• Ի՞նչ անել, երբ առերեսւում ենք ողբերգական հարցին՝ «Ինչու՞»…

    Ի՞նչ անել, երբ առերեսւում ենք ողբերգական հարցին՝ «Ինչու՞»…


    Ինչպէ՞ս կարելի է հաղթահարել անցեալի անմոռանալի ցաւը, կորուստը, մեծ վերքը: Միա՛յն Աստուծոյ ողորմութեանը ապաւինելով.այսպիսի պատգամ ուներ Սրբազան Քահանայապետի ապրիլի 12-ի ն Սբ. Պետրոսի տաճարում մատուցուած Սբ. Պատարագի քարոզը:

     Զատկին հաջորդող այդ երկրորդ կիրակին Հովհաննէս Պողոս Բ Պապը հռչակեց Աստուածային ողորմութեան կիրակի: Հայ Եկեղեցում այդ կիրակին Կրկնազատիկն է կամ Նոր կիրակին: Այդ կիրակիով Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի յատուկ բուլլայով մեկնարկեց Ողորմութեան տարին, որը կաւարտուի 2016թ. նոյեմբերին:

     Ուրեմն, Աստուածային ողորմութեան ապաւինելու մէջ է Քահանայապետը տեսնում մեր ցաւերի մորմոքման բանալին: Առերեսուելով մարդկային պատմութեան ողբերգական էջերին՝ կարող ենք յուսահատուել ու ինքներս մեզ հարցնել՝ ինչու՞: Մարդկութեան չարիքը կարող է յայտնուել աշխարհում անդունդի նման, մի մեծ փոսի նման՝ դատարկուած սիրուց, դատարկուած բարութիւնից, անկեանք: Եւ կհարցնենք.ինչպե՞ս կարող ենք լցնել այդ անդունդը: Մեզ համար դա անհնար է, միայն Աստուա՛ծ կարող է լցնել այդ դատարկութիւնը, որը չարն է բերում մեր սրտերին: «Յիսու՛սն է՝ մարդացած Աստուած, ով մեռաւ Խաչի վրայ եւ ով մեղքի անդունդը լցնում է իր ողորմութեան խորութեամբ».վստահ է Քահանայապետը: Յիսուսի ողորմութեան աղբիւրը նրա վերքերն են, որոնց դիպչելու հրաւիրում է բոլորիս, ինչպէս Թովմաս առաքեալին: Այդ վերքերով մարդկութիւնը բուժւում է: Դրանք Յիսուսի անսահման սիրոյ վկայութիւնն են: Այդ վերքերի մէջ կարող ենք տեսնել Յիսուսի ամբողջ չարչարանքները, Նրա երկրային կեանքը՝ լի սիրով ու կարեկցութեամբ դէպի հիւանդներն ու թոյլերը:

     Քահանայապետը վստահ է, որ Յիսուսի ճանապարհն է մեղքի ու մահուան ստրկութիւնից ազատուելու եւ խաղաղութեան հասնելու ճանապարհը: Խաչեալ ու Հարուցեալ Յիսուս եւ իր վերքերն են ճանապարհը: Ուրեմն, երբ առերեսւում ենք մեր մեղքերին կամ աշխարհի ողբերգութիւններին, չպետք է անհանգստանալ, այլ յիշել Տիրոջ վերքերը.«Նա խոցուեց մեր անօրինութիւնների համար» (Ես., 53:5): Քրիստոսի մահով ներւում են բոլոր մեղքերը:

    «Տիրոջ սէրը հարատեւում է». (Սղմ. 117:2): Նորին Սրբութիւնը հրաւիրում է այս բառերը մեր սրտերում տպաւորելով՝ յառաջ գնալ պատմութեան քառուղիներով՝ առաջնորդուելով մեր Տիրոջով ու Փրկչով, որ մեր կեանքն ու յոյսն է:

     

    Ըստ՝ Վատիկանի հրապարակած պաշտօնական անգլերեն տեքստի:

Օրացույց

Օրացույց