• Միասին աղոթենք՝ «Մեր ընդհանուր տան համար», Laudato Si-ին նվիրված շաբաթ

    Օգնի՛ր, որ կարողանանք լսել եւ պատասխանել Երկիր մոլորակի եւ աղքատների աղաղակին


    Ինչպես գիտեք, մայիսի 16-24-ը Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետը Կաթողիկէ Եկեղեցու բոլոր համայնքներին և բարեգործական կազմակերպություններին հրավիրել է անցկացնել իր «Գովեմ զՔեզ»՝ Laudato Si վերտառությամբ շրջաբերականի 5-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ, որոնց կիզակետը պետք է լինի մայիսի 24-ին, ուղիղ կեսօրին համայնքներում միասնաբար աղոթելը հետևյալ կերպ.

     

    «Սիրասուն Աստուա՛ծ,

     

    Արարիչ երկնքի եւ երկրի, եւ այն ամէնի՝ ինչ կայ դրանց մէջ,

     

    Դու ստեղծեցիր մեզ Քո պատկերով եւ տնտեսներ կարգեցիր Քո արարչագործութեան:

     

    Դու օրհնեցիր մեզ՝ շնորհելով արեւը, ջուրն ու այս բերրի հողը, որպէսզի սնուցանես բոլորիս:

     

    Լուսաւորի՛ր մեր միտքն ու դիպչի՛ր մեր սրտերին, որպէսզի կարողանանք հոգ տանել այն աշխարհի մասին, որ պարգեւել ես մեզ:

     

    Օգնի՛ր գիտակցել, որ երկիրը՝ մեր բոլորի տունը, պատկանում է ոչ միայն մեզ, այլեւ՝ Քո բոլոր արարածներին եւ ապագայ սերունդներին, ուստի, մեր պարտքն է պահպանել այն:

     

    Օգնի՛ր սատար լինել ամէն մէկին, ով կարիքն ունի սնունդի եւ կենսական միջոցների:

     

    Օգնի՛ր փորձութեան այս ժամին նեցուկ լինել կարիքի մէջ գտնուողներին՝ յատկապէս կարօտեալներին եւ բոլոր նրանց, ում սպառնում է լքուած լինելու վտանգը:

     

    Թող որ մեր վախերն ու մենութեան տագնապը դառնան յոյսի եւ եղբայրասիրութեան զգացումներ, որպէսզի բոլորս ապրենք հոգու ճշմարիտ դարձը:

     

    Օգնի՛ր լինել ստեղծարար եւ միաբան, որպէսզի կարողանանք դիմակայել ու մեղմել համաշխարհային այս համաճարակի հետեւանքները,

     

    Օգնի՛ր լինել խիզախ եւ ընդունել անհրաժեշտ փոփոխութիւնները՝ ի բարօրութիւն համայն մարդկութեան,

     

    Այսօր, առաւել քան երբեւէ, պէտք է հասկանանք, որ բոլորս փոխկապակցուած ենք եւ կարիքն ունենք միմեանց,

     

    Օգնի՛ր, որ կարողանանք լսել եւ պատասխանել Երկիր մոլորակի եւ աղքատների աղաղակին:

     

    Թող որ տառապանքի այս երկունքից ծնունդ առնի մի նոր՝ աւելի եղբայրական եւ կենսունակ աշխարհ:

     

    Աստուածամօր սիրով լի հայեացքի ներքոյ մեր աղօթքն ենք բարձրացնում առ Քրիստոս:

     

    Ամէն:

     

    Աղոթքի թարգմանությունը՝ Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Աղբյուր՝ https://laudatosiweek.org/prayer/ 

Օրացույց

Օրացույց