• Նորին Սրբությունը ապրիլ ամսին կոչ է անում աղոթել կանանց դերի համար

    «Եկե՛ք հարգենք կանանց արժանապատվությունը, նրանց հիմնարար իրավունքները»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է տեսաուղերձ, որում մեկնաբանում է իր աղոթական դիտավորությունը 2024թ. ապրիլ ամսվա համար. ընդունել և հարգել մարդկային արժանապատվությունն ու կանանց ներդրումը:

     

    Նորին Սրբությունն ընդգծում է, որ աշխարհի տարբեր մասերում կանանց վերաբերվում են որպես «խոտան նյութի»: Կան երկրներ, որտեղ կանանց արգելված է որևէ օգնություն ստանալ՝ իրենց սեփական գործը բացելու կան նույնիսկ դպրոց գնալու համար:

     

    «Ավելին, այդ վայրերում նրանք ենթարկվում են օրենքների, որոնք ստիպում են նրանց հագնվել խիստ որոշակի ձևով, իսկ շատ այլ երկրներում մինչև հիմա գործում են սեռական օրգանների խեղումը: Չի կարելի ձայնի իրավունքից զրկել բոլոր այն կանանց, ովքեր ենթարկվում են բռնության, շահագործվում և անտեսվում են, – ընդգծում է Սրբազան Քահանայապետը: Խոսքերով բոլորը համաձայն են, որ տղամարդիկ և կանայք ունեն հավասար մարդկային արժանապատվություն, սակայն գործնականում լրիվ այլ իրականություն է: Կառավարությունները պետք տքնաջան աշխատեն ամբողջ աշխարհում գործող այդ խտրական օրենքները չեղարկելու և կանանց մարդկային իրավունքները պահպանելու համար: Եկե՛ք հարգենք կանանց: Հարգե՛նք նրանց արժանապատվությունը, նրանց հիմնարար իրավունքները, որովհետև, եթե մենք դա չանենք, ապա հասարակությունը չի կարող առաջընթաց ապրել»:

     

    Ուղերձի ավարտին Նորին Սրբությունը կոչ է անում հավատացյալներին աղոթել, որպեսզի յուրաքանչյուր մշակույթում ընդունեն ու հարգեն կանանց արժանապատվությունը և վերջ տրվի այն բոլոր խտրականություններին, որոնց ենթարկվում են աշխարհի տարբեր մասերում»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց