• Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքի հարցազրոյցը Վատիկան Նյուզի իտալական բաժանմունքի հետ

    «Եթե մենք խորապես մտախոհ ենք Եկեղեցու միության մասին, ապա տեսնում ենք, որ Քրիստոս կենտրոնն է մեր կյանքի, լինի կաթողիկէ, լինի օրթոդոքս եկեղեցի»:


    Ամեն. և Գերեջ. Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, որ անցյալ երկուշաբթի օրը ժամանեց հավիտենական քաղաք Հռոմ, Քրիստոնյաների միության շաբաթվա առթիվ հարցազրույց ունեցավ Վատիկանի պաշտոնական հաղորդամիջոց` Վատիկան Նյուզի իտալական բաժնում, անդրադառնալով Քրիստոնեաների միության աղոթական շաբաթվա կարևորությանը, ինչպես նաև անցյալ կիրակի օրը Լիբանանում տեղի ունեցած այս դիտավորությամբ աղոթքի հավաքին։

     

     

    Հարցազրույցի ժամանակ Ամենապատիվ Հոգևոր Տերը խոսեց քրիստոնյա եկեղեցիներին «դարեր ի վեր պատճառված խորը և տանջալից վերքերի մասին», որոնց դարմանը «աղոթքն ու ապաշխարանքն» է, ասաց Նա, դարձյալ վերահաստատելով, որ «Կաթողիկէ Քրիստոսը տարբեր չէ օրթոդոքս Քրիստոսից» և բացատրեց, որ այս նախադասությունն ինքն լսել է իր մորից, հայոց ցեղասպանությունը վերապրած մի որբուհի։

     

     

    «Եթե մենք խորապես մտախոհ ենք Եկեղեցու միության մասին, ապա տեսնում ենք, որ Քրիստոս կենտրոնն է մեր կյանքի, լինի կաթողիկէ, լինի օրթոդոքս եկեղեցի», ասաց Ռաֆայել Պետրոս ԻԱ, ընդգծելով, որ մեր բաժանումով մենք պատժում ենք Քրիստոսին, որ իր կյանքը զոհեց մեզ համար և հավելեց, որ «մեզ միացնող միակ իրականությունը աղոթքն է, որովհետև այն երկխոսություն է Փրկչի՝ Աստծո հետ։ Երբ մենք աղոթքով դիմում ենք Նրան, Նա մեզ նայելով պիտի հարցնի. «Ես քեզ հանձնեցի իմ եկեղեցիս, իսկ դու ի՞նչ ես անում նրա համար։ Այս հարցի պատասխանը պետք է լինի ներում հայցելը և մեր բաժանված եղբորը մոտ հրավիրելը», ասաց Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Հայրապետը։

     

     

    «Մենք այսօրվա մոգերն ենք»

     

    Նա մատնանշեց այս տարվա աղոթական շաբաթվա բնաբանը. «Մենք Նրա աստղը տեսանք արևելքում և եկել ենք Նրան երկրպագություն անելու» (Գլ. Բ, 2): Հոգևոր Տերը նշեց. «Մենք այսօրվա մոգերն ենք, որ փնտրում ենք Քրիստոսին, Արարչի մեզ պարգևած լույսի առաջնորդությամբ։ Մենք այն մոգերն ենք, որոնք փնտրում են այս կյանքի ճշմարտության ուղին» հաստատեց Ռաֆայել Պետրոս ԻԱ՝ աղոթքը նմանեցնելով հին կտակարանում Աստծուն մատուցված զոհաբերումներին: Նա՝ միանալով Սրբազան Քահանայապետի կոչին, հորդորեց «հոգնություններն ու ցավերը որպես մատաղ մատուցել ի սպաս քրիստոնյաների միության, որպեսզի դրանց դիմաց մենք ընդունենք խոնարհաբար միության շնորհը, որպես մեղավորներ, հայցելով Տիրոջից, որ մեզ օգնի բացվել մեր եղբոր առաջ՝ Նրան ընկալելու և աղոթելու համար»։

     

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերը խոսեց նաև անցյալ կիրակի օրը Լիբանանի Բեյրութի Հայ Կաթողիկէ Սուրբ Եղիա – Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի ունեցած աղոթքի հավաքի մասին, ընդգծելով, որ «Երկրի բոլոր քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները իրար հետ միասին աղոթք բարձրացրին առ Աստված», որը շնորհ և լույս է միության համար։
    «Դուք բոլորդ էլ լավ տեղյակ եք Լիբանանի իրավիճակի մասին և որ, այդ անարդար տառապանքն իզուր են ապրում լիբանանցիները, դրա համար էլ ես այդ համախմբումն ընդունում են որպես հրաշք, այնտեղ նկատում եմ Տիրոջ ներկայությունը մեր կյանքում ու նաև վկայություն ուրիշների համար», ասաց Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը։

     

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին
    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց