Բազմահազարանոց Pro-life երթ՝ Վաշինգտոնում.58մլն. աբորտ՝ անցած 42 տարիների ընթացքում
Հունվարի 22-ին Վաշինգտոնում տասնյակ հազարավոր ԱՄՆ քաղաքացիներ միասնական երթի էին դուրս եկել հանուն կյանքի իրավունքի՝ որպես բողոք ընդդեմ Միացյալ Նահանգներում աբորտի օրինականացման 42-ամյա պատմության. 1973թ. հունվարի 22-ին ԱՄՆ Գերագույն դատարանը վարեվացրեց այսպես կոչված Roe v. Wade կամ «Րոուն ընդդեմ Ուեյդի» կոչվող չարաբաստիկ որոշումը, ըստ որի աբորտը կամ հղիության արհեստական ընդհատումը հռչակվեց որպես մարդու հիմնարար իրավունք՝ համահունչ Միացյալ Նահանգների սահմանադրությանը: Այդ որոշմամբ Նահանգների բոլոր այն օրենքները, որոնք միտված էին սահմանափակելու աբորտների արատավոր պրակտիկան, ուժը կորցրած ճանաչվեցին կամ սահմանափվեցին: 1973թ. մինչ օրս, ըստ pro-life գործիչների ու մասնագետների վերլուծությունների, ԱՄՆ-ում աբորտի զոհ է դարձել մոտ 58 մլն. երեխա: Այս 42 տարիների ընթացքում Կաթողիկե հոգևորականների և այլ քրիստոնեական հարանվանությունների առաջնորդների ջանքերով Միացյալ Նահագներում ձևավորվել է աբորտների դեմ հասարակական միջոցառումներով և օրենսդրական նախաձեռնություններով ակտիվորեն պայքարող pro-life շարժումը, որում ընդգրկված են տարբեր հասարակական կառույցներ և քաղաքական գործիչներ: Միացյալն Նահանգների Կաթողիկե եպիսկոպոսների խորհրդաժողովը մշտապես բարձրաձայնում է այս խնդրի մասին և հատուկ դիմումներում ու առաջարկություններով փորձում ազդել կառավարության որոշումների վրա, պաշտպանել pro-life սենատորների առաջարկած աբորտը սահմանափակող օրինագծերի քննարկումն ու ընդունումը: Մի քանի նահանգներում հաջողվել է աբորտի կիրառությունը սահմանափակել մինչև 20 շաբաթական հղիության ժամկետը, բայց ԱՄՆ Կոնգրեսը չընդունեց նման բովանդակությամբ 2013թ. սենատոր Trent Franks-ի առաջարկած օրինագիծը՝ մեծ մասամբ աբորտի «իրավունքը» պաշտպանող դեմոկրատական կուսակցության, նախագահի Օբամայի և pro-choice (կողմ՝ ընտրությանը) կոչվող ակտիվիստների, որոնք ամեն կերպ ջանում են խոչընդոտել pro-life նախաձեռնությունները, ընդհուպ մինչև բռնություններ գործադրելու աստիճան: «40 օր կյանքի համար» (40 days for life) աղոթող խմբերը գարնան և աշնան ամիսներին մշտապես 40 օր շարունակ, օր ու գիշեր աղոթում են աբորտներ իրականացնող կլինիկաների մոտ.ամեն տարի փակվում են տասնյակ կլինիկաներ, ինչը միասնական աղոթքների և ազդեցիկ pro-life-ականների ջանքերի արդյունքն է, փա՛ռք Աստուծոյ: Աբորտի կազմակերպված հանցագործ բիզնեսին վնասելու այս մեծ ջանքերը անընդհատ դիմադրության են հանդիպում, բայց ակտիվիստների եռանդը միայն ավելի է զորանում: Pro-life միջոցառումներին ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են միանում, մեծ մասամբ՝ երիտասարդներ:
Pro-life նախաձեռնությամբ Հայաստանում ևս պարբերաբար միջոցառումներ են կազմակերպում նաև հայ կաթողիկե երիտասարդները: Գյումրիում 2014թ. տեղի ունեցած երթերի մասին նյութը կարող եք ընթերցել և դիտել այստեղ: