• Մանրամասներ՝ Ամեն. Տ. Ներսէս Պետրոս ԺԹ Պատրիարքի Մոսկուա այցելութեան, 26ապրիլի, 2015թ.

    Մանրամասներ՝ Ամեն. Տ. Ներսէս Պետրոս ԺԹ Պատրիարքի Մոսկուա այցելութեան, 26 ապրիլի, 2015թ.


    30 ապրիլի, 2015թ.

     

     

    2015թ. ապրիլի 26-ին Մոսկվայի Անարատ Հղության Կաթողիկե Մայր տաճարում մատուցվեց Սբ. Պատարագ՝ նուիրուած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, ձեռամբ Տանն  Կիլիկիո  Կաթողիկե  Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի:  Սա Հոգեւոր Տիրոջ առաջին այցն էր Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնք եւ առաջին Սբ. Պատարագը ռուսաստանաբնակ հայ կաթողիկէների համար:

    Սբ. Պատարագին ներկա էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկեների առաջնորդ Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, ում ուղեկցում էր թեմի առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վրդ. Սիւլահեանը, Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարքի տեղեպահ  Բարձշ. Տ. Սավվա եպս. Վոսկրեսենսկին, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանում Կաթողիկե Եկեղեցու լատինածէս համայնքի առաջնորդ Բարձշն. Տ. Պաոլո արքեպս. Պեցին, Ռուսաստանում պապական նվիրակ Բարձշ. Տ. Իվան արքեպս. Յուրկովիչը, Հռոմի Լևոնյան վարժարանի ռեկտոր Գերհ. Հ. Գևորգ ծ.վրդ. Նորատունկյանը, Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքների ժողովրդապետները (Մոսկվայի ժողովրդապետն է Գերհ. Հ. Պետրոս ծ.վրդ. Պետրոսյանը), Ռուսաստանի, ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական  և մշակույթի գործիչներ, հարյուրավոր հայ կաթողիկե հավատացյալներ:

     

    Սբ. Պատարագի ավարտին հայ ժողովրդին ցավակցության և Ցեղասպանությունը դատապարտող խոսքերով հանդես եկան քույր եկեղեցիների ներկայացուցիչները:

    Այնուհետև, տեղի ունեցան պարգևատրության և նվերների հանձնման արարողություններ:

    Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների Համառուսական հանձնաժողովի կողմից Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը «Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի» հուշամեդալներ հանձնեց Ամեն. Տ. Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ին, Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին,  պապական նվիրակ Բարձշն. Տ. Իվան արքեպս. Յուրկովիչին, Բարձշն. Տ. Պաոլո արքեպս. Պեցիին, Գերհ. Հ. Պետրոս ծ.վրդ. Պետրոսյանին, Մոսկվայի Հայ Կաթողիկե եկեղեցական խորհրդի պատվավոր անդամ, Ռուսաստանի Դիվանագետների ասոցիացիայի նախագահ Պողոս Ակոպովին և Հայ Կաթողիկե եկեղեցու բարերար Խաչատուր Աղաբաբյանին, ևս մեկ հուշամեդալ հանձնվեց՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին փոխանցելու համար:

    Ռուսաստանաբնակ հայ տաղանդավոր նկարիչ-քանդակագործ Ֆրիդոն Ասլանյանը Սբ. Պատարագին ներկա բարձրաստիճան հոգևորականներին նվիրեց իր հեղինակած կտավները՝ Արևմտյան Հայաստանում գտնվող և թուրքական կողմից ոչնչացված կամ ոչնչացման եզրին գտնվող եկեղեցիների ու վանքերի պատկերներով և Երանելի Իգնատիոս Մալոյանի և Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ Ներսես Պետրոս պատրիարքի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի, բարերար Խ.Աղաբաբյանի  դիմանկարներով: Իսկ Մոսկվայի հայ կաթողիկե համայնքին նվիրեց ապրիլի 12-ին Վատիկանում Սրբազան Ֆրանցիսկոս Պապի կողմից Տիեզերական Եկեղեցու վարդապետ հռչակված Սբ.Գրիգոր Նարեկացուն պատկերող մի կտավ:

     Ամենապատիվ Հոգևոր Տեր Ներսես Պետրոս պատրիարքն իր կողմից երախտագիտություն հայտնեց և հուշամեդալներով պարգևատրեց Ռուսաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու զարգացմանն աջակցող, նախաձեռնող հավատացյալներին` բարերարներ Խաչատուր Աղաբաբյանին, Ալեքսանդր Յադոյանին, Սիմոն Բախչինյանին, Մկրտիչ Օքրոյանին, Եկեղեցական Խորհրդի պատվավոր անդամ Ա. Ղազարյանին, գլխավոր խորհրդատու Պողոս Ակոպովին, խորհրդի  անդամներ Է. Էքմեքչյանին, Հ. Ամիրխանյանին, Հ. Արթինյանին, Երանելի Մալոյանի անվան եկեղեցական երգչախմբի խմբավար Մ. Բաղնիքյանին, խորհրդի քարտուղար և ծրագրերի կազմակերպիչ Վ. Ասատրյանին, Երիտասարդաց միության նախագահ Մ. Մովսեսյանին:

    ՀՀ Պաշտպանության Նախարարության կողմից նվեր հանձնվեց Գերհ. Հ. Պետրոս ծ. վրդ. Պետրոսյանին:

    Պատարագից հետո, հոգևորականները հանդիսավոր երթով, զանգերի հարյուր զարկերի ներքո ուղղվեցին դեպի եկեղեցու բակում տեղադրված  խաչքարը, որը տեղադրվել է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ` Ռուսաստանի հայ կաթողիկե եկեղեցու բարերար Խաչատուր Աղաբաբյանի հովանավորությամբ, և հեղինակությամբ գյումրեցի քանդակագոր Խաչատուր Դանիելյանի:

    Ամենապատիվ և գերերջանիկ Հոգևոր Տերն օծեց խաչքարը: Օծման արարողությունն ավարտվեց եկեղեցական խորհրդի պատվավոր անդամ դոկտոր Գևորգ Մովսեսյանի ելույթով, ով ժողովրդապետ Գերհ. Հ. Պետրոս ծ.վրդ. Պետրոսյանի անունից իր երախտագիտությունը հայտնեց ՌԴ ղեկավարությանը՝ Հայ ժողովրդին պաշտպանելու, ապահով կեցության և գործունեություն ծավալելու հնարավորությունների տրամադրման համար:

      Ապա մոմավառություն եղավ, ծաղիկներ դրվեցին հուշարձանի առջև և աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անմեղ նահատակների համար:

    Ապրիլի 26-ի հանդիսավոր արարողություններն ավարտվեցին ճաշկերույթով:

     

     

     

     

    Նյութը պատրաստեց՝

     Վարդուհի Ասատրյանը:

     

    Մոսկվա, 29 ապրիլի, 2015թ.

     

     

    10974150_1591251431159775_7854700567758831000_o

    10982376_1591248934493358_1579266630037688388_o

    11109501_1591250904493161_5022040764937132731_n

    11110283_1591251137826471_771927812431193663_n

    11111800_1591249694493282_4379303853184890079_o

    11136093_1591252101159708_2324687256309859721_o

    11138625_1591248774493374_5219583587757236199_n

    11141241_1591248817826703_2356717441939951649_o

    11146466_1591251477826437_4898238759525806200_o

    11148519_1591250757826509_4983702642213686849_o

    11149806_1591252371159681_7230782500051140799_o

    11150619_1591248414493410_3679813929774350408_n

    11154923_1591249451159973_3046991921027945632_o

    11154937_1591248914493360_5997119189559038120_o

    11157427_1591248867826698_5825720907820439034_o

    11157566_1591251641159754_6967316367050436307_o

    11169789_1591249781159940_1793645378653551508_o

    11174372_1591248244493427_4288974116332454461_o

    11174426_1591249851159933_5501870383562444222_o

    11179968_1591248747826710_122155954436339380_n

    11182130_1591250061159912_6000214848243379250_n

    11187309_1591250821159836_4207159326289761546_o

    11194459_1591248787826706_4004108318459639970_o

    Х 1

Օրացույց

Օրացույց