Տիրոջ համբերատարությունը սպասում է մեզ
3 մարտի, 2016թ.
Հատվածներ՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2016թ. փետրվարի 28-ի քարոզից, որն ասել է Հրեշտակ Տեառն աղոթքից առաջ:
«Ամեն օր, ցավոք, թերթերը հայտնում են վատ լուրեր՝ սպանությունների, պատահարների, աղետների մասին…Այսօրվա Ավետարանի ընթերցման մեջ Հիսուս անդրադառնում է երկու ողբերգական իրադարձությունների, որն իրարանցում առաջացրեց իր այն ժամանակ: Հռոմեական զինվորների կողմից իրականցված բռնի ճնշման հետևանքով փլուզվել էր Երուսաղեմի Սիլովամի աշտարակը՝ պատճառ դառնալով տասնութ մարդու մահվան (Ղկ.,13:1-5):
Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը քաջատեղյակ է իր ունկնդիրների սնահավատ մտածողության մասին և գիտի, որ սխալ են մեկնաբանել այդ իրադարձությունը: Ի դեպ, նրանք կարծում էին, որ, եթե այդ մարդիկ էին մահացել այսպիսի դաժան եղանակով, ուրեմն, դա մի նշան է, որ Աստված պատժում է նրանց՝ ինչ-որ ծանր մեղքի համար:
Հիսուս հստակ մերժում է այս աշխարհայացքը, քանի որ Աստված թույլ չի տալիս ողբերգություններ, որպեսզի պատժի մարդուն՝ մեղքերի համար, և նա պնդում է, որ այդ խեղճ զոհերը ավելի վատը չէին, քան մյուսները: Փոխարենը, նա հրավիրում է իր հետևորդներին դաս քաղել այս տխուր իրադարձություններից, որը կապված է յուրաքանչյուրիս հետ, որովհետև մենք բոլորս էլ մեղավորներ ենք: Այսպիսով իր խոսքը ուղղելով մարդկանց նա ասաց. «Եթե դուք չղզջաք, ապա կմահանաք նրանց պես» (Ղկ., 13:3):
Ավետարանը մեզ հրավիրում է խորհրդածել, թե ինչ գաղափար ունենք մենք Աստծո մասին: Արդյո՞ք մենք համոզված ենք, որ Աստված հենց այդպիսին է և որ դա պարզապես մեր ենթադրությունը չէ:
Հիշեք, Հիսուս Մանկան Սբ. Թերեզան, երբ Սբ. Թերեզան աղոթում է այն մարդու համար, ով դատապարտվել էր մահվան՝ հանցագործության համար: Նա չէր ուզում ստանալ Եկեղեցու մխիթարությունը: Նա մերժում էր քահանային: Սբ. Թերեզան այդ ժամանակ աղոթում էր մենաստանում: Եվ երբ այդ մարդուն ուզում էին սպանել ՝ նա շրջվեց դեպի քահանան, վերցրեց խաչը և համբուրեց:
Աստծո համբերատարությունը …
Աստված նույն կերպ է վարվում մեզ բոլորիս հետ: Տերը փրկում է մեզ: Նա փրկում է մեզ, որովհետև մեծ շատ համբերատար է մեր հանդեպ: Եվ սա է Տիրոջ ողորմությունը.եվ երբեք չափազանց ուշ չէ դարձի գալու համար: Հիմա՛ է ժամանակը: Եկեք սկսենք այսօր:
Մարիամ Աստվածածինը մեզ զորացնում է, որպեսզի մենք կարողանանք մեր սրտերը բացել Աստծո շնորհի առաջ, Նրա ողորմության առաջ: Եվ նա օգնում է մեզ երբեք չդատել ուրիշներին, այլ ավելի շատ թույլ տանք ինքներս մեզ կրել առօրյա անհաջողությունները և կատարենք խղճի քննություն և ապաշխարհենք»:
Zenit.org լրատվական կայքի անգլերեն հրապարակումից թարգմանեց Լիլիթ Մկրտչյանը