• Ծաղկազարդի տոնը հայ կաթողիկէ համայնքներում

    Օրհնեալ որ եկիր եւ գալոց ես անուամբ Տեառն․․․


    21 մարտի, 2016թ․

                        

     2016թ․ մարտի 20-ին Կաթողիկէ Եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի խորհրդին։ Հայ կաթողիկէ բոլոր համայնքներում մատուցվել է Սբ․ Պատարագ և կատարվել ծեսով նախատեսված այլ արարողությունները։

     

    Գյումրիի Սրբոց Նահատակաց Կաթողիկէ աթոռանիստ մայր տաճարում նախ  կատարվեց  երեկոյան ժամերգություն և Անդաստանի կարգ, յընթացս որի օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ըստ ծիսակարգի։ Ապա  մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ՝ ձեռամբ Արժ. Տեր Գրիգոր ավ․ քհն․ Մկրտչյանի:

     

    Քարոզի ժամանակ Տեր Գրիգորն ասաց հետևյալը․ 701989_922279537879277_948682168872556134_o

     

    «Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ, ահա ետ մնացին  Քառասնորդաց շրջանի օրերը և այսօր ամբողջ Հայաստանեայց սուրբ եկեղեցիների մեջ նշում ենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի  գալուստը դեպի Երուսաղեմ: Եվ վաղվանից արդեն մտնում ենք  մի շատ կարևոր շրջան, մեկ շաբաթյա շրջան, որը կոչվում է Ավագ շաբաթ: Զաքարիան շատ տարիներ առաջ նույն խոսքերով  մարգարեացել է, որ Տերը պիտի մտնի Երուսաղեմ՝ էշի վրա նստած,  և ամբոխը նրան պիտի դիմավորի՝ որպես մի  նոր  թագավոր»։

     

    Մինչ այս խորհդին անցնելը Տեր Գրիգոր ավ․ քհն․ Մկրտչյանը հավատացյալներին հիշեցրեց հրեա ժողովրդի  ելքը Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր:

     

    «Դուք Ծննդոց գրքում հիշում եք, որ երբ ժամը հասավ, Աստված Մովսեսի միջոցով  հրահանգեց հրեա ժողովրդին, որ յուրաքանչյուր հրեա պիտի մեկ գառ  մորթի՝ որպես Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր ելքի խորհրդանիշ և այդ գառան թափված  արյունով  պիտի ներկեին իրենց տան դռները, որպեսզի մահը չմոտենար այդ դռներին : Եվ սա կոչվում է Զատիկ, այսինքն՝ ելք:  Եվ այդ ամենը կատարվեց հրեական զատիկից հինգ օր առաջ: Եվ Հիսուսն էլ հետևելով հրեական այդ սովորությանը՝ գալիս է Երուսաղեմ, նշելու համար  Զատիկը: Սակայն մեկ կարևորություն կա այստեղ, եթե  ժամանակին Աստված հրեա ժողովրդին խրատ է տալիս վերցնել մեկ տարեկան գառ և մորթել, ապա այս  պարագայում Գառը ինքն է, որ գալիս է մորթվելու և արյունը հեղելու մարդկության բոլոր մեղքերի թողության համար: Ավետարանում մեջ շատ անգամ ենք տեսնում, թե հրեա ժողովուրդը  ինչպես  է փորձում սպանել Հիսուս Քրիստոսին, սակայն ամեն անգամ նա հեռանում է, որովհետև դեռ ժամանակը չի հասել: Այս անգամ Հիսուս ինքն է կամավոր գալիս մորթվելու …»

    1614045_922279894545908_7800321644262261612_o

    Տեր Գրիգորը ապա հավատավոր ժողովրդի հետ կիսվեց տոնի խորհրդի մասին իր մտքերով .

     

    «Հիսուս, երբ մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդում էր մարդկանց այդ կանչերից, գոչյուններից, մարդիկ իրենց շորերը հանում և փռում էին ճանապարհի եզերքին, որտեղից, որ Հիսուսն անցնելու էր: Եվ հետո մենք տեսնում ենք, որ Ավագ Հինգշաբթի օրը այս նույն մարդիկ Քրիստոսի զգեստներն են հանում նրա վրայից, մենք տեսնում ենք, թե  ինչպես Հիսուս,երբ մտնում է Երուսաղեմ, մարդիկ ձիթենու ճյուղերը  շաղ էին տալիս գետնի վրա, սակայն նույն Հինգշաբթի օրը մենք տեսնում ենք, թե ինչպես այդ նույն մարդիկ Քրիստոսին խփում էին այդ նույն ճյուղերով: Մենք տեսնում ենք, որ Քրիստոսին ասում են «Օվսաննա Դավթի որդուն», սակայն կարճ ժամանակ հետո մենք տեսնում ենք, թե ինչպես այդ նույն մարդիկ գոռում են  «Խաչ հանեք սրան ..․

    12747998_922279627879268_125799937054394714_o

    Սիրելիներս, երբեք չի ավարտվում մեր կյանքը  այս աշխարհում, այլ մենք ենք, որ Քրիստոսի հետ պիտի միանանք։ Եվ այս է հրավերքը, չնմանվենք այս նույն հրեա ժողովրդին, ցնծությամբ  չընդունենք, ցնծությամբ չհանենք մեր շորերը, ծաղիկները, ճյուղերը և փռենք գետնին, այլ որ իսկական իմաստով ասենք թե Դու ես Քրիստոս, որ տալիս ես ինձ կյանք և պիտի տաս, պիտի միանաս ինձ  և ես պիտի միանամ քեզ: Եվ չնմանվենք  այդ նույն հրեա ժողովրդին, որ ցնծությամբ ընդունում է  Քրիստոսին  և հետո Խաչ հանում նրան» ։

     

    Ծաղկազարդի օրը Գյումրիի հայ կաթողիկէ երիտարդաց միության անդամները եկեղեցին զարդարել էին  ուռենու ճյուղերով: Սբ․Պատարագից հետո օրհնվեցին ճյուղերը և  բաժանվեցին հավատացյալ ժողովրդին:

     

    479742_1588973884754860_4018250235526220960_n 1454992_1588974684754780_3592929128094653897_n 1614014_639760122830104_6903552771585025223_o 12322874_1714145602187401_6887857618732264386_o 12440222_1714144828854145_9086721515396009843_o 12513892_1714146058854022_6236733740654029276_o 12525651_639760696163380_2433500181625501310_o 12671908_1714144622187499_4869788875050374624_o 12719501_639744799498303_292979823116457850_o 12795122_639763766163073_6249214721121166496_o 12885770_212112289149855_1315915614599009563_o 12885820_1714146365520658_2733415040533297362_o

     

Օրացույց

Օրացույց