ է, որ մենք մեր սրտի մեջ ունենանք խոնարհություն, պարզություն:

     

    Եվ որքան, որ մենք պարզ, խոնարհ ու սիրալի լինենք, այնքան Սուրբ հոգու շնորհները կաճեն ու կշատանան մեր սրտերում: Մեր կյանքը լրիվ կփոխվի…

     

    Երախտագիտությամբ շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ, որ ձեր աչքը անպակաս լինի ձեր եկեղեցուց»:

     

    13177783_1074034765969145_2463725963571159029_n 13226911_1074034552635833_226635955526708789_n Երեխաները գեղեցիկ սպիտակ զգեստներ էին հագել՝ ի նշան մաքրության, գիտեին այս հանդիսավոր արարողության համար նախատեսված աղոթքները՝ հարցուպատասխանի ձևով:

     

    Յուրաքանչյուր քրիստոնյայի համար մեծ խորհուրդ ունի Սուրբ Հաղորդության ընդունումը: Գիտակցելով ու հասկանալով խորհուրդի իմաստը, երեխաները պատրաստ էին Աստծուն ընդունել իրենց մեջ: Ծնողների համար էլ սա հուզումնալից ու կարևոր իրադարձություն է:

    13230091_1074033775969244_1714951131381010670_n

    Սբ. Պատարագից հետո  կազմակերպվեց  փոքրիկ հյուրասիրություն, առաջին անգամ Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակած երեխաները ստացան վկայականներ, որպեսզի այդ օրվա խորհուրդը իրենց սրտերում պահեն ողջ կյանքի ընթացքում:

    13237862_1074032839302671_4904125067686213150_n 13239898_1074032862636002_2843635777946593612_n

     

    Լիլիթ Մկրտչյան

     

     

     

     

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց