Աստծո վերջին բառը «Հիսուս»-ն է և ոչի՛նչ ավելին:
12 հունիսի, 2015թ.
Հունիսի 9-ի առավոտյան Սբ. Պատարագի ժամանակ Սրբազան Պապը խոսել է քրիստոնյայի ինքնությանը հավատարիմ մնալու հրամայականի մասին:
Ի՞նչ է մեր քրիստոնեական ինքնությունը, եթե ոչ մի երկար ճամփորդություն՝ անվստահությունից դեպի ամուր հավատք, որի մասին կարող ենք վկայել մեր առօրյա կյանքում, ասել է Սրբազան Պապը:
Քրիստոնյայի ինքնությունն իր զորությունը գտնում է վկայությա՛ն մեջ և այն չի ընդունում ոչ մի անվստահություն, երկմտություն, ուրեմն՝ քրիստոնեությունը չի կարելի ջրիկացնել: Քրիստոնեության արտասովոր, ցնցող, Պապի բառով՝ սկանդալային, բնույթը չի կարող քողարկվել և փոխարինվել մի «գեղեցիկ գաղափարով»՝ նրանց կողմից, ովքեր մշտապես նորույթի կարիք ունեն:
Մեր քրիստոնեական ինքնությանը հասնելու համար՝ Աստված մեզ ստիպեց անցնել երկար ճանապարհ, դարեր շարունակ, փոխաբերական կերպարներով, խոստումներով, ուխտերով, մինչև ժամանակների լրումը, երբ ուղարկեց իր Որդուն: Մենք էլ նույն կերպ պետք է երկար ճանապարհ անցնենք մեր կյանքում, որպեսզի մեր քրիստոնեական ինքնությունը ուժեղ լինի և վկայի:
Կորթնացիներին ուղղված նամակի 1:18-22 համարներում Պողոսը գրում է. «ձեզ հասած մեր խոսքը Այո և Ոչ չէ միաժամանակ, քանզի Աստծո Որդին…որ քարոզվեց ձեր մեջ մեր միջոցով…չեղավ թե Այո և թե Ոչ, այլ Նա եղավ «Այո՛»ն Աստծու»:
Հենց այստե՛ղ է մեր ինքնությունը, բացատրում է Պապը.նմանվել՝ Հիսուս Քրսիտոսին, ով Աստծո «Այո՛»ն է մեր հանդեպ, և «սա՛ է մեր կյանքը՝ ամեն օր դուրս գալ՝ զորացնելու այս ինքնությունը և վկայել նրա մասին, քայլ առ քայլ, բայց մի՛շտ դեպի «այո»ն՝ անվարան»:
Մենք մեղավորներ ենք, հաճած ենք ընկնում, բայց մեղքն էլ մեր քրիստոնեական ինքնության մի մասն է.
«մենք մեղավորներ ենք, բայց մեղավորներ՝ հավատքով ի Հիսուս Քրիստոս»:
Աստվա՛ծ է տալիս մեզ այդ քրիստոնեական ինքնությունը, բայց մենք պետք է հավատարիմ մնանք մեր ինքնությանը և թույլ տանք Սուրբ Հոգուն՝ առաջնորդելու մեզ կյանքում:
Մենք չենք հետևում ինչ-որ փիլիսոփայի, մենք պարգև ունենք Տիրոջից, որ մեր ինքնությունն է, մենք օծված ենք, դրոշմված և մեր մեջ ունենք Սուրբ Հոգու երաշխիքը:
«Երկինքը սկսվում է այստեղ, սա մի գեղեցիկ ինքնություն է, որ դրսևորվում է վկայությամբ»…Վկայությունը մեր քրիստոնեական ինքնության լեզուն է…«Դու՛ք եք երկրի աղը, եթե աղն անհամանա, ինչո՞վ այն կաղվի», Մտթ.5:31».ասել է Սրբազան Պապը:
Ինչպե՞ս ենք թուլացնում մեր ինքնությունը: Վկայությունը փոխարինելով մարդկային գաղափարներով: Օրինակ եթե ասենք այպես.«Այո՛, ես քրիստոնյա եմ, գեղեցիկ միտք է, ես աղոթում եմ Աստծուն…և այսպես մենք հեռանում ենք կոնկրետ Քրիստոսից, որովհետև քրիստոնեական ինքնությունը կոնկրետ է…այս մասին կարդում ենք Մտթ. 5-րդ և 25-րդ գլուխներում…»:
Աշխարհի փորձությունների պատճառով մենք երբեմն «ընդլայնում ենք մեր խիղճը» և թույլ ենք տալիս, որ ամեն ինչ մտնի այնտեղ, բայց այսպես աղը կորցնում է իր համը, ընդգծել է Պապը:
«Մենք տեսնում ենք քրիստոնեական համայնքներ, որոնք ասում ենք, որ իրենք քրիստոնյա են, բայց չգիտեն և չեն կարող իմանալ՝ ինչպես վկայել Հիսուս Քրիստոսի՛ մասին…Սա աշխարհիկ նոմինալիզմն է (զուտ անունով գոյություն)…»:
Պողոսը պարծենում է իր ինքնությամբ, պարծենում է, որ Աստված մարդ դարձավ ու մեռավ խոնարհության մեջ:
Պետք է Աստծուց շնորհ խնդրենք՝ չհարմարվելու օտար բաներին, որպեսզի կարողանանք պահել մեր ինքնության համը:
Աստծո վերջին բառը «Հիսուս»-ն է և ոչի՛նչ ավելին, մի քանի անգամ շեշտել է Սրբազան Քահանայապետը:
Թարգմանությունն՝ ըստ L’Osservatore Romano-ի: