• «Ինչպէս ոչխար, նա մորթուելու տարուեց…».Աւագ շաբաթը հայ կաթողիկէ համայնքներում

    «Ինչպէս ոչխար, նա մորթուելու տարուեց…».Աւագ շաբաթը հայ կաթողիկէ համայնքներում


    «Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն։ Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց։ Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան։ Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրէնութիւնների համար դատապարտուեց. Մեր խաղաղութեան համար նա՛ պատիժ կրեց, եւ նրա՛վէրքերով մենք բժշկուեցինք։ Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։ Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Ինչպէս ոչխար՝ նա մորթուելու տարուեց, եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջեւ նրա նման իր բերանը չի բացում։ Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրայ վերջ տուին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրէնութիւնների պատճառով նա մահուան մատնուեց»։  (Եսայի, 53:3-8)

     

    Ավագ շաբաթը Եկեղեցու կարեւորագոյն տօնին նախորդող շաբաթն է, որը սկսուեց Յիսուսի Երուսաղէմ մուտքով եւ հրէաների օրհներգութիւններով ու աւարտուեց Յիսուսի անարգ մահով խաչափայտի վրայ, նրան խաչողների անեծքով եւ ծաղրով: Աւագ շաբաթուայ եկեղեցական ծէսը, որը յիշատակութիւնն է Յիսուսի երկրային կեանքի վերջին շաբաթուայ, հարուստ է յուզիչ աղօթքներով ու շարականներով, սուրբգրական ընթերցումներով, որոնք կամրջում են մարգարէական իմաստութիւնները աւետարանական դրուագների յետ եւ օգնում աւելի յառաջանալ աստուածային եւ մարդկային ճշմարտութիւնները հասկանալու, սեփական հոգեւոր կեանքը վերագնահատելու քրիստոնէական պարտականութիւնների մէջ ու լինել աւելի լաւ քրիստոնեաներ:

     Արդեօ՞ք յաւուր պատշաճի ըմբռնում ենք մեր Տիրոջ չարչարանքների արժէքն ու իմաստը, նպատակը, Խաչի տեղը մեր կեանքում եւ աստուածային ծրագրի մէջ, թէ պարզապես ինքնաբերաբար, մեխանիկօրէն անում ենք այն, ինչ աւանդում են մեզ Եկեղեցին եւ մեր ծնողները: Արդեօ՞ք ճշմարտապէս սիրում ենք մեր Տիրոջը, թէ երբեմն նմանւում ենք աւետարանական պատմութիւնների այն անձանց, ում սովոր ենք ընկալել որպէս բացասական կերպարներ, Յիսուսի թշնամիներ՝ փորձելով ինքներս մեզ արդարացնել սին պատրանքներով: Արդեօ՞ք մենք էլ, եթէ ապրէինք Յիսուսի օրերում, չէինք ծաղրի Նրան ու չէինք պահանջի խաչը հանել նրան՝ որպէսզի մեր ներսի խավարն ի դերեւ չելնի: Կամ, ինչպէս դիպուկ կերպով նկատում է Ֆ. Դոստոեւսկին «Կարամազով եղբայրներ»-ում, եթէ այսօր մեր Տէրը նորից յայտնուի երկրիս երեսին մարդու կերպարանքով, արդեօ՞ք չենք պահանջի մերօրեայ իշխանաւորներից խաչել ու մորթել Նրան, ով մէկ անգամ մեզ համար իր կեա՛նքը տուեց: Սրանք հարցեր են, որոնց շուրջ մտածելու հարմարագոյն ժամանակը հենց ավագ շաբաթն է եւ յատկապէս աւագ հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերը՝ չարչարանաց օրերը:

     Աւագ հինգշաբթի Յիսուս վերջին ընթրիքի ժամանակ լուաց իր աշակերտների ոտքերը եւ հաստատեց Սուրբ Յաղորդութեան խորհուրդը, որի վրայ հիմնուեց Եկեղեցին ու քահանայութիւնը: Յիսուս աշակերտների հետ գնաց Ձիթենեաց լեռան վրայ աղօթելու.նա յաղթեց իր մարդկային տկարութեանը եւ ընդունեց Հօր կամքը՝ յանձն առաւ խաչի ճանապարհը: Նա պատուիրեց աշակերտներին արթուն հսկել ու աղօթել իր համար, մինչդեռ նրանք քնեցին…Եկեղեցին աւագ հինգշաբթի կատարում է ուտնուայի արարողութիւն, Սբ. Պատարագ, ապա Հսկում կամ Խաւարման գիշեր՝ անելով այն, ինչ չարեցին առաքեալները՝ աղօթում է մի քանի ժամ եւ յարթմնի կիսում Յիսուսի դժուարին հոգեվիճակը:

     Աւագ ուրբաթ առաւոտեան ժամը 9-ին, կամ երրորդ ժամին, Յիսուս խաչուեց: Կաթողիկէ Եկեղեցում այդ օրը կատարւում է «Խաչի ճանապարհ» ջերմեռանդական աղօթքը եւ համապաստասխան երեկոյեան ժամերգութիւնը՝ սուրգրական ըթներցումներով, ապա՝ Յիսուսի թաղման կարգը: Ուրբաթ երեկոյեան Յիսուս դրուեց գերեզմանի մէջ: Բոլոր արարողութիւնները Եկեղեցում դադարում են մինչեւ ավագ շաբաթուայ երեկոյան կատարուող Սբ. Հարութեան Ճրագալոյցի ժամերգութիւնը եւ Սբ. Պատարագը:

     

     

     Ստորեւ լուսանկարներ են՝ կաթողիկէ համայնքներում կատարուած աւագ շաբաթուայ արարողութիւններից եւ տեսաձայնագրութիւններ՝ Գիւմրիի ու Աշոցքի համայնքների ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանի քարոզներից:

     

     

     

    100_4950 100_4951 100_4954 1498955_416436958537938_1176602036774151595_o 1548198_517791088360342_5642872782514830451_o 10628633_416436241871343_3184704894934263009_o 10914759_1688809494679936_5314565238678208271_o 11048274_1688810671346485_6666199463191626278_o 11074605_517790548360396_3439404560498212055_o 11075128_517791018360349_3665665599970276613_o 11079552_1688809554679930_1348662199575291453_o 11080430_1688811691346383_2029536438396147432_o 11081012_862644637108160_5594545204547217184_n 11082494_416430641871903_4402280577317344449_o 11082562_862644290441528_5745788774423398430_n 11096658_862644557108168_1677388353040883838_n 11102803_1605005933077895_1286630938910146317_n 11110887_863305993708691_2132831247622048380_n 11120559_427648874077113_911970094_n 11127826_416437208537913_4384250848216477062_o (1) 11129281_862645063774784_3136413729498081681_n 11130290_1605005776411244_8982209116007891265_n 11133889_416435718538062_7884481916518657552_o 11134379_427648797410454_1023069184_n 20150402_170204 20150402_184003

Օրացույց

Օրացույց