Կարևոր է «ժամանակ վատնել» և՛ երեխաների, և՛ տարեցների վրա, քանզի այն «ամրացնում է մարդկային ընտանիքը»։
Մարտի 2-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց խոսել ծերության մասին, ընդգծելով, որ նախահայրերի մասին աստվածաշնչյան պատմությունները զարմացնում են նրանց երկարակեցությամբ, քանզի խոսքը մի քանի դարերի մասին է: Ե՞րբ է նրանց մոտ սկսվել ծերությունը: Ինչպե՞ս հասկանալ այն փաստը, որ նախահայրերը երեխաներ ունենալուց հետո, ապրել են դարերով։
Հայրերը և որդիները դարերով միասին են ապրել, որը խորը խորհրդանշական իմաստ ունի. «Ասես տիեզերքի ստեղծման համեմատ այդքան երիտասարդ մարդկային կյանքի փոխանցումը պահանջում է դանդաղ և երկարատև նախաձեռնություն: Ամեն ինչ նորարարություն է արարչագործության պատմության սկզբում, որը հոգի և կյանք է: Այս նախաձեռնությունը պահանջում է սերունդների փոխադարձ աջակցությունը։ Որոշակի իմաստով, մարդկության պատմության յուրաքանչյուր դարաշրջան կրկին արտացոլում է այս իմաստը. «Կարծես մենք պետք է նորից ու նորից՝ առանց շտապելու, հարցեր տանք կյանքի իմաստի մասին, երբ մարդկային իրավիճակը թվում է լեցուն նոր փորձառություններով ու աննախադեպ հարցերով»: Իմաստի փոխանցման ժամանակը կրճատվում է, բայց դրա յուրացման ժամանակը միշտ համբերություն է պահանջում։
Անկասկած, ծերությունը պարտադրում է ավելի դանդաղ տեմպերով առաջ ընթանալ, սակայն դա չի նշանակում, որ պետք է իներցիա լինի. այս նոր տեմպերը բոլորին բացահայտում են «արագության մոլուցքի պատճառով թաքնված» իմաստները։ Կյանքի երկու ծայրահեղությունների՝ երեխաների ու տարեցների միավորումը օգնում է բոլորին հաստատել փոխադարձ կապեր և իրենց կյանքը հարստացնել մարդկայնությամբ: Ժամանակակից հասարակությունը թշնամաբար է տրամադրված ծերության հանդեպ, և պատահական չէ, որ նա թշնամաբար է վերաբերվում նաև երեխաներին, ավելացրեց Նորին Սրբությունը: Այնուամենայնիվ, նույնքան կարևոր է «ժամանակ վատնել» և՛ երեխաների, և՛ տարեցների վրա, քանզի այն «ամրացնում է մարդկային ընտանիքը»։
Սրբազան Քահանայապետը կոչ արեց հարցնել ինքներս մեզ. արդյո՞ք մենք կարողանում ենք «ժամանակ վատնել» ծերերի վրա, թե՞ տարված ենք արագության մոլուցքով։ Արդյո՞ք մենք կարողանում ենք «ժամանակ վատնել» երեխաների հետ խաղալու համար:
«Կյանքի իմաստը չի վերաբերում միայն 25-ից 60 տարեկաններին. կյանքի իմաստը ծնվելուց մինչև մահն է, և մենք պետք է կարողանանք շփվել և հարաբերություններ զարգացնել բոլորի հետ, որպեսզի մեր հասունությունն էլ ավելի իմաստավորվի և զորեղանա»։
Սա իրական բարեփոխում է պահանջում, ասաց Նորին Սրբությունը.
«Ժամանակի դեսպոտիզմը պետք է վերածել կյանքի տեմպի»։
«Թո՛ղ Աստված օգնի մեզ գտնել ճիշտ երաժշտություն՝ տարբեր սերունդների միջև ներդաշնակություն հաստատելու համար. երեխաներ, ծերեր և մեծահասակներ, բոլորը միասին, որը երկխոսության հրաշալի սիմֆոնիա կլինի», – խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը